Տնական արգանակի խորանարդիկներ. Անգամ պարզ ուտեստի գերազանց համն ապահովված է

Տնական արգանակի խորանարդիկներ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական արգանակի խորանարդիկներ․ Այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել համեմունքային խորանարդիկներ առանց վնասակար քիմիական հավելումների:

Ամեն ինչ համեղ և բնական է, այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կկարողանաք ամբողջ ձմեռ հիանալի արգանակ պատրաստել՝ ծախսելով նվազագույն ժամանակ:

Լավ կլինի, եթե այժմ մի փոքր ժամանակ տրամադրեք սրան, հետագայում առօրյա ճաշեր պատրաստելիս ավելի հանգիստ լինելու համար:

Ստացվում են բնական, բուրավետ, խենթորեն համեղ խորանարդներ: Իսկական գտածո. Դուք կարող եք արգանակը վայելել ամբողջ ձմեռ։

Տնական արգանակի խորանարդիկներ

Տնական արգանակի խորանարդիկներ․ Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Քաղցր պղպեղ 2 հատ
  • Դդմիկ 2-3 հատ
  • 3-4 լոլիկ
  • 3-4 գազար
  • Նեխուրի ցողուն 2-3 հատ
  • Կանաչիներ
  • Սոխ 1 գլուխ
  • Սխտոր 1 գլուխ
  • Ձիթապտղի յուղ 3-4 ճաշի գդալ
  • Աղ 3-4 ճաշի գդալ
  • Քրքում
  • Կոճապղպեղ
  • Սև պղպեղ
  • Օրեգանո

Տնական արգանակի խորանարդիկներ

Տնական արգանակի խորանարդիկներ․ Պատրաստման եղանակը

  1. Վերցնել քաղցր պղպեղ, մաքրել կեղևից, կտրում փոքր խորանարդներով: Նեխուրի ցողունները, գազարը, սոխը, դդմիկը, լոլիկը և սխտորը կտրել փոքր խորանարդիկներով:
  2. Ձիթապտղի յուղը լցնել տապակի մեջ, այնտեղ մանր կտրատած սոխ, բուլղարական պղպեղ, դդմիկ, լոլիկ, նեխուր, գազար դնել: շոգեխաշել բանջարեղենը փակ կափարիչի տակ, մինչև փափկեն:
  3. Հետո պատրաստի բանջարեղենը լցնել բլենդերի մեջ և հարում դրանք շիլայի աստիճան:
  4. Այժմ ավելացնել կանաչիները և կրկին միացնել բլենդերը: Պատրաստի խառնուրդին ավելաց
  5. նել աղ, քրքում, չոր կոճապղպեղ, պղպեղի խառնուրդ, սուսամբար(օրեգանո): Ամեն ինչ լավ խառնել:
  6. Զանգվածը տեղափոխել տապակի մեջ` ավելորդ խոնավությունը հեռացնելու համար, այն տաքացնելով բաց կափարիչով` անընդհատ խառնել: Զանգվածը գոլորշիացնում ենք մինչև որ թանձրանա:
  7. Վերցնել ձևամանը, ծածկել այն ​​սննդային թաղանթով և մեջը լցնել պատրաստի զանգվածը, հավասարեցնել այն, մի քանի ժամով դնել սառնարանում: Կտրել անհրաժեշտ չափի խորանարդները:
  8. Փաթեթավորեք փայլաթիթեղի մեջ և պահեստավորեք:

Տնական արգանակի խորանարդիկներ

Տնական արգանակի խորանարդիկները պատրաստ են։

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Համեղ ՍՈՈՒՍ Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի, մսեղենի թարմ սոուս

Խնդրում ենք Գնահատեք