Տոմատի սոուս իտալական եղանակով. Անչափ համեղ ու ախորժելի պահածո ձմռան համար

Տոմատի սոուս Պահածոներ

Երբ փորձեք պատրաստել, արդեն ընթացքում կհամոզվեք, որ այս տոմատի սոուսից ավելի շատ է պետք պատրաստել, քան որոշել էիք ի սկզբանե, քանի որ այն ստացվում է շատ, շատ համեղ:

Ձմռան համար պատրաստված այս սոուսը տնային տնտեսուհիների համար աստվածային օգնական է: Իտալական սոուսը հիմնականում նախատեսված է մակարոնեղենի համար, բայց ոչինչ չի խանգարում այն մատուցել օրինակ կարտոֆիլի կամ պելմենների հետ:

Եթե ​​երկար ժամանակ փնտրում եք տնական պիցցայի լավ սոուս կամ սիրում եք իտալական խոհանոց, ապա այս բաղադրատոմսը հաստատ ձեզ կուրախացնի:

Բաղադրիչների այս քանակից ստացվում է մոտավորապես 500 գ տոմատի սոուս: Հարմարության համար կարող եք Տոմատի սոուսը լցնել փոքր բանկաների մեջ:

Տոմատի սոուս

Տոմատի սոուս իտալական եղանակով. Բաղադրությունը

_Պոմիդոր 1 կգ

_Սոխ 500 գ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Տոմատի մածուկ 100 գ

_Սխտոր 3 պճեղ

_Ռեհան 20 գ

_Չիլի պղպեղ 0.5 հատ

_Աղ 0,5 ճաշի գդալ

_Շաքար 3 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Գինու քացախ 2 ճաշի գդալ

Տոմատի սոուս

Տոմատի սոուս իտալական եղանակով. Խոհարարություն

_Պոմիդորները մանրակրկիտ լվանալ և պոչերը կտրել: Կտրատել դրանք միջին կտորներով և լցնել խորը կաթսայի մեջ:

_Եռալուց հետո 10 րոպե եփել պոմիդորները միջին ջերմության վրա: Ջուր ավելացնելու կարիք չկա, որովհետև եփվելիս անջատվող հյութը բավարար է:

_Այնուհետև եփված պոմիդորը անցկացնել մաղով: Սոխը կտրատել խորանարդիկներով, իսկ սխտորը ոչ շատ փոքր կտորներով կտրատել:

_Կտրատել բուլղարական պղպեղը մանր կտորներով և տապակել տաք ձիթայուղով կծու պղպեղի, սոխի և սխտորի հետ:

_Թավայի մեջ տապակած բանջարեղենին ավելացնել տոմատի մածուկը: Լավ խառնեք և 5-10 րոպե շոգեխաշել այս խառնուրդը ցածր ջերմության վրա:

_Մաղով տրորած պոմիդորը և շոգեխաշած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ և եփել տոմատի սոուսը ևս 20-25 րոպե: Այնուհետև ավելացնել աղ, շաքարավազ, ռեհան և բլենդերով հարել բանջարեղենի մեծ կտորները:

_Տոմատի սոուսը ցածր կրակի վրա ևս 10 րոպե եփել և վերջում ավելացնել գինու քացախ:

_Լցնել տոմատի սոուսը ստերիլիզացված բանկաների մեջ և փակել կափարիչներով: Պահածոները փաթաթել ծածկոցով, մինչև այն ամբողջովին սառչի և պահեք զով տեղում:

Իտալական սոուսը հիանալիորեն կլրացնի բոլոր տեսակի տաք ուտեստները: Իհարկե, սա տնական պիցցայի լավագույն սոուսն է, իսկ մսային ճաշատեսակների հետ միասին, սա պարզապես հեքիաթ է:

Տոմատի սոուս

Սուսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք