Տորթ շշով. Յուրահատուկ, թեթև աղանդեր բնական մթերքներով
Ինձ պես քաղցրասերի համար դժվար է հետևել կազմվածքին: Դիետա սկսելուն պես մեկ այս, մեկ այլ տորթ գայթակղիչ հայացքով նայում է քեզ: Դե, ինչպե՞ս կարող ես դիմադրել: Բայց ես սովոր չեմ հանձնվել: Եվ ես միշտ այլընտրանքային լուծումներ եմ փնտրում: Հիմա, երբ ես քաղցրի պահանջ եմ զգում, ես պատրաստում եմ այս տորթը շշի մեջ: Այն պարունակում է միայն բնական և առողջ բաղադրիչներ:
Սերուցքային աղանդերը չի պարունակում շաքար և ալյուր, բայց փոխարենը նրանում կան շատ ընկույզներ և չրեր: Իսկ հարած կաթնաշոռային հիմքը տորթը դարձնում է թեթեւ և քնքուշ: Ձեզանից պահանջվում է միայն բաղադրիչները շշի մեջ լցնել և դնել սառնարան: Ինչը կարո՞ղ է ավելի հեշտ լինել:

Տորթ շշով. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կաթնաշոռ 350 գ
- Թթվասեր 100 գ
- Ժելատին 20 գ
- Ջուր 100 մլ
- Մեղր 60 գ
- Վանիլի քաղվածք 5 մլ
- Ընկույզ 100 գ
- Պնդուկ 50 գ
- Պիստակ 50 գ
- Չիր ծիրան 40 գ
- Չոր լոռամիրգ 100 գ
- Խուրմա 100 գ


Տորթ շշով. Պատրաստման եղանակը
- Խորը ամանի մեջ խառնել կաթնաշոռը, թթվասերը, վանիլի քաղվածքը և մեղրը: Ձեռքի բլենդերով հարել մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել չոր լոռամիրգ, պնդուկ և պիստակ:
- Բացել ժելատինը սառը ջրով ըստ ցուցումների, այնուհետև լուծել ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում:
- Ժելատինը բարակ հոսքով լցնել կաթնաշոռի զանգվածի մեջ` անընդհատ խառնելով: Դանակով մանրացնել չոր ծիրանը, խուրման և ընկույզը: Ավելացնել դրանք կաթնաշոռի զանգվածին և մանրակրկիտ խառնել: Վերցնել մաքուր պլաստիկ շիշ և կտրել վզի մասը: Խառնուրդը լցնել շշի մեջ և ծածկել փայլաթիթեղով:
- Շիշը դնել սառնարանում 2-3 ժամ: Դրանից հետո զգուշորեն կտրել մի կողմը մկրատով և հանել աղանդերը: Կտրել կտորներով և մատուցել:


Կաթնաշոռային աղանդերը հիանալի պահպանում է իր ձևը: Կաթնաշոռի մեջ փորձեք ավելացնել տարբեր չրեր, շոկոլադի կտորներ կամ կակաո: Եվ դուք կստանաք բոլորովին նոր, եզակի համ:
Տեսանյութ
Տորթ առանց թխման







