Տնական թխվածքաբլիթներ. Առողջ սննդակարգի հետևողներին իսկական նվեր կլինեն այս բլիթները

տնական թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք համեղ ու խրթխրթան տնական թխվածքաբլիթներ սուրճի ընդմիջում անելու համար։ Այս թխվածքաբլիթների համար պետք չէ շաքար և ալյուր:

Այժմ շատերն են մտահոգվում իրենց կազմվածքով։ Այդ իսկ պատճառով ցանկություն կա ինչ-որ կերպ կարգի բերել մարմինը։ Պրակտիկան ցույց է տվել, որ օրգանիզմի վիճակի վրա մեծ մասամբ ազդում է անհատի կողմից անընդհատ օգտագործվող սնունդը:

Որպես կանոն, մենք սովոր ենք ուտել քաղցր, յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդ։ Սա մի տեսակ թմրանյութ է, որը մարդուն կապում է իրեն և թույլ չի տալիս փորձել ավելի առողջ դիետա։

Հենց հիմա արժե դուրս գալ այդ գերությունից։ Հակառակ դեպքում, ապագայում դժվար կլինի տիրապետել ինքներդ ձեզ և փորձել նորմալացնել սնունդը: Առողջ սննդակարգին ընդառաջ քայլ կատարելու համար խորհուրդ ենք տալիս սկսել փոքրից։ Օրինակ՝ հրաժարվեք խանութից գնված քաղցր թխվածքաբլիթներից՝ հօգուտ տնականների։

տնական թխվածքաբլիթներ

Տնական թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ

_ նուշի ալյուր — 150 գ

_ աղ — մի պտղունց

_ կոկոսի ալյուր — կես ճաշի գդալ

_ ձու — 1 հատ

_ կարագ — 100 գ

_ սոդա — կես թեյի գդալ

_ ընկույզ — 50 գ

_ դառը շոկոլադ — 50 գ

տնական թխվածքաբլիթներ

Տնական թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_ Խառնել սորուն մթերքները՝ կոկոսի և նուշի ալյուր, աղ, փխրեցուցիչ և սոդա։

_ Կարագը հալեցնել և թողնել, որ մի քիչ սառչի։ Չոր բաղադրիչներին ավելացնել ձուն և հալած կարագը, հունցել միասեռ, չկպչող խմոր։

_ Ընկույզը մանրացնում ենք ոչ շատ մանր կտորներով, նույնն անել շոկոլադի հետ։

_ Խմորի մեջ լցնել շոկոլադն ու ընկույզի փշրանքները, խառնել։

_ Թխման տապակի վրա յուղաթուղթ փռել, խմորից 12 փոքր գնդիկ կազմել, դնել յուղաթղթի վրա։

_ Ձեռքերով սեղմել գնդիկները, ստանալ հաստ բլիթներ։

_ Թխել 25 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։

տնական թխվածքաբլիթներ

Այս թխվածքաբլիթի 100 գրամը պարունակում է 500 կկալ, ինչը բավականին քիչ է աղանդերի համար։ Սա հիանալի միջոց է նիհարելու կամ բժշկական սննդակարգին հավատարիմ մնալու համար՝ առանց քաղցրից հրաժարվելու:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք