Տորթ Էսկիմո․ Հեշտ համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կպատրաստենք համեղ և սպասված տորթ Էսկիմո, կներկայացնեմ պատրաստման իմ տարբերակը։ Անպայման մինչև վերջ նայեք տեսանյութը, քանի-որ ունենք խաղարկություն և նվեր ամենահավատարիմ հաջողակի համար։

Տորթ Էսկիմո․ Հեշտ, համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով

Էսկիմո Բաղադրիչներ

Էսկիմո Խմոր

Ձու — 4 հատ

Շաքարավազ — 200 գր․

Թթվասեր — 200 գր․

Մածուն կամ կեֆիր — 50 գր․

Ալյուր — 350 գ․

Կակաո — 5 ճ․ գդ․

Կրեմ

Ձվի դեղնուց — 3 հատ

Ալյուր — 200 գր․

Շաքարավազ- 200 գր․

Կաթ — 550 գր․

Կարագ — 200 գր․

Տորթ Էսկիմո․ Հեշտ, համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով

Էսկիմո Գլազուր

Կակաո — 5 ճ․գդ․

Շաքարավազ — 3 ճ․ գդ․

Ջուր — 6 ճ․ գդ․

Բուսայուղ — 2 ճ․ գդ․

Էսկիմո պատրաստման եղանակը

Նախ պատրաստենք խմորը, որի համար 4 ձվի դեղնուցները հարկավոր է առանձնացնել սպիտակուցներից, որոնք առանձին առանձին հարելուց հետո նոր կմիացնենք

Սկզբում սկսենք հարել դեղնուցները, որոնց վրա կավելացնենք մեկ բաժակից մի քիչ քիչ շաքարավազ, մի փոքր կպահենք սպիտակուցների հետ հարելու համար

Մեզ հարկավոր է 200 գրամ թթվասեր բարձր յուղայնությամբ, որի վրա հարկավոր է ավելացնել 50 գրամ կեֆիր կամ մածուն, կամ էլ կաթ

1 թեյի գդալ սոդան կմարենք թթվասերի այս զանգվածի մեջ և կավելացնենք տարայի մեջ, կհարենք

Ալյուրը հարկավոր է ավելացնել կակաոյի փոշու հետ՝ 350 գրամ ալյուր կօգտագործենք 5 ճաշի գդալ կակաոյի հետ մաղված

Լավ կհարենք և կդնենք մի կողմ, որպեսզի ձվի սպիտակուցներով և շաքարավազի մնացորդով բեզե ստանանք այս խմորին ավելացնելու համար

Տորթ Էսկիմո․ Հեշտ, համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով

Բեզեն արդեն պնդացավ այժմ այն պետք է խառնենք մեր խմորի զանգվածի հետ առանց հարիչի օգնության, բահիկով քիչ քիչ ավելացնելով և հատակից դեպի վեր խառնելով

Այդ ընթացքում ջեռոցը տաքացնենք, տապակի վրա կարելի է և կալկա օգտագործել

Լցնենք խմորը տապակի վրա և 180 աստիճանում 30-40 րոպե եփենք

Հանենք ջեռոցից, հեռացնենք կալկան, կողքերը կարելի է հավասարեցնել և դնել կողքի մինչև կրեմը պատրաստ կլինի

Անցնենք կրեմին

Երեք ձվի դեղնուց մեզ պետք կգա, առանձնացնենք

Վրան ավելացնենք մեկ բաժակ ալյուր

Մեկ բաժակ շաքարավազ մի փոքր խառնենք իրար

Հաջորդը կաթի հերթն է, այստեղ կցանկանայի նշել թե ինչու եմ ես ընտրել Լակտել ֆիրմայի կաթը, քանի որ այն հարստացված է իմունհամակարգի համար այդքան անհրաժեշտ վիտամին Դ3-ով, բաղադրության մեջ չի պարունակում բացարձակապես չոր կաթ, իսկ պատրաստման տեխնոլորոգիան և մթերքի խորքային մաքրումը ինձ վստահություն է ներշնչում, որ լավ մթերք եմ օգտագործում մեր այսօրվա համեղ թխվածքը Էսկիմոն ստանալու համար

Կօգտագործեմ առավել ցածր յուղայնությամբ տուփը այսօր մոտ կես լիտր

Կդնենք մարմանդ կրակին և անդադար խառնելով կհասցնենք եփվելուն և պնդանալուն

Կաջատենք կրակից, փակենք կափարիչը և թողնենք լավ սառի

Մինչ այդ հարենք և պատրաստենք 200-250 գրամ կարագ

Մի փոքր սառելուց հետո եփված կրեմը ավելի կպնդանա, այն պետք է գդալ գդալ լցնելով հարենք

Վերջում կավելացնենք 1 թեյի գդալ վանիլին

Եթե ավելի թույլ եք սիրում էսկիմո յի կրեմը կարող եք կաթը եփելիս ավելի շատ վերցնել, մինչև 600 միլիլիտր

Կրեմը պատրաստ է արդեն պետք է խմորի վրա քսենք

Այժմ խաղարկության պայմանները․ ուշադիր

Պարտադիր է բաժանորդագրված լինել մեր ալիքին, լայք դնել և այս տեսանյութի տալ մեկնաբանություն թողնել

Ֆեյսբուքյան մեր էջում կամփոփենք խաղարկության արդյունքները, անպայման հետևեք, նաև մեր ինստագրամին, հղումները կգտնեք տեսանյութի տակ

Մնաց ջնարակը գլազուրը պատրաստել և վերջ

Դրա համար 5 ճաշի գդալ կակաո կլցնենք

Հաշվի առեք, որ ջնարակի գույնը ուղիղ կերպով կապված է փոշի կակաոյի գույնից, եթե սիրում եք լավ մուգ գլազուր, կակաոյի փոշի գնելիս ուշադիր եղեք

Ես անձամբ շատ սև ջնարակը չեմ սիրում

3 ճ․ գդալ շաքարավազ կավելացնենք

Տորթ Էսկիմո․ Հեշտ, համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով

Սովորական ջրով այսօր կեփենք, կաթով էլ կարելի է եփել, այդպես ավելի բաց գույն կստացվի ջնարակը

6-7 ճաշի գդալ պետք ջուր կլցնենք, լավ խառնենք որ գնդիկները լուծվեն

Պետք է մարմանդ կրակի վրա եփենք մինչև եփվելով պնդանա, կարագի փոխարեն կարելի է 2 ճաշի գդալ բուսայուղ լցնել և կրակն անջատել

Մի փոքր ջնարակը սառելուց հետո արդեն այն կլցնենք տորթի վրա

Կտարածենք հավասարաչափ

Հետո սառնարանում հնարավորություն կտանք ևս մեկ երկու ժամ սառելու, որից հետո նոր կկտրատենք, սուրճը կեփենք և կվայելենք մեր սառը, փափուկ և անչափ համեղ էսկիմոն։

Տորթ Էսկիմո․ Հեշտ, համեղ և բերանում հալչող տորթ այս դասական բաղադրատոմսով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք