Առաջարկում ենք այսօր թխել շոկոլադե-ընկույզով տորթ առանց ալյուրի Սիմֆոնիա: Այն շատ նուրբ և եթերային է:
Բացի այդ յուրահատուկ հետաքրքիր համ ունի առանց ալյուրի նուրբ թխվածքը: Պետք է անպայման փորձել:

Տորթ առանց ալյուրի Սիմֆոնիա. Բաղադրիչները
— սպիտակուցներ 5 հատ
— շաքարավազ 150 գ
— օսլա 30 գ
— ընկույզ 160 գ
— մի պտղունց աղ
Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է.
— դեղնուցներ 5 հատ
— շաքարավազ 80 գ
— կաթ 450 գ
— ցանկացած օսլա 50 գ
— վանիլային շաքար 1 թեյի գդալ
— կակաո 30 գ
— շաքարավազ 90 գ
— կաթ 60 մլ
— կարագ 100 գ

Տորթ առանց ալյուրի Սիմֆոնիա. Պատրաստման եղանակը
_Շաքարավազը խառնել վանիլային շաքարի, օսլայի և դեղնուցների հետ, մի քիչ կաթ, խառնել ամբողջը։
_Մնացած կաթը տաքացնել և զանգվածի մեջ լցնել օսլայ, կրակն իջեցնել և եփել մինչև թանձրանալը։ Երբ եռա, եփել 1 րոպե, հանել վառարանից, թողնել սառչի։
_Շոկոլադե մածուկի համար խառնել կակաոն և շաքարավազը, կաթը և եփել մինչև եռալը, եփել 1 րոպե և հեռացնել կրակից։ Ավելացնել կարագ և հարել մինչև հարթ լինի: Թողնում ենք սառչի։
_Ցանկացած ընկույզ տապակել չոր տապակի մեջ և մանրացնել բլենդերով։
_Բիսկվիթի համար սպիտակուցները միացնել շաքարավազի հետ և հարել մինչև կայուն և թանձր զանգված ստացվի։
_Լցնել ընկույզը և զգուշորեն խառնել, լցնել օսլան, հունցել։
_Թխման տապակը ծածկել յուղաթղթով, խմորը դնել վրան և հավասարաչափ տարածել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 10 — 12 րոպե, պատրաստությունը ստուգել փայտիկով։
_Յուղաթուղթը հանել բիսկվիթից։
_Հարել կրեմի հիմքը և խառնել շոկոլադե մածուկի հետ։
_Բիսկվիթը կտրել 3 մասի:
_Տորթ կազմել՝ շերտերին քսել առատ կրեմով։
_Կարող եք զարդարել կրեմով և շաղ տալ մանրացրած ընկույզով և քերած շոկոլադով։

Մի քանի ժամով տորթը դնել սառնարանում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պլոմբիր







