Տորթ Թագավորական Դուետ․ Անչափ նուրբ, համեղ և քնքուշ մուսով Տորթ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Տորթ Թագավորական դուետ․ Անչափ նուրբ, համեղ և քնքուշ մի տորթ, որն իսկապես իր թագավորական անվանը շատ է համապատասխանում։ Իսկ մուսը առանձնահատուկ թեթևություն կտա այս հատապտղային հրաշքին։

Տորթ Թագավորական Դուետ

Տորթ թագավորական դուետ Բաղադրիչներ

Խմոր

_Ձու — 3 հատ

_Շաքարավազ  կամ փոշին — 100 գր․

_Աղ 1 պտղունց

_Կակաո — 2 ճ․ գդ․

_Ալյուր — 60 գր․

_Կիտրոն — մի քանի կաթիլ

Մուսի մեկ շերտի համար սպիտակ շոկոլադով 

_Սերուցք — 150 մլ 28-30 % յուղայնության հրուշակեղենի համար նախատեսված

_Շաքարավազ — 1 ճ․ գդ․

_Ձու -1 հատ

_Սպիտակ շոկոլադ — 100 գր․

_Ժելատին — 3 գր․

Մուսի երկրորդ շերտի համար սև դառը 70%-անոց շոկոլադով 

_Սերուցք — 150 մլ 28-30 % յուղայնության հրուշակեղենի համար նախատեսված

_Շաքարավազ — 1 ճ․ գդ․

_Ձու -1 հատ

_Դառը 70%-անոց Սև Շոկոլադ — 100 գր․

_)ժԺելատին — 3 գր․

Տիրամիսու թխվածքաբլիթներ կամ սեփական ձեռքերով թխված վերը նշված խմորը առանց կակոյի բաղադրիչներով և հերթականությամբ պատրաստելով և թխելով բարակ երկարությամբ։

Տորթի Պատրաստման հաջորդականությունը

Սկսում ենք խմոր պատրաստելուց, այն ունի իր պատրաստման նրբությունը, փորձեք թխելուց ճշտությամբ հետևել հաջորդականությանն ու չափերին

Տորթ Թագավորական Դուետ

_Առանձնացնում ենք 3 ձվի դեղնուցն ու սպիտակուցը, որը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի

_Սկզբում խփելու ենք սպիտակուցը, որին ավելացնում ենք մի պտղունց աղ

_Ընդ որում լավ պինդ բեզե ստանալու համար պետք է տարան լավ չոր լինեն, իսկ սպիտակուցը լավ սառը

_Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ենք ճզմում, սա ևս մեկ փոքրիկ նրբություն

_Հարիչով մեծ արագությամբ հարում ենք

_Հարելու ընթացքում պետք է ավելացնենք շաքարավազ, իսկ ավելի նուրբ ստացվելու համար շաքարի փոշի

_Մեզ ամբողջ խմորի համար անհրաժեշտ է լինելու 100 գրամ, այն մասնակի կերպով կլցնենք սպիտակուցը հարելու ընթացքում, մնացած մասը արդեն կավելացնենք դեղնուցին, երևի թե 50/50

_Սպիտակուցը հարում ենք այնքան, մինչև ստացվի ահա այսպիսի թանձրուկ

_Այն ժամանակավորապես կդնենք կողքի և կանցնենք դեղնուցին

_Դեղնուցի վրա ենք ավելացնում մեր մնացած շաքարավազի փոշին և սկսում ենք լավ հարել, _մինչև սպիտակի մի փոքր և թանձրանա

_Ահա այսպիսին էլ պետք է դառնա դեղնուցը

_Այժմ պետք է իրար խառնենք այս երկու բաղադրիչները, ընդ որում կա խառնելու նրբություն

_Այլևս հարիչ չենք օգտագործելու

_Նախ մի փոքր սպիտակուցային բեզեից կլցնենք դեղնուցի մեջ և իրար հետ ծանոթացնենք, հումորով ասված

_Ուշադիր եղեք խառնելու ոճին, հարկավոր է ահա այսպես հատակից պատերով դեպի վեր հանելով խառնել, ոչ մի դեպքում կոպիտ կամ շրջանաձև չենք խառնում

_Ահա նրանք տարրալուծվեցին, այժմ կարող ենք դեղնուցը լցնել սպիտակուցի մեջ, բայց կրկին ոչ ամբողջությամբ այլ մաս մաս նույն տրամաբանությամբ

_Հրուշակագործությունը սիրում է հստակ կանոններ և չափաբաժիններ, աշխատեք թխվածքներ, հատկապես այսպիսի նուրբ թխվածքներ թխելիս առավելագույնս հետևել բոլոր նշված կանոններին

_Երբ ամբողջը արդեն համասեռ է դարձել այժմ նախապատրաստենք փոշի բաղադրիչները

_60 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 2 ճաշի գդալ կակաո, մի փոքր խառնում իրար

_Այժմ թթվածնով հագեցնելու, ինչպես նաև գնդիկներից ազատվելու համար կակաոյի և ալյուրի խառնուրդը մաղենք մեր խմորին և լուծենք նրա մեջ

_Նույն սկզբունքով ենք խառնում

Տորթ Թագավորական Դուետ

_Ջեռոցի տապակի տակ չկփչող թաղանթ ենք փռում և լցնում ենք խմորը մեջը, ուղարկում ջեռոց

_Ջեռոցը պետք է արդեն լավ տաք լինի 200 աստիճանում պետք է եփել 20 րոպե, իհարկե ջեռոցների առանձնահատկությունից կախված, կարելի է ստուգել 20 րոպե անց չոփիկով կամ էլ ձեռքով թեթևակի սեղմել մեջտեղի մասում, եթե սպունգանման ետ եկավ ուրեմն լրիվ եփվել է

_Կողքերից ամեն դեպքում հեռացնենք և հանենք թավայից, հեռացնենք թաղանթն ու դնենք կողքի որպեսզի սառի մինչև մենք կպատրաստենք մուսը

_Երկու գույնի մուս ենք պատրաստելու սև և սպիտակ

_Սկսում ենք 3 գրամ ժելատինը 2 թեյի գդալ գոլ ջրով թրջելուց

_Խառնում ենք լավ և կողքի դնում, որ հասունանա

_Վերցնելու ենք 150 միլիլիտր սերուցք 28-30 % յուղայնության հատուկ հրուշակեղենի համար նախատեսված

_Սերուցքը պետք է շատ սառը լինի, սկզբում պետք է հարենք ցածր արագությամբ ապա հնարավորինս արագացնենք

_Մի քանի րոպեից կստանանք նման թանձր և պինդ զանգված, առայժմս սա էլ դնենք ժելատինի կողքին

_Սպիտակ մուսը պատրաստելու համար վերցնելու ենք սպիտակ հրուշակեղենի համար նախատեսված շոկոլադ, իհարկե եթե չեք գտնի կարող եք նաև սովորական սպիտակ շոկոլադ վերցնել, որը պետք է հալեցնենք գոլորշու վրա

_Զուգահեռ պետք է նաև գոլորշու վրա դնենք մեկ ձու, որին կավելացնենք մեկ գդալ շաքարավազ և անընդհատ պետք է խառնենք

_Եթե հմուտ հրուշակագործ չեք, ապա պետք է օգտվեք սննդային ջերմաչափից, քանի որ անհրաժեշտ է որ ձվի ջերմաստիճանը լինի 57

_Եթե չունեք ջերմաչափ, ապա կողմնորոշվեք մինչև ձվի վրա սպիտակ փրփուր կապելը

_Այդ ընթացքում նաև շոկոլադը կհալվի վերցնում ենք երկուսն էլ գոլորշու վրայից

_Ձուն լցնում ենք տարայի մեջ և սկսում հարել

_Այս հատվածում պատրաստման հարկավոր է շատ արագ շարժվել, որպեսզի չսառեն բաղադրիչները

_Մինչ դեղնուցը խփում ենք հարկավոր է զուգահեռ տաք ջրի մեջ դնել մեր նախապես թրջած

_ժելատինը, մի փոքր խառնել որ վերջնական տարրալուծվի և կամաց, բարակ շիթով կլցնենք մուսի մեջ՝ առանց դադարեցնելու հարելը

_Մի քիչ լուծվելուց հետո ավելացնելու ենք արդեն լրիվությամբ հալված և մի փոքր գոլացած հալված սպիտակ շոկոլադը՝ առանց դադարեցնելու հարելը այս բոլոր գործընթացների ընթացքում

_Հաջորդը արդեն հարված սերուցքի հերթն է, որը նույնպես մաս մաս կավելացնենք և վերջում կստանանք այսպիսի զանգված

_Նույն, բացարձակ նույն գործողությունները հարկավոր է ևս մեկ անգամ կրկնել այս դեպքում սպիտակ շոկոլադը փոխարինելով սև դառը շոկոլադով

_Մեր դուետի համար հարկավոր է նախ խմորի վրա լցնել մուսի մեկ գույնը, ես ընտրեցի սև առաջինը, կարող եք դուք սպիտակը հաջորդել սևի հետ, կարող եք նույնիսկ մեկ գույնով բավարարվել ավելի հեշտ գործը ավարտելու համար

_Մեր դեպքում խմորի վրա քսում ենք շոկոլադե մուսը, դնում սառնարան մոտ կես ժամով, հետո հանում և վրան լցնում և տարածում արդեն սպիտակ շերտը մուսի

Տորթ Թագավորական Դուետ

_Կրկին դնում ենք սառնարանը արդեն մոտ 2 ժամով, որ լավ պնդանա մուսը

_Այդ ընթացքում մենք կպատրաստենք մեր խմորից նորից տիրամիսուի երկարավուն թխվածքաբլիթ-պեչենիներ թխելու համար, պարզ ասած ձվանիի խմոր

_Եթե կցանկանաք մեկնաբանություններում գրեք, մենք միասին մեկ տեսանյութում կպատրաստենք այս տիրամիսուի թխվածքները, որից հետո էլ իհարկե տիրամիսու

_Բայց դուք նման թխվածքաբլիթներ կարող եք գնել պատրաստի, որպեսզի լրացուցիչ չչարչարվեք խոհանոցում

_Արդեն սառնարանից թխվածքը հանելու ժամանակն է

_Կհանենք, կողքերից ամեն դեպքում կառանձնացնենք և կսկսենք շարել մեր երկար ձողերը պարսպի կամ ամրոցի նմանվող թագավորական տորթ դուետ ստեղծելով

_Մաքուր ժապավենով կարելի է լրացուցիչ գեղեցկություն և ամրություն հաղորդել մեր տորթին, չնայած առանց դրա էլ չի քանդվի մեր ամրոցը

_Վրան հարկավոր է զարդարել, դուք ազատ եք ձեր ստեղծագործ մտքի հետ, մենք այս դեպքում հատապտուղներով կզարդարենք, առատորեն լցնենք և գեղեցիկ կույտ դիզենք կենտրոնում

_Դե արդեն կտրենք, օ օ օ, հիանանք, գայթակղվենք և որոշենք ինքնուրույն փորձել և պատրաստել նման թագավորական դուետ

_Հրաշալի է, կարելի է արդեն սուրճը եփել։

Տորթ Թագավորական Դուետ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք