Երբևէ մտածե՞լ եք, որ կարելի է պատրաստել Տապակած բանան
Զբաղված աշխատող մայրերը միշտ էլ բավական ժամանակ չեն ունենում բարդ ուտեստներ և համեղ աղանդեր պատրաստելու համար, սակայն նրանք ցանկանում են հաճույք պատճառել իրենց սիրելի երեխաներին և ամուսնուն։ Բարեբախտաբար, այսպիսի արագ և հեշտ բաղադրատոմսերն օգնության են հասնում:
Այս ուտեստը գալիս է Արևելյան Ասիայից և տարածված է Չինաստանում և Հնդկաստանում: Անպայման փորձեք, այն դուր կգա բոլորին:

Տապակած բանան. Բաղադրիչներ
_Բանան 4 հատ
_Բրնձի ալյուր 100 գ
_Գազավորված ջուր 100 մլ
_Արևածաղկի ձեթ 150 մլ
_Շաքարի փոշի ըստ ճաշակի

Տապակած բանան. Պատրաստման եղանակը
_Խորը ամանի մեջ խառնել բրնձի ալյուրը հանքային գազավորված ջրի հետ և զանգվածը հասցնել համասեռ խտության։
_Մաքրեք բանանները և յուրաքանչյուրը կտրատեք 3 մասի։ Այնուհետև կտորները թաթախել խմորի մեջ, որպեսզի ամբողջությամբ ծածկվեն դրանով։
_Տապակել բանանը միջին ջերմության վրա տաք յուղի մեջ, մինչև հայտնվի գեղեցիկ ոսկե կեղև։
_Տապակից հանելուց հետո դնել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար։

Մատուցելուց առաջ պատրաստի աղանդերի վրա ցանել շաքարի փոշի կամ լցնել շոկոլադե սոուս։ Որպես հավելում, վերցրեք պաղպաղակ, անանուխ և թարմ մրգեր:
Պատրաստեք հաճույքով և փորձեք:
Բարի ախորժակ:







