Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ նուրբ բերանում հալվող Տորթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք տորթ Նուտելլա համեղ կրեմով, միշտ ստացվում է փափուկ, նուրբ բերանում հալվող տորթ։

Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ, նուրբ, բերանում հալվող Տորթ

Տորթ Նուտելլա Բաղադրիչներ

_Ձու — 6 հատ

_Շաքարավազ — 500 գր․

_Կարագ — 200 գր․

_Մեղր — 4 ճ․գդ․

_Բուսայուղ — 4 ճ․ գդ․

_Կակաո — 6 ճ․գդ․

_Ալյուր — 800 գր․

Կրեմ

_Ձվի դեղնուց — 2 հատ

_Շաքարավազ — 400 գր․

_Ալյուր — 6 ճ․գդ․

_Թթվասեր — 200 գր․

_Կաթ — 400 գր․

_Կարագ -200 գր․

_Խտացրած կաթ — 1 բանկա

_Վանիլին — 1 պտղունց

Տորթ Նուտելլա Քայլ առ քայլ

_Սկսենք ալյուրն ու կակաոն իրար խառնելուց

_Հարկավոր է 6 ճաշի գդալ կակաոն խառնել 800 գրամ ալյուրի հետ

_6 ձուն հերթով կոտրենք հարիչի տարայի մեջ

_Խոհանոցային իմ ամենամեծ օգնականը այս ինքնուրույն հարիչն է, որը 3-րդ աստիճանում միացնում եմ, ընդամենը բաղադրիչները լցնում և ստանում արդեն պատրաստ հունցած խմոր

_Ընթացքում կտեսնեք

_500 գրամ շաքարավազը կավելացնենք հարիչի մեջ

_200 գրամ կարագը փափուկ վիճակում նույնպես կավելացնենք հարիչի մեջ

Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ, նուրբ, բերանում հալվող Տորթ

_4 ճաշի գդալ համեղ մեղր կլցնենք

_1 թ․ գդալ սոդան մարենք 4 ճ․ գդալ 4%-անոց խնձորի քացախի մեջ և ավելացնենք

_4 ճաշի գդալ բուսայուղ կավելացնենք խմորի մեջ

_Այժմ արդեն հերթն է մեր նախապես խառնած փոշի բաղադրիչների՝ ալյուրի և կակաոի խառնուրդը գդալ գդալ կավելացնենք հարիչի մեջ

_Սովորաբար հենց խմորի հունցման ընթացքից է, որ շատերը խուսափում են թխվածք թխելուց, իսկ իմ դեպքում  հարիչը ամբողջությամբ հունցեց այն իմ փոխարեն․ ինձ միայն կման բաժանել այս խմորը 6 հավասար մասերի և սկսել թխել

_Շատ փափուկ հաճելի խմոր է ստացվել, սովորաբար մեղրով խմորները գոլորշու վրա եփում են պարտադիր, բայց ես այս խմորում ավելացվող ձեթի շնորհիվ, ինչպես նաև քացախի հաշվին այլևս կարիք չեմ ունենում եփելու գոլորշու վրա, առանց այդ էլ ստացվում են ծակոտկեն և շատ թեթև խմորե շերտեր

_Բացի այդ մեղրը ջերմամշակման արդյունքում քայքայվում և փոխում է բաղադրությունը, դա բոլորս էլ գիտենք

_Գնդերը հենց կալկայի վրա հերթով կբացենք, պատառաքաղով կծակծկենք որպեսզի շերտը անհավասար չբարձրանա և կթխենք ջեռոցի սովորական ռեժիմում 160 աստիճանում 7 րոպե, շատ արագ են թխվում շերտերը ուշադիր կլինեք

_Շերտերը թխված են անցնենք կրեմին, Նուտելլայի համեղ կրեմ ենք պատրաստելու

_2 ձվի դեղնուցը լցնենք կաթսայի մեջ

_400 գրամ շաքարավազ ավելացնենք

Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ, նուրբ, բերանում հալվող Տորթ

_6 ճաշի գդալ ալյուր լցնենք

_200 գրամ թթվասեր կավելացնենք, այո այս կրեմի մեջ թթվասեր կա

_400 գրամ կաթ կավելացնենք, մի փոքր կխառնենք որպեսզի գնդիկները լուծվեն և մարմանդ կրակի վրա կդնենք եփվելու

_Գույնը չմգանալու համար պարտադիր է եփովի կրեմները անընդհատ խառնել, ընդ որում ոչ մետաղական գդալ կամ խառնիչով

_Վերջերս սկսել եմ ավելի շատ օգտագործել բամբուկե իրեր, ինչպիսին այս գդալն է ահա սիլիկոնե բռնակով, կտրատման տախտակս, սկուտեղներս, ընթացքում ամենը իհարկե կնկատեք

_Մասնագետները նշում են, որ մեր խոհանոց ներխուժած բամբուկե իրերն էկոլոգիապես առավել մաքուր և անվնաս են առողջության համար, ինչպես նաև առավել երկարակյաց են և հեշտ մաքրվող

_Կրեմն անընդհատ պետք է խառնենք մինչև պնդանա, պետք է այսպիսի խտության լինի մոտավորապես

_200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը լցնենք հարիչի տարայի մեջ

_Մի փոքր հարելուց հետո գդալ գդալ կսկսենք ավելացնել մեր եփված կրեմը

_Իսկ նրան կհաջորդի մեկ բանկա խտացրած կաթը և մեկ պտղունց վանիլինը

_Սրանք մի լավ կհարենք և վերջ

_Սկսենք հավաքել մեր տորթ Նուտելլա ն

_Յուրաքանչյուր շերտի վրա առատորեն կրեմ քսենք

_Ամենավերևի շերտին կրեմ չենք քսելու

_Կրեմն քսելուց հետո տորթը պետք է դնենք սառնարանում 4 ժամ մնա ներքաշի իր մեջ ամբողջ կրեմը

_Այսքան կեղտոտված սպասքը ինձ համար խնդիր չէ, ամբողջը շատ արագ և հոգատար կերպով կլվանա իմ սպասք լվացող մեքենան, անգամ ջեռոցի այս տապակն ու գորգը ապակյա սպասքի համար նախատեսված այս ռեժիմով կմիացնեմ և կգնամ իմ գործերով

Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ, նուրբ, բերանում հալվող Տորթ

_Հնարավորության դեպքում տորթը կարող է ամբողջ գիշեր մնալ սառնարանում

_Որից հետո այն կտրելու ժամանակն է

_Տորթ Նուտելլան ունի կտրման իր առանձնահատկությունը, այն հարկավոր է կտրել այս այսպես շեղակի, այդպես առավել գեղեցիկ և ներկայանալի տեսք է ստանում

Դե ինչ բարի ախորժակ։

Տորթ Նուտելլա համեղ կրեմով․ Փափուկ, նուրբ, բերանում հալվող Տորթ Տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք