Երբևէ պատրաստե՞լ եք տաք կաթով կարկանդակ:
Եթե այո, ուրեմն դուք գիտեք, թե որքան փափուկ և քնքուշ է ստացվում նման աղանդերը: Իսկ ընկույզի և չամիչի հավելումով այն հավասարը չունի։
Նման քաղցրավենիքի համար անհրաժեշտ է միայն կաթը եռացնել և չամիչ լցնել դրա մեջ։ Այնուհետև այս զանգվածը պետք է խառնել մնացած բաղադրիչների հետ և ընդամենը սպասել, մինչև թխվածքը դուրս գա ջեռոցից։ Հարկ է նշել, որ այս պրոցեսն ամենադժվարն է։
Փոքրիկ խորհուրդ. Այս աղանդերը պատրաստելիս պետք չէ վախենալ հավելումների հետ փորձարկումներից։ Կաթնային կարկանդակը հատկապես հաջող է ստացվում շոկոլադի կտորներով։
Ընտանիքի բոլոր անդամները անպայման կգնահատեն դա:

Տաք կաթով կարկանդակ. Բաղադրիչներ
_Կաթ 250 մլ
_Չամիչ 1 բաժակ
_Ընկույզ 80 գ
_Ցորենի ալյուր 300 գ
_Փխրեցուցիչ 7 գ
_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
_Աղ 1 պտղունց
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 150 գ

Տաք կաթով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կաթը լցնել կաթսայի մեջ։ Հասցնել եռման աստիճանի։ Ավելացնել չամիչը, լավ խառնել և եփել 3-4 րոպե։
_Ստացված զանգվածը լցնել խորը տարայի մեջ, հարել ընկղմվող բլենդերով:
_Ընկույզը դանակով կտրատել, լցնել դրանք կաթի խառնուրդի մեջ։
_Ձվերը հարել, ավելացնել աղ։
_Բոլոր բաղադրիչները լավ խառնել։
_Ավելացնել արևածաղկի ձեթ, ավելացնել շաքարավազ, ցորենի ալյուր և փխրեցուցիչ։
_Կրկին խառնել ամեն ինչ՝ օգտագործելով հարիչ:
_Խմորը լցնել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ։
_60 րոպեով դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում։

Թող կարկանդակը սառչի։ Այնուհետև կտրատել մատուցելու համար։
Մատուցելուց առաջ աղանդերի վրա պետք է ցանել շաքարի փոշի և զարդարել անանուխի տերևներով։ Վերջնական ակորդը կարող է լինել մի գդալ պաղպաղակ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ







