Տորթ Իրիսկա ամենահաջողված բաղադրատոմսը

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կպատրաստենք հերթական համեղ քաղցր տորթ իրիսկա, ամենահաջողված բաղադրատոմսը կներկայացնեմ։

Տորթ Իրիսկա ամենահաջողված բաղադրատոմսը

Տորթ Իրիսկա Բաղադրիչներ

Խմոր

_Ձու — 5 հատ

_Շաքարավազ — 2 բաժակ

_Մեղր — 2 ճ․ գդ․

_Կաթ — 100 մլ

_Կարագ — 100 գր․

_Ալյուր — 3 բաժակ — 600 գր․

_Փխրեցուցիչ — 2 թ․գդ․

_Կակաո — 3 լիքը թեյի գդալ

Կրեմ

_Կարագ — 200 գր․

_Եփած խտացրած կաթ — 2 տուփ

_Վանիլի փոշի մեկ պտղունց

Ինչպես պատրաստել Տորթ Իրիսկա

_Սկսենք խմորը պատրաստել

_Կոտրենք 5 ձուն տարայի մեջ սկսենք հարել, մի փոքր փրփեց վրան քիչ-քիչ ավելացնենք շաքարավազը երկու բաժակ և շարունակենք հարել

_Երկու լիքը թեյի գդալ մեղր կլցնենք և կհարենք

_Կաթ լցնենք կես բաժակ

_Ավելացնենք կես տուփ կարագ 100 գրամ

_Կարագը սենյակային ջերմաստիճանի արդեն փափկած որպեսզի հեշտ հարվի

_Ալյուրի մի մասը մոտ 400 գրամ լցնենք մաղի մեջ

_Ավելացնենք վրան 2 թեյի գդալ փխրեցուցիչ

_Մաղենք այն խմորի մեջ մաղելն պարտադիր է թթվածնով թխվածքը հագեցնելու համար

_Հարենք մի փոքր ավելացնենք նաև ալյուրի 3-րդ բաժակը հարենք

_Խմորի մեջ ավելացնելու ենք նաև 3 թեյի գդալ կակաո մաղելով

_Սա էլ լուծենք խմորի մեջ

Տորթ Իրիսկա ամենահաջողված բաղադրատոմսը

_Պետք է ստացվի ահա այսպիսի խտության խմոր

_Արդեն կարող ենք նախապատրաստել թխելու

_Ուղղանկյունաձև տապակի մեջ յուղաթուղթ փռենք

_Ամբողջ խմորը թխելու ենք երեք շերտով

_Աչքաչափով բաժանենք 3 մասի և յուրաքանչյուր մասը հերթով լցնենք տապակի մեջ տարածենք և ուղարկենք տաք ջեռոց 180 աստիճանում թխվելու մոտ 10 րոպե

_Երեք շերտն էլ հաջողությամբ թխեցինք, յուղաթուղթն էլ հեռացրեցինք

_Դնենք մի կողմ մինչև մի փոքր հովանա մենք էլ կրեմը այդ ընթացքում կպատրաստենք

_Մեկ տուփ կարագը 200 գրամանոց փափկած պետք է հարենք

_Լավ սպիտակեցնենք լուծենք

_Կես թեյի գդալ վանիլին կլցնենք

_Ավելացնենք երկու բանկա եփած խտացրած կաթ 400-500 գրամ, կախված է թե ինչ ֆիրմայից կվերցնեք

_Պարտադիր է խտացրած կաթը եփված լինի, որպեսզի ստանանք այդ կարամելային իրիսի համը

_Լավ հարեցինք, կրեմը ստացանք

_Խմորները պատրաստ են, կրեմը նույնպես

_Սկսենք հավաքել

_Խմորի վրա առատ շերտով կրեմ քսենք

_Կրեմը աչքաչափով բաժանենք 3 մասի և այդ սկզբունքով տարածենք

_Վրայի շերտին նույնպես կրեմ քսենք

Տորթ Իրիսկա ամենահաջողված բաղադրատոմսը

_Կարելի է հենց այսպես էլ թողնել, բայց ես մի քանի հատ իրիս կոնֆետ կքերեմ վրան, կարամել էլ կծորացնեմ մի փոքր առավել հարուստ տեսք տալու համար

_Ցանկալի է սառնարանում թողնել մի քանի ժամ նոր կտրել, բայց ես հենց հիմա էլ կկտրեմ

_Տեսեք ինչ փափուկ ախորժելի և համեղ տեսք ունի մեր տորթ իրիսկան, որն ուղղակի հալվում է բերանում

_Ամենահաջողված բաղադրատմոսն է տորթ իրիսկայի, անպայման փորձեք, համտեսեք և ձեր կարծիքը գրեք տեսանյութի տակ

_Կսպասեմ։

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք