Առաջարկում ենք Տապակած բուլկիներ պատրաստել մածունով՝ առանց կրեմի, բայց տնական և առողջարար։
Եթե ունեք 1 բաժակ մածուն և 1 ձու կարող եք պատրաստել մի ամբողջ սար նախուտեստ:
Այժմ հրուշակեղենի շուկան հագեցած է տարբեր թխվածքներով։ Կարող եք գտնել տարբեր բուլկիներ՝ ձեր ճաշակով։ Օրինակ՝ ներսում կրեմով, շաքարի փոշիով, շոկոլադով, կոկոսի փաթիլներով և այլ հավելումներով ու դեկորացիաներով։
Բայց դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ որակյալ բուլկիներ գտնելը կարող է բավականին դժվար լինել: Այնպես որ, պետք է ինքնուրույն պատրաստել դրանք:

Տապակած բուլկիներ. Բաղադրությունը
_կեֆիր — 180 մլ
_բուսական յուղ — 2 ճաշի գդալ
_ձու — 1 հատ
_շաքարավազ — 3 ճաշի գդալ
_աղ — ½ թեյի գդալ
_սոդա — ½ թեյի գդալ
_խնձորի քացախ — 1 թեյի գդալ
_ալյուր — 350 գ

Տապակած բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Մի ամանի մեջ միացնել մածունը ձվի, աղի և շաքարի հետ, խառնել մինչև հատիկները լուծվեն։ Մածունի խառնուրդի մեջ լցնել բուսական յուղը։
_Սոդան մարել խնձորի քացախով, խառնել կեֆիրի խառնուրդին։ Այս զանգվածի մեջ լցնել ալյուր, հունցել չկպչուն և առաձգական խմոր։

_Խմորը պետք է 20 րոպե թողնել թաղանթի տակ, այնուհետև նորից հունցել։
_Գրտնակել բարակ ուղղանկյուն շերտով, որին խորհուրդ է տրվում քսել հալած կարագով։
_Մինչ տապակի մեջ տաքացվում է առնվազն 200 մլ բուսական յուղ, հարկավոր է խմորի շերտը գլանաձև փաթաթել, ամրացնել ազատ եզրը։
_Ռուլետը մանր կտրատել և դնել տաք յուղի մեջ։
_Տապակել բլիթները մարմանդ կրակի վրա, մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից:

Բուլկիներին կարելի է զարդարելու համար շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ցանել։ Ստացվում է պարզ բաղադրիչներով հոյակապ խմորեղեն։
Բարի ախորժակ:







