Տորթ Շոկո․ Շոկոլադե տորթ իմ Համեղ Բաղադրատոմսով

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր քաղցր թխվածքների շարքից կպատրաստենք Տորթ Շոկո․ Շոկոլադե տորթ իմ Համեղ Բաղադրատոմսով։ Շատ էիք հարցնում իմ բաղադրատոմսը, ահա խնդրեմ։

Տորթ Շոկո․ Շոկոլադե տորթ իմ Համեղ Բաղադրատոմսով

Տորթ Շոկո Բաղադրիչները

Տորթ Շոկո խմոր

  • Ձու — 6 հատ
  • Շաքարավազ — 1 բժ․ — 200 գր․
  • Մեղր — 3ճ․ գդ․
  • Կակաո — 3 ճ․ գդ․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Ալյուր — 1,5 բժ․ , 300 գր․

Շոկոլադե Տորթ կրեմ

  • Կարագ — 200 գր․
  • Եփած խտացրած կաթ -1 բանկա — 200գր․
  • Կակաո — 1 ճ․ գդ․

 Շոկոլադե տորթ պատրաստելու հաջորդականությունը

  • Սկսենք կրեմից
  • 200 գրամ սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը հարենք մի լավ, կփրփրի կսպիտակի
  • Վրան կավելացնենք 1 լիքը թեյի գդալ կակաո
  • Կոնկրետ այս տորթում կակաոյի որակից և գույնից կախված է շոկոլադե տորթի վերջնական տեսքն ու համը
  • Լավ հարենք կակաոն լուծվի կարագի հետ
  • Կրեմին ավելացնենք նաև մեկ բանկա եփած խտացրած կաթ
  • Սա էլ հարենք
  • Վերջ մեր կրեմը պատրաստ է
  • Անցնենք խմորը պատրաստելուն

Տորթ Շոկո․ Շոկոլադե տորթ իմ Համեղ Բաղադրատոմսով

  • 6 ձուն կլցնենք հարիչի տարայի մեջ
  • Միացնենք հարիչը թող իր գործն անի, իսկ մենք այդ ընթացքում ավելացնենք մեկ բաժակ շաքարավազ
  • Մինչ հարիչը կհարի այս բաղադրիչները մենք կխառնենք իրար փոշի բաղադրիչները
  • 1,5 բաժակ ալյուրին կավելացնենք մեկ թեյի գդալ սոդա
  • 3 ճաշի գդալ կակաո կավելացնենք
  • Խառնենք փոշի բաղադրիչները գդալով
  • Հարիչի մեջ ավելացնենք նախ 3 ճաշի գդալ համեղ մեղր
  • Ապա հերթը խառնված փոշի բաղադրիչներինն է
  • Պարտադիր մաղելով ավելացնենք խմորի վրա հարենք մի լավ խառնվեն իրար
  • Ահա այսպիսի խտության խմոր պետք է ստանաք
  • Եթե թխելու եք 25-26 տրամագծով կլոր տապակի մեջ, ուրեմն երեք շերտով կթխեք, իսկ ես երկու ուղղանկյուն շերտեր կթխեմ և այն կվերածեմ կոկիկ չորս շերտի
  • Ջեռոցում կթխենք, որը հարկավոր է նախապես տաքացնել
  • 180 աստիճանում 10-15 րոպեում կթխվեն
  • Մուգ գույնին չխաբվեք չվառեք շերտը, չոփիկով 10 րոպե անց ստուգեք
  • Անմիջապես հեռացրեք յուղաթուղթը
  • Յուրաքանչյուր շերտը այսպես կենտրոնից կկիսենք
  • Նաև եզրերից մեկական սանտիմետր կհեռացնենք, որոնք պետք է լավ մանրացնենք
  • Սա զարդարանքի համար է մեզ պետք գալու
  • Արդեն խմորներն էլ են պատրաստ կրեմն էլ
  • Հավաքենք մեր շոկոլադե տորթ ը
  • Առաջին շերտը խմորն է, որի վրա առատ կրեմի շերտ
  • Կարելի է խմորի շերտերը օշարակով թրջել, որպեսզի ավելի թեթև և եթերային տորթ ստացվի, դա ըստ ցանկության է իհարկե
  • Կրեմապատելու ենք նաև տորթի վերևի շերտը, ինչպես նաև առատ կրեմ կանենք տորթի շուրջբոլորը
  • Լավ մանրացնենք փշրենք նաև եզրերի չոր հատվածները, որը կողքի էինք դրել

Տորթ Շոկո․ Շոկոլադե տորթ իմ Համեղ Բաղադրատոմսով

  • Այս փշրանքներով պարուրենք մեր տորթը բոլոր կողմերից
  • Այսպիսի կոկիկ տորթ կստանանք
  • Ցանկալի է 1-2 ժամ թողնել սառնարանում կրեմը քաշելու
  • Ապա սուրճը եփել և կտրել այս պարզ, բայց շատ համեղ տորթ շոկո ն
  • Մնում է միայն համտեսել այս փափկությունը, քաղցրությունն ու համեղությունը
  • Երբ դուք էլ պատրաստեք, անպայման լուսանկարեք և ուղարկեք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին
  • Ես ձեր բոլոր նամակները կարդում և սիրով պատասխանում եմ, դուք էլ շռայլ գտնվեք լայքեր դնելով, դրանով էլ դուք եք ինձ ոգևորում

Դե ինչ, բարի ախորժակ։

Շոկոլադե Տորթ Շոկո Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք