Տորթ Բազմերանգ. Շոկոլադի երանգներով նրբահամ ու ախորժելի թխվածքը հիանալի լրացում կլինի ընկերական հյուրասիրությանը

Տորթ Բազմերանգ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք շոկոլադե Տորթ Բազմերանգ. Շատ համեղ տորթը կոկոսով, շոկոլադով և ընկույզով, եթերային կրեմով կարող է զարդարել ցանկացած ընկերախմբի հավաքույթ։

Այս տորթի հիմնական շեշտը դրվել է տարբեր երանգներով բիսկվիթներ թխելու վրա: Դրա շնորհիվ այն շատ գեղեցիկ ու գայթակղիչ է ստացվում:

Դե ինչ, եկեք շերտերը թխենք հերթով:

Տորթ Բազմերանգ

Տորթ Բազմերանգ. Անհրաժեշտ բաղադրիչները

Սպիտակ շերտը թխելու համար.

— ձու 3 հատ

— շաքարավազ 3 ճաշի գդալ

— ալյուր 3 ճաշի գդալ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Շոկոլադե շերտը թխելու համար.

— ձու  4 հատ

— շաքարավազ 6 ճաշի գդալ

— ալյուր 2 ճաշի գդալ

— կակաո 2 ճաշի գդալ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կոկոսով շերտ թխելու համար. 

— սպիտակուց 5 հատ

— շաքարավազ 1 բաժակ

— օսլա 2 ճաշի գդալ

— կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ

— կոկոսի փաթիլներ 200 գ

Ընկույզով շերտը թխելու համար 

— սպիտակուց 5 հատ

— շաքարավազ 200 գ

— մեղր 1 ճաշի գդալ

— ալյուր 1 ճաշի գդալ

— օսլա 1 ճաշի գդալ

— ցանկացած մանրացված ընկույզ 200 գ

Կրեմը պատրաստելու համար.

— կաթ 800 մլ

— դեղնուց 10 հատ

— ալյուր 3 ճաշի գդալ

— օսլա 3 ճաշի գդալ

— շաքարավազ 15 ճաշի գդալ

— կարագ 400 գ

— կակաո 2 ճաշի գդալ

— արքայախնձորի շերտ 2 ճաշի գդալ

— դեղձը կտորներով 2 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ

Տորթ Բազմերանգ. Պատրաստման եղանակը

_Սպիտակ շերտի համար հարել ձվի սպիտակուցը մինչև պնդանա:

_ Դեղնուցները միացնել շաքարավազի հետ և հարել այնքան, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։

_ Սպիտակուցի զանգվածը լցնել դեղնուցի զանգվածի մեջ և նրբորեն խառնել բահիկով։

_ Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով, մաս-մաս ավելացնել խմորին և լավ խառնել։

_ Ձևամանը յուղել, խմորը լցնել մեջը։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մինչև եփվի (ստուգեք փայտիկով)։

_ Շոկոլադե շերտի համար ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մաղած ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը։ Խառնել և լցնել յուղած կաղապարի մեջ, թխել նույն կերպ, ինչպես առաջին շերտը:

_ Կոկոսի շերտի համար սպիտակուցները միացնել շաքարավազի հետ և հարել մինչև կայուն փրփուր ստացվի:

_ Ալյուրը, օսլան խառնել և մաղել, լցնել սպիտակուցային զանգվածի մեջ, շաղախել խմորը և ավելացնել կիտրոնի հյութն ու կոկոսի փաթիլները։

_ Խմորը լցնել կարագով յուղած կաղապարի մեջ և թխել ինչպես նախորդ շերտերը։

_ Ընկույզով շերտի համար սպիտակուցները միացնել շաքարավազի հետ, լավ հարել, ապա ավելացնել մեղրը, օսլան և մանր կտրատած ընկույզը։ Նույն եղանակով թխել շերտը։

_ Կրեմի համար խառնել բոլոր բաղադրիչները, բացի կարագից, արքայախնձորից, կակաոյից և դեղձից, խառնել և թանձր կրեմ պատրաստել, թողնել հանգստանա:

_ Կրեմի մեջ ավելացնել փափկած կարագը և հարել մինչև փարթամանա:

_ Կրեմը բաժանում ենք 3 մասի, մեկը խառնում ենք կակաոյի, երկրորդը՝ արքայախնձորի, երրորդը՝ դեղձի կտորների հետ։

Տորթ Բազմերանգ

Տորթ Բազմերանգը ձևավորել ըստ ցանկության, վրան լցնել քերած շոկոլադ կամ գլազուր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք