Թխելու ենք Լեհական տորթ Էկլեր կամ Կարպատկա այնքան համեղ, փափուկ, աննկարագրելի քնքուշ մի տորթ։
Էկլերի սիրահարներին ուրախացնելու եմ նոր էկլերի բաղադրատոմսով։
Անպայման գրեք ձեր կարծիքը այս տորթի մասին, դա ինձ կոգևորի շատ, իսկ եթե շատ լայքեր լինեն տեսանյութի տակ, կհասկանամ որ ավելի շատ նոր տորթերի բաղադրատոմսերի եք սպասում իմ ալիքում։
Содержание
Տորթ Էկլեր․ Կարպատկա Բաղադրատոմս
Տորթ Էկլեր բաղադրիչները
- Ձու — 4 հատ
- Ջուր — 1 բաժակ
- Կարագ — 100 գրամ
- Փխրեցուցիչ — 1 թ․ գդ․ նոսր
- Ալյուր — 150 գր․
- Աղ — 1 պտղունց
Կրեմ Կարպատկա եփովի
- Կաթ — 200 մլ․
- Շաքարավազ — 100 գր․
- Ալյուր — 5-6 թեյի լիքը գդալ
- Կարագ — 200 գրամ
- Խտացրած կաթ — 60 գր․
- Վանիլին — 1 պտղունց
Տորթ Էկլեր․ Քայլ առ քայլ
- Սկսենք եփովի կրեմից
- 100 գրամ շաքարավազը կես բաժակ լցնենք կաթսայի մեջ
- Վրան ավելացնենք 6 թեյի գդալ լիքը ալյուր
- 200 միլիլիտր կաթ կավելացնենք, մի քիչ կխառնենք որպեսզի ալյուրը լուծվի մեջը և
- Կդնենք մարմանդ կրակին եփելու
- Ընթացքում անընդհատ պետք է խառնենք, ընդ որում կամ փայտյա կամ սիլիկոնե գդալով, որպեսզի կրեմի գույնը չմգանա
- Թանձրանալու է ընթացքում, արդեն որ սկսվի դժվարանալ խառնելը այ հենց այդ ժամանակ էլ հասկանում ենք, որ խտությունը նորմալ է կրեմի, այն եփված է բավարար չափով վերցնում ենք կրակից
- Ահա այսպիսի խտության պետք է լինի
- Կերակրի թաղանթով ծածկենք տաք վիճակում երեսը, որպեսզի սառելու ընթացքում կեղև չկապի
- Դնենք կողքի
- Այժմ անցնենք խմորի պատրաստմանը
- 1 բաժակ գոլ ջուր լցնենք կաթսայի մեջ
- Վրան ավելացնելու ենք 100 գրամ կարագ 82 % յուղայնությունը առնվազն
- Դնելու ենք գազօջախին հալվելու
- 150 գրամ ալյուրի վրա պետք է լցնենք 1 նոսր թեյի գդալ փխրեցուցիչ
- Մի պտղունց աղ կավելացնենք
- Այս ալյուրը մաղելով պետք է լցնենք գազօջախի վրա արդեն հալված կարագի և ջրի զանգվածի վրա
- Շարունակում ենք խառնել ամբողջ ընթացքում
- Երբ արդեն կաթսայի տակ սկսում է կպնել բարակ շղարշով շերտ ձևավորելով հասկանում ենք, որ արդեն կրակից վերցնելու ժամանակն է
- Կրակից հանեցինք հենց այդպես տաք վիճակում է պետք է հատիկ-հատիկ ձու ավելացնենք և յուրաքանչյուր ձուն ավելացնելուց հետո հարիչով հարենք
- Ընդհանուր հաշվով 4 ձու կօգտագործենք
- Ի դեպ իմ ալիքում էկլերի ևս 2 բաղադրատոմս եմ ներկայացրել, որոնք նույնպես շատ հաջող են և ընտիր էկլերներ ենք ստանում, հղումները կթողնեմ, եթե դեռ չեք նայել անպայման նայեք և փորձարկեք
- Խմորի այս զանգվածից պետք է թխենք 2 շերտ ոչ թե հատիկ-հատիկ ինչպես սովորական էկլերները, այլ տորթի պես շերտերով
- Իմ տապակի տրամագիծը 24 սմ է
- Կեսը լցնենք խմորի և ուղարկենք ջեռոց
- Ջեռոցը պետք է նախապես լավ տաքացված լինի
- Թխելու ենք 200 աստիճանում մոտ 30 րոպե, ապա 10 րոպե 150 աստիճանում
- Առաջին շերտը հանենք դնենք կողքի սառի, մինչ կթխվի նաև երկրորդ շերտը
- Դա էլ է պատրաստ, չենք մոռանում հեռացնել յուղաթուղթը
- Քանի-որ էկլերի խմորը բավականին կամակոր խմոր է, ուստի պետք է ջեռոցում մի լավ չորանա, որ կրեմը քսելուց հետո շատ չնստի
- Անցնենք կրեմի պատրաստմանը
- Տարայի մեջ պետք է հարենք 200 գրամ փափուկ սենյակային ջերմաստիճանի համեղ կարագ
- Վրան կավելացնենք մեկ պտղունց վանիլին
- 60 գրամ խտացրած կաթ և կհարենք
- Գդալ-գդալ նաև կավելացնենք նախապես պատրաստված եփովի հատվածը կրեմի
- Շարունակ կհարենք կլուծվի ամբողջը
- Կրեմն էլ ավարտեցինք
- Արդեն կարելի է հավաքել տորթ էկլեր Կարպատկա ն
- Առաջին շերտը թխված կդնենք կրկին ջեռոցի տապակի մեջ որի եզրերը հեռացնելու հնարավորությամբ է
- Վրան կքսենք ամբողջությամբ մեր պատրաստված կրեմի շերտը
- Տապակը նրա համար է, որպեսզի կրեմը ուղիղ գեղեցիկ գծով կանգնի սառելուց հետո
- Ամեն ինչ շատ պարզ է
- Կրեմի շերտի վրա դնում ենք թխված երկրորդ շերտը
- Չենք սեղմում առանձնապես
- Վերջ ուղարկում ենք սառնարան առնվազն 2 ժամով սառելու
- Հանելուց հետո հեռացնում ենք եզրերը տապակի
- Մի փոքր շաքարի փոշի ենք ցանում գեղեցկության համար, կարելի է նաև զարդարել հատապտուղներով, նանայի տերևներով, ինչ-որ ունեք ձեռքի տակ
- Շաքարի փոշին առատ ցանեք, եթե քաղցր շատ եք սիրում
- Եվ կտրենք արդեն, վայելելու համար այս փափուկ, նուրբ, կրեմառատ քաղցրությունը մեր տորթ էկլեր Կարապատկա ն Ասում են այն լեհական տորթ է
Դե ինչ, բարի ախորժակ։











