Նուրբ կրեմով տորթ Էկլեր պատրաստելու համար հարկավոր չէ թանկարժեք ապրանքներ գնել։ Կաթը, կարագն ու շաքարավազն արդեն ձեր խոհանոցում են։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա դժվար պատրաստվող աղանդեր է։ Այնուամենայնիվ, վստահ եղեք. դուք կարող եք դա անել 30-40 րոպեում:
Նման բազմաշերտ տորթ կարելի է պատրաստել ինչպես տոնական խնջույքների, այնպես էլ ամեն օրվա համար։ Զարդարելու համար կարող եք վրան լցնել հալված դառը կամ սպիտակ շոկոլադ։ Բացի այդ, ընտրեք կոնֆետիներ, և այլ դեկոր, եթե ցանկանում եք ձեր աղանդերը տոնական և գունեղ դարձնել:

Տորթ Էկլեր. Բաղադրիչներ
_ Կաթ 600 մլ
_ Ձու 5 հատ
_ Շաքարավազ 150 գ
_ Վանիլային շաքարավազ 20 գ
_ Եգիպտացորենի օսլա 60 գ
_ Ջուր 100 մլ
_ Ցորենի ալյուր 120 գ
_ Կարագ 240 գ
_ Աղ 1 պտղունց
_ Նուշի փաթիլներ՝ ըստ ճաշակի

Տորթ Էկլեր. Պատրաստման եղանակը
_ 2 ձուն խառնել շաքարավազի, վանիլային շաքարի և օսլայի հետ։
_ Շարունակելով հարելը՝ լցնել 500 մլ կաթ։ Խառնուրդը եփել միջին ջերմության վրա՝ անընդհատ խառնելով, մինչև թանձրանա։
_ Սառեցնել կաթնային խառնուրդը մինչև սենյակային ջերմաստիճան՝ հաճախակի խառնելով։ Դուք կարող եք դա անել՝ կաթսան դնելով սառը ջրով և սառույցի խորանարդիկներով ամանի մեջ:
_ 80 գ փափկած կարագը խառնել մի պտղունց աղի, շաքարավազի, ջրի և մնացած կաթի հետ։
_ Բաղադրիչները եփել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ հալվի։
_ Ավելացնել ալյուրը և շարունակել եփել՝ անընդհատ խառնելով, մինչև թանձրանա։
_ Հեռացնել խառնուրդը կրակից և խառնել մնացած ձվերը:
_ Ջեռոցի 2 տապակները ծածկել յուղաթղթով և պատրաստի զանգվածը բարակ շերտով, հավասարաչափ տարածել։
_ Թխել 10-15 րոպե նախապես 200°C տաքացրած ջեռոցում։
_ Յուրաքանչյուր շերտը կտրել 4 մասի:
_ Մնացած փափկած կարագը հարել 5 րոպե։ Հովացած կրեմը մեջը մաս-մաս լցնելով հարել։
_ Ձևավորեք տորթ՝ խմորի շերտերն իրար վրա դնելով և կրեմ քսելով։ Տորթի կողքերին կրեմ քսել և զարդարել նուշի թերթիկներով։
_Աղանդերը 1 ժամով դնել սառնարանում։

Տորթ Էկլերը պատրաստ է՝ հիանալի հյուրասիրություն մեկ բաժակ թեյի կամ սուրճի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Էկլեր. Կարպատկա







