Տորթ Մարս․ Փափուկ, նուրբ, քնքուշ Տորթ իմ համեղ բաղադրատոմսով

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր պատրասելու ենք տորթ Մարս՝ փափուկ, նուրբ, քնքուշ տորթ իմ համեղ բաղադրատոմսով։ Ինչպես-որ իմ ալիքի Տորթ Սնիկերսը շատ հավանեցիք, նույնչափ էլ այս տորթը ձեզ հաստատ դուր է գալու։

Այնպես որ, եթե դեռ չեք բաժանորդագրվել հասցրեք արագ բաժանորդագրվել և միանալ մեզ, լայքեր շռայլել և մեկնաբանություններ թողնել տեսանյութերի տակ, ես էլ արդեն կանցնեմ գործի։

Տորթ Մարս․ Փափուկ, նուրբ, քնքուշ Տորթ իմ համեղ բաղադրատոմսով

Տորթ Մարս Բաղադրիչներ

Տորթ Մարս խմոր

  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 100 գր․
  • Կակաո — 15 գր․ 2 ճ․ գդալ
  • Օսլա — 8 գր․ 1 ճ․ գդալ
  • Վանիլին 1 պտղունց 5 գր․
  • Փխրեցուցիչ — 10 գր․
  • Ալյուր — 100 գր․

Շոկոլադե Մուսս Տորթ Մարս ի համար

  • Շոկոլադ կաթնային — 100 գր․
  • Մուգ շոկոլադ — 100 գր․
  • Սերուցք 33 % յուղայնության — 350 մլ․ հարելու համար, 100 շոկոլադե սալիկների հետ հալեցնելու համար — ընդհանուր 450 գր․
  • Ժելատին — 2 թ․ գդ․
  • Ջուր ժելատինի դոնդողի համար — 100 միլիլիտր

Տորթ Մարս Աղի Կարամել

  • Սերուցք 33 % յուղայնության — 160 գր․+1 ճ․ գդ․ ձեթ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Կարագ — 125 գր․
  • Աղ — 1/4 թ․ գդ․ մեկ պտղունց

Գանաժ ջնարակ Մարս տորթ ի համար

  • Մուգ շոկոլադ — 100 գր․
  • Սերուցք 33 % յուղայնության — 70 մլ․

Տորթ Մարս Պատրաստման եղանակը

  • Սկսենք միջուկի կարամելը պատրաստելուց, որպեսզի հասցնի սառել մինչ մեր մյուս գործերը կվերջացնենք
  • Համեղ սերուցք ենք օգտագործելու 33-35%  բարձր յուղայնությամբ պարտադիր, իսկ ցածր 23 %  յուղայնությամբ սերուցքները սովորաբար օգտագործում եմ տարբեր ուտեստների համար սոուսներ պատրաստելիս
  • 160 գրամ ենք վերցնելու
  • Ուղարկենք այն միկրոալիքային վառարան տաքանալու
  • 150 գրամ շաքարավազ կլցնենք կաթսայի մեջ այն կդնենք մարմանդ կրակին հալվելու

