Տորթ Ոսկե աշուն. Վառ գույներով, համեղ քնքշություն 

Տորթ Ոսկե աշուն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք ձեզ աշնան վերջին օրերին պատրաստել տորթ Ոսկե աշուն անունով: Աշնանային վառ գույները ուրախություն կհաղորդեն ձեր սեղանին

Տորթ Ոսկե աշուն

Տորթ Ոսկե աշուն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 160-180 գր

_Կակաո 60 գր

_Շագանակագույն շաքար 400 գր

_Ձու 3 հատ

_Շոկոլադե կարագ 200 գր

_Խնձոր (կամ խնձորի ջեմ, կարող եք նաև ելակի ջեմ) 450 գր

_ Պնդուկով շոկոլադե մածուկ 300 գր

_Սերուցք 33% (կամ մասկարպոնե) 500 գր

_Գունավոր մարցիպան 5-10 հատ

_Փխրեցուցիչ  16 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Տորթ Ոսկե աշուն

Տորթ Ոսկե աշուն. Պատրաստման եղանակը

_Մի ամանի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն և 160-180 գ եղեգնաշաքարը։ Ամեն ինչ լավ խառնել, ավելացնել հալեցրած շոկոլադե կարագը։

_Առանձին ամանի մեջ հարել երեք ձուն, խառնել խմորին: Կաղապարին կարագ քսել (ես օգտագործել եմ նաև շոկոլադե կարագ) և դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցը 40-50 րոպե։

_Մինչ շերտերը պատրաստվում են, կարելի է կրեմը պատրաստել՝ սերուցքը կամ մասկարպոնեն շաքարավազի հետ հարելով մինչև թանձր համասեռ զանգված ստանալը։

_Թխվածքաբլիթը կտրատել շերտերի և սկսել հավաքել տորթը. ներքևի շերտին քսել շոկոլադե պնդուկով մածուկը, վրան բարակ կտրատած խնձորի կտորները կամ մրգային մուրաբան քսել, որից հետո վրան կրեմ քսել։

_Ծածկել հաջորդ շերտով, նույն հաջորդականությամբ կրկնել քսել միջուկը։ Վերջին շերտին ոչինչ քսել պետք չէ՝ այն կզարդարվի մարցիպանով։

_Վերցնել գունավոր մարցիպան, քանակը կախված է տորթի բարձրությունից և լայնությունից։ Մարցիպանը գրտնակել բարակ շերտերով և սկսել զգուշորեն, հավասարաչափ ծածկել տորթը կողքերից և վերևից:

Տորթ Ոսկե աշուն

Վրան կարող եք հավելյալ զարդարել ըստ ճաշակի:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք