Սիրելիներս, ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես տնային պայմաններում կարելի է պատրաստել տաք շոկոլադ, ինչպիսին մատուցվում է սրճարանում: Ամեն ինչ արվում է բավականին պարզ և արագ: Ձեզ և ձեր սիրելիներին պետք է միայն լավագույնը, զարմանալին և հաճելին:
Այս ըմպելիքը երջանկության և լիակատար խաղաղության իրական զգացողություն է հաղորդում: Ցուրտ եղանակին այս ըմպելիքը տաքացնում է ներսից և ձեզ ջերմություն հաղորդում:

Տաք շոկոլադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ — 1 լ
_Կակաոյի փոշի — 2-4 ճաշի գդալ (կախված շոկոլադի համի ցանկալի ինտենսիվությունից)
_Եգիպտացորենի օսլա — 1-2 ճաշի գդալ (կախված ըմպելիքի ցանկալի խտությունից)
_Աղ — 1 փոքր պտղունց
_Շաքար — 2 ճաշի գդալ (ըստ ճաշակի)

Տաք շոկոլադ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Մաղով անցկացնել կակաոյի փոշին և եգիպտացորենի օսլան: Ավելացնել շաքարավազ և մի փոքր պտղունց աղ:
_Ըստ ճաշակի կարելի է ավելացնել շաքարավազի քանակությունը: Օսլա և կակաո կարող եք ավելի քիչ ավելացնել, այդ դեպքում կլինի ավելի թույլ ինտենսիվ շոկոլադի համ և ավելի ջրիկ:
_Ավելացնել տաք կաթը փոքր բաժիններով, անընդհատ խառնելով, մինչև ստացվի շատ խիտ մածուկ: Այս եղանակով հնարավոր է խուսափել կակաոյի գնդիկներից:
_Երբ ամբողջ զանգվածը միատարր դառնա, ավելացնել ավելի շատ կաթ և նոսրացնել ավելի հեղուկ վիճակի, որպեսզի հարմար լինի այս շոկոլադե զանգվածն ավելացնել կաթի մեջ:
_Կաթը տաքացնել ցածր կրակի վրա, անընդհատ խառնելով: Շոկոլադե զանգվածը լցնել տաք կաթի մեջ, հասցնել եռման՝ անընդհատ խառնելով, որպեսզի կակաոն չվառվի, և օսլայի հետևանքով որևէ գնդիկ չմնա:

Տաք շոկոլադը պատրաստ է: Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նուրբ շոկոլադե տորթ