Տորթ Մարս․ Փափուկ, նուրբ, քնքուշ Տորթ իմ համեղ բաղադրատոմսով

  • Պարտադիր է նախնական շրջանում շաքարավազը չխառնել մինչև կսկսի հալվելը
  • Արդեն հալվելուց հետո արագ խառնում ենք, որպեսզի չգնդվի
  • Այդ ընթացքում սերուցքն էլ արդեն միկրոալիքային վառարանում լավ տաքացել է
  • Պետք է արդեն զգուշությամբ ավելացնենք
  • Լավ կարամելի մեկ նրբություն․ պարտադիր է որ սերուցքը լավ տաքացված լինի, եթե բավարար չափով տաք չլինի հալված շաքարավազի վրա լցնելուց անմիջապես կշաքարակալի
  • Կաթսան պետք է պարտադիր հաստ հատակ ունենա, դա էլ մեկ կարոևոր նրբություն է, որ պետք է պարտադիր հաշվի առնեք
  • Կրակից վերցնելուց հետո անմիջապես պետք է ավելացնենք աղ մեկ պտղունց, ես սովորաբար խոշոր ծովի աղ եմ օգտագործում ավելի հագեցած համ է ստացվում
  • Կարամելին աղը պետք է քաղցրի հետ համերի հավասարակշռության և նոր երանգ հաղորդելու համար
  • 125 գրամ կարագ կավելացնենք
  • Կերակրի թաղանթով ծածկում ենք երեսը հենց այսպես տաք վիճակում, որպեսզի կեղև չկապի և դնում ենք կողքի որ սառի, մինչ մենք կպատրաստենք մյուս բաղադրիչները
  • Հաջորդը խմորն է․
  • 2 ձուն կկորտենք տարայի մեջ
  • Կես բաժակ շաքարավազը կլցնենք փուլ առ փուլ հարվող ձվի վրա
  • Շատ եք հարցնում որքան է բաժակի չափը, իմ օգտագործած բաժակը ուղիղ 200 գրամ փոշի բաղադրիչ է պարունակում, այն մոտավորապես 260 միլիլիտր հեղուկ է տանում, սա հաճախ տրվող հարցերից է, կողմնորոշվեք այս չափաբաժնով
  • Կես բաժակ ալյուրի վրա լցնում ենք  2 ճաշի գդալ կակաո
  • 1 ճաշի գդալ օսլա
  • Մեկ պտղունց վանիլին
  • 1 նոսր թեյի գդալ փխրեցուցիչ կլցնենք
  • Եվ փոշի բաղադրիչները կմաղենք հեղուկ բաղադրիչների վրա
  • Կհարենք հարիչով
  • Խմորը պատրաստ է
  • Իմ տապակի տրամագիծը 26 սմ է
  • Այն ապահովության համար նաև յուղաթղթով պատենք
  • Լցնենք խմորը մեջը և թխենք նախապես տաքացված 180 աստիճանում 10-15 րոպե մոտավորապես
  • Ահա այսպիսի փափուկ բիսկվիթ կստանանք, սա պետք է սառի
  • Ժամանակ չկորցնելու համար ժելատինը այդ ընթացքում կթրջենք կդնենք մի կողմ
  • 100 միլիլիտր տաք ջուր լցնենք տարայի մեջ և 2 թեյի գդալ չոր ժելատին լուծենք մեջը
  • Ահա այսպիսի խտության կստացվի մեր դոնդողը
  • Դնենք կողքի թող ուռի այն
  • Անցնենք մուսի պատրաստմանը
  • 1,5 բաժակ սերուցք լցնենք լավ սառը պետք է լինի սերուցքը 350 միլիլիտր
  • Սկզբում մի փոքր դանդաղ հարենք հետո լավ արագացնենք, պետք է փրփրի լավ և պնդանա
  • Այս ընթացքում․
  • 100 գրամ դառը շոկոլադե սալիկ մանրացնենք
  • Վրան ավելացնենք 100 գրամ քաղցր շոկոլադե սալիկ
  • 100 միլիլիտր սերուցք լցնենք վրան և հալեցնենք միկրոալիքային վառարանում կամ էլ  եռացող ջրի վրա
  • Սա ավելացնենք մեր հարած սերուցքի վրա
  • Դոնդողն էլ միկրոալիքային վառարանում հալեցնենք, սա էլ ավելացնենք
  • Մուսսը պատրաստ է
  • Կարելի է արդեն հավաքել մեր տորթ Մարս ը
  • Տապակի մեջ տեղավորենք բիսկվիթը
  • Վրան լցնենք մեր պատրաստած շոկոլադե մուսը
  • Հավասարեցնենք մակերեսը և դնենք սառնարան մի փոքր սառի
  • Հաջորդ  շերտը մեր կարամելն է
  • Պարկով ահա այսպես տարածենք մուսսի վրա, այն արդեն բավականին սառել է
  • Շատ պետք չէ սեղմել

Տորթ Մարս․ Փափուկ, նուրբ, քնքուշ Տորթ իմ համեղ բաղադրատոմսով

  • Հաստ շերտով եղավ
  • Վրան էլ տորթի պետք է ջնարակ գանաժ լցնենք
  • Դա էլ պարզ ձևով 100 գրամանոց մեկ սալիկ դառը շոկոլադ և 70 միլիլիտր սերուցք կօգտագործենք
  • Միկրոալիքային վառարանում կհալվի
  • Մի փոքր սառելուց հետո նոր կլցնենք որպես տորթի վերջին շերտ և կդնենք տորթ ը սառելու
  • 2-3 ժամ սառելուց հետո կկտրենք, կհիանանք այս շերտերով և այս թեթև նուրբ տորթը կհամտեսենք սուրճի շուրջ

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Մարս Տեսանյութում

Խնդրում ենք Գնահատեք