Տորթ Նեգրի ժպիտ․ Քնքուշ և համեղ պարզ և արագ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք տորթ Նեգրի ժպիտ, Քնքուշ և համեղ, պարզ և արագ թխվածք թեյի սեղանին։ Սա էլ է մեր սովետական թխվածքների ոսկե դարանից։

Տորթ Նեգրի ժպիտ․ Քնքուշ և համեղ, պարզ և արագ

Տորթ Նեգրի ժպիտ բաղադրիչներ

Տորթ Նեգրի ժպիտ խմոր

_Ձու — 5 հատ — 4 դեղնուց

_Շաքարավազ — 1 բժ․ 200 գր․

_Կաթ — 1 բժ․ 200 գր․

_Սոդա — 1 թ․գդ․

_Կարագ — 100 գր․

_Կակաո — 2 ճ․գդ

_Ալյուր — 1,5-2 բժ․

Տորթ Նեգրի ժպիտ բեզե

_Ձվի սպիտակուց — 4 հատ

_Շաքարավազ -1 բժ․ — 200 գր․

_Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ թարմ քամած կամ մի պտղունց կիտրոնի աղ

Տորթ Նեգրի ժպիտ Քայլ առ քայլ

_Նախ պատրաստենք խմորը, որի համար հարկավոր է առանձնացնել 4 ձվի սպիտակուցները դեղնուցներից

_Դեղնուցների վրա պետք է ավելացնենք նաև 1 ամբողջական ձու

_Սպիտակուցները դնենք միառժամանակ կողքի, մինչ կպատրաստենք խմորը, հետո կանցնենք բեզեին

_Մեկ բաժակ շաքարավազը ավելացնենք քիչ-քիչ դեղնուցներին և խառնենք հարիչով

_Լավ սպիտակեց փրփեց, բարձրացավ պետք է ավելացնենք մեկ բաժակ կաթ

_Շարունակենք հարել

_Մեկ թեյի գդալ սոդա ավելացնենք հարենք մի փոքր

_2 ճաշի գդալ կակաո լցնենք մաղի մեջ

_Վրան ավելացնենք մեր ալյուրը և մաղենք խմորի մեջ

_Մաղված փոշի բաղադրիչները ավելի ծակոտկեն թխվածք են ապահովում

_Հարիչով ամբողջը հարենք ստանանք այսպիսի բաղադրության խմոր

_Լցնենք ջեռոցի տապակի մեջ

_Մինչ կթխվի ուրախացնեմ մեր հերթական հաջողակին

_Ջեռոցը նախապես պետք է տաքացրած լինի 180-190 աստիճան երկկողմանի ռեժիմում

_Պետք է թխենք մոտ 20-25 րոպե

Տորթ Նեգրի ժպիտ․ Քնքուշ և համեղ, պարզ և արագ

_Խմորը ջեռոցից հանելու պահին արդեն պետք է պատրաստ ունենանք բեզեն, որը պատրաստելու ենք այս հարիչի օգնությամբ

_4 ձվի սպիտակուցը հարենք բարձր արագության տակ

_Ընթացքում երբ մի փոքր կփրփրի կսկսենք քիչ-քիչ ավելացնել մեկ բաժակ շաքարավազ

_Թարմ քամած կիտրոնի հյութը մեկ թեյի գդալի չափով ավելացնենք, եթե չունեք ապա կիտրոնի աղ կլցնեք մի պտղունց, լավ պինդ բեզե ստանալու համար

_Վերջ բեզեն լրիվ պինդ է

_Բիսկվիտն էլ արդեն բավարար չափով եփված է, հանենք ջեռոցից

_Ամբողջ բեզեն լցնենք բիսկվիտի վրա

_Բեզեն բացարձակ հարթ մակերեսով ես չեմ սիրում, թեպետ դա էլ  է տարբերակ

_Այս դեպքում գեղեցիկ կամայական խորդուբորդով զարդարված բեզեի շերտով կրկին տորթը դնում ենք ջեռոց

_Մոտ 7-8 րոպեի ընթացքում կեղևը բեզեի կարմրում է չորանում

_Արդեն ուրեմն հանելու ժամանակն է

_Տորթը պետք է ջնարակապատենք

_Կարծում եմ կրկին ջնարակի պատրաստումը ցույց տալու կարիք չկա

Տորթ Նեգրի ժպիտ․ Քնքուշ և համեղ, պարզ և արագ

_Իմ ալիքում բազմաթիվ տարբերակներ կան ջնարակ պատրաստելու, եթե կարիք կա, նաև առանձին տեսանյութ կնկարահանեմ ջնարակների պատրաստման վերաբերյալ

_Կրկին ձեր ընտրությամբ է ամբողջությամբ ջնարակապատել թե մասնակի ինձ նման, որոշեք ինքներդ

_Ի տարբերություն մյուս տորթերի տորթ Նեգրի ժպիտը թխելուց հետո երկար սպասելու կարիք չունի կտրելու համար

_Անմիջապես էլ կարող ենք կտրել և թեյի հետ մատուցել

_Կարծում եմ առանձնապես նորություն չէր բաղադրատոմսը, բայց վերհիշելու լավ առիթ

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Նեգրի ժպիտ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք