Տնական Բեյլիզ. Վանիլի և սերուցքի գլխապտույտ բույր, սուրճի և կարամելի անմոռանալի համ

Տնական Բեյլիզ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական Բեյլիզ. Վանիլի և սերուցքի գլխապտույտ բույր, սուրճի և կարամելի անմոռանալի համ

Գեղեցիկ սեռի ո՞ր ներկայացուցիչը կհրաժարվի այս իռլանդական լիկյորից:

Բեյլիզը սերուցքային առաջին լիկյորն է, այն հայտնվել է դեռ 1974 թվականին: Սովորաբար, այս քաղցր ըմպելիքը մատուցվում է ճաշկերույթներից հետո, մարսողության պրոցեսի դյուրացման համար: Բեյլիզը շատ լավ համակցվում է սուրճի կամ պաղպաղակի հետ:

Տնական Բեյլիզ

Ավանդաբար, իռլանդական սերուցքային լիկյորը պատրաստվում է վիսկիից և սերուցքից: Իհարկե, այժմ այն ​​կարող եք գնել ցանկացած խանութում: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ կեղծիքներ են հայտնվում, արժե փորձել տանը լիկյոր պատրաստել: Սա ձեզնից շատ ժամանակ չի պահանջի:

Տնական Բեյլիզ

Տնական Բեյլիզ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կոնյակ 100 մլ
  • Սերուցք 300 մլ
  • Շաքարավազ 1 բաժակ
  • Վանիլային շաքար 11 գ
  • Սուրճ 1 ճաշի գդալ

Տնական Բեյլիզ

Տնական Բեյլիզ. Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ խառնել սերուցքն ու շաքարավազը և դնել միջին կրակի վրա: Աստիճանաբար սերուցքը կսկսի բարձրանալ՝ «գլխարկ» կազմելով:
  2. Սերուցքին ավելացնել սուրճ և վանիլային շաքար, խառնուրդը ծածկել կափարիչով և մեկ ժամ թողնել սառչի, թանզիֆով քամել, որպեսզի խմիչքը միատարր լինի:
  3. Ավելացնել կոնյակ և մատուցելուց առաջ սառնարանում լավ սառեցնել:

Տնական Բեյլիզ

Մատուցել լիկյորը հարմար բաժակով: Վրան կարող եք ցանել կակաոյի փոշի կամ քերած շոկոլադ, ավելացնել սառույցի խորանարդիկներ: Մեկ այլ գաղտնիք. Բեյլիզը լավ է համադրվում բանանի հետ:

Տնական լիկյորն, ըստ այս բաղադրատոմսի, ստացվում է ոչ պակաս համեղ, քան խանութից գնվածը: Հաճույք պատճառեք ինքներդ ձեզ աստվածային խմիչքով և մի մոռացեք այդ մասին պատմել ձեր ընկերներին:

Տնական Բեյլիզը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ թխվածք պատրաստեք նուրբ խմիչքի հետ որպես աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք