Նրբագույն փափուկ և համեղ Տորթ Լակոմկա

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կթխենք նրբագույն փափուկ և համեղ տորթ Լակոմկա, շատ էիք գրում, որ ներկայացնեմ պատրաստման իմ բաղադրատոմսը։

Տորթ Լակոմկա

Տորթ Լակոմկա Բաղադրիչներ

Լակոմկա Խմոր

_Ձու — 4 ձու

_Խտացրած կաթ — 2 բանկա

_Կարագ — 200 գր․ հալեցնել

_Սոդա — 6 գր․ կամ փխրեցուցիչ 8 գր․

_Ալյուր — 315 գր․

_Կակաո- 65 գր․

_Վանիլին

Տորթ Լակոմկա

Լակոմկա Կրեմ

_Կաթ — 400 մլ․

_Շաքարավազ — 70 գր․

_Ձու — միայն դեղնուց — 1 հատ

_Ալյուր — 1 ճ․ գդ․

_Եգիպտացորենի օսլա — 1 ճ․ գդ․

_Վանիլին

_Սերուցք բարձր յուղայնության — 200 մլ․

_Խտացրած կաթ — 200 գր․

Տորթ Լակոմկա Քայլ առ Քայլ

_Սկսենք խմորի փոշի բաղադրիչները իրար խառնելուց

_Կակաո պետք է ավելացնենք 65-70 գրամ

_Փխրեցուցիչ կամ մի փոքր ավելի քիչ չափով սոդա կլցնենք մոտավորապես 7-8 գրամ

_Մեկուկես բաժակ ալյուր կլցնենք

_Խառնենք այս փոշի զանգվածը

_Դնենք առայժմս մի կողմ, անցնենք հեղուկ բաղադրիչներին

_4 ձու կօգտագործենք, սենյակային ջերմաստիճանի

_Սովորաբար թխվածքի հաջող ստացվելու նրբություն է, բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի, այսինքն թխելուց մեկ ժամ առաջ բոլորը դրեք սեղանին սենյակային ջերմաստիճանում

_Վրան կավելացնենք 2 բաժակ խտացրած կաթ 400 գր․

_Անգամ հարիչ չենք օգտագործելու այս հեշտ խմորն պատրաստելուց

_200 գրամ համեղ կարագ ենք օգտագործելու

_Կարագը հալեցնենք և ավելացնենք մեր զանգվածին

_Այժմ փոշի բաղադրիչների հերթն է․ պետք է պարտադիր մաղելով լցնենք, որ ավելի ծակոտկեն թխվածք ստանանք

_Խմորն արդեն պատրաստ է

_Իմ տապակի տրամագիծը 26 սմ է

_Այդ տրամագծով շրջանագիծ տանենք յուղաթղթի վրա կողմնորոշման համար

_Խմորը շատ փափուկ է և հարմար ահա այսպես այն շրջանաձև տարածելու համար

_Պետք է թխենք 8 շերտ

_Շերտերը շատ արագ են թխվում ուղիղ 6 րոպեն բավարար է 200 աստիճանում թխվելու համար

_Հանեցինք իրար ետևից, յուղաթուղթը հեռացրեցինք․ վերջ շերտերը թխված են անցնենք կրեմին

_1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա ենք լցնում կաթսայի մեջ

_Ավելացնում 1 ճաշի գդալ ալյուր

_5 ճ․ գդալ շաքարավազ ենք ավելացնում

_1 ձվի դեղնուց

_Կրեմի համար մեզ պետք է նաև համեղ կաթ 2 բաժակ

_Սա էլ ավելացնենք և դնենք մարմանդ կրակին եփելու, շարունակ պետք է խառնենք

_Ընդ որում կամ սիլիկոնե կամ փայտե գդալով, որպեսզի գույնը չփոխի կրեմը

_Անընդմեջ խառնելն էլ օգնում է խուսափել գնդիկների առաջացումից

_Արդեն պնդացավ, վերջ վերցնում ենք կրակից

_Թողնում որ լավ սառի

_Այդ ընթացքում պետք է հարենք սերուցքը

_Կարևոր է, որ սերուցքանման խառնուրդ չվերցնեք, ուշադիր եղեք

Տորթ Լակոմկա

_Այս անգամ չգտա Պարմալատի սերուցքը, որը սովորաբար օգտագործում եմ, վերցրել եմ կրկին համեղ և պարտադիր բարձր 35% յուղայնությամբ սերուցք Պրեզիդենտ ֆիրմայից՝ համեղ է և կարևորը բնական մթերք է

_Օգտագործելու ենք սառը վիճակում 1 բաժակ

_Սկսենք հարել, սկզբում դանդաղ արագությամբ, հետո լավ արագ, փրփրեց պնդացավ

_Ավելացնելու ենք 1 բանկա խտացրած կաթ

_Հարեցինք միասեռ դարձավ

_Այժմ գդալ գդալ ավելացնենք մեր եփովի կրեմն և շարունակենք հարել

_Կրեմն արդեն պատրաստ է, շերտերը կարելի է հավաքել

_Խմորի շերտին հաջորդում է կրեմը, ապա խմորը, ապա՝ կրեմը, վրան խմորը․ այդպես վերջին շերտը կրեմն է

_Դնենք տորթը մի կողմ թող սառի

_Այդ ընթացքում կպատրաստենք կարամելը վրայի շերտի համար

_150 գրամ շաքարավազը դնում ենք մարմանդ կրակին որպեսզի հալվի

_Հալվեց վրան արդեն պետք է ավելացնենք 120 գրամ սերուցք

_1 րոպե խառնելուց հետո հանենք կրակից

Տորթ Լակոմկա

_Քանի դեռ տաք է, վրան դնենք 30 գրամ կարագ հալվեց

_Դնում ենք մի կողմ սառելու, որպեսզի տաք վիճակում կրեմի վրա չլցնենք

_Լցրեցինք և տարծեցինք սառելուց հետո մեր կարամելը

_Տորթի եզրերով կակաո ենք ցանելու վերջնական գեղեցիկ տեսքը տալու համար մեր տորթ Լակոմկա յին

_Ցանկալի է 2-3 ժամ թողնել սառնրարանում սառելու

_Բայց մենք այդքան չենք համբերի կկտրենք, որպեսզի դուք էլ տեսնեք այս շքեղ կտորը

_Բերանում միանգամից հալվում է և օրվա ընթացքում դեռ երկար հիշում եք սուրճի հետ համտեսած այս թխվածքի համը

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Լակոմկա տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք