Տորթ Պլոմբիր իմ մանկության համը

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք տորթ պլոմբիր իմ առաջարկած բաղադրատոմսով։ Սառնարանից կհանենք մեկ մեծ կտոր այս տորթ ից և վայելելով մանկության գիրկը կընկնենք՝ այնքան ծանոթ ու քաղցր համ։

Տորթ Պլոմբիր իմ մանկության համը

Տորթ Պլոմբիր Բաղադրիչներ

Խմոր

  • Կաթ — 100 մլ․
  • Ջուր — 100 մլ․
  • Ալյուր — 120 գր․
  • Կարագ — 100 գր․
  • Աղ մեկ պտղունց
  • Ձու — 4 հատ միջին չափի

Կրեմ

  • Կաթ — 500 մլ․
  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Վանիլին
  • Եգիպտացորենի օսլա — 40-60 գրամ
  • Կարագ — 200 գր․

Տորթ Պլոմբիր իմ մանկության համը

Պլոմբիր Պատրաստման եղանակը Քայլ առ քայլ

  • Նախ պատրաստենք խմորը
  • Կես բաժակ ջուր կլցնենք կաթսայի մեջ
  • Նույն չափով էլ կաթ կավելացնենք
  • 100 գրամ կարագ կլցնենք, կես տուփ
  • Մեկ պտղունց աղ կավելացնենք և կդնենք մարմանդ կրակին եփվելու
  • Կաթը հենց տաքանա, կես բաժակից մի քիչ ավել ալյուր կլցնենք և լավ խառնենք, որ գնդիկներ չձևավորվեն
  • Խմորը եռալով հավաքվում պնդանում է
  • Հենց կաթսայի հատակին ահա այսպիսի շղարշ ձևավորվի, ուրեմն ժամանակն է կրակից վերցնելու
  • Կրակից վերցնելուց հետո, մի փոքր խառնենք հովանա և սկսենք մեկ առ մեկ ձու ավելացնենք
  • Յուրաքանչյուր ձուն լցնելուց հետո հարկավոր է լավ խառնել, որպեսզի հասկանաք խմորի խտությունը
  • Ես միջին չափի 4 ձու օգտագործեցի, պետք է ստանաք ահա այս խտության խմոր
  • Երկու տապակով ենք թխելու
  • Յուղաթերթ փռենք վրան տապակի
  • Յուրաքանչյուր կեսը լցնենք տապակի վրա և տարածենք հավասարաչափ, բարակ շերտ կստացվի
  • Թխելու ենք 20-25 րոպե 180 աստիճանում, վերև ներքև ռեժիմով
  • Չենք մոռանում հեռացնել յուղաթուղթը
  • Երկրորդ շերտն էլ հաջողությամբ թխվեց
  • Իրար վրա դնենք

Տորթ Պլոմբիր իմ մանկության համը

  • Հեռացնենք եզրերի անհավասարությունները․ բոլոր կողմերից ցանկալի է ուղիղ հավասար լինեն իրար
  • Երկու շերտն էլ հավասարաչափ պետք է բաժանենք 3 շերտի ըստ լայնության
  • Ինձ մոտ պատրաստի շերտը 33 սմ է, այսինքն 11 սմ լայնքով 6 շերտ կստանանք
  • Շերտերը դնենք մի կողմ անցնենք կրեմի պատրաստմանը
  • 2 ձուն կոտրենք կաթսայի մեջ
  • 150 գրամ շաքարավազ լցնենք վրան
  • Մի պտղունց վանիլին ավելացնենք
  • 3 ճաշի գդալ օսլա կավելացնենք եգիպտացորենի
  • Եթե պինդ կրեմ եք սիրում ապա օսլան մեկ գդալ ավել լցրեք
  • 2,5 լիքը բաժակ կաթ լցնենք
  • Դնենք մարմանդ կրակին, փայտե գդալով անընդհատ խառնենք մինչև թանձրանա և եռ գա
  • Վերցնենք կրակից
  • Պետք է կափարիչը փակենք և դնենք սառը տեղ հովանա, ընթացքում հարկավոր է խառնել պարբերաբար, որ հաստ կեղև եփովի կրեմի վրա չնստի
  • 200 գրամ սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը հարենք մինչև լավ կսպիտակի կփրփրի
  • Կրեմի եփովի հատվածն էլ արդեն սառել է
  • Քիչ-քիչ սա էլ ավելացնենք վրան անդադար հարելով
  • Կրեմն էլ է պատրաստ
  • Տորթը հավաքելու ժամանակն է
  • Այո, որոշ չափով նման է էկլերի բաղադրատոմսին
  • Էկլեր սիրողներ ջան, լայք դրեք այս պահին տեսանյութի տակ, տեսնենք որքան շատ են հայերը սիրում էկլեր և նրա նման յուրաքանչյուր թխվածք

Տորթ Պլոմբիր իմ մանկության համը

  • Դե 6 շերտն էլ առատ կրեմ քսեցինք
  • Վրայից քերած նուշ կարելի է շաղ տալ զարդարման համար
  • Պարտադիր է թողնել տորթ ը սառնարանում 2 ժամ և ավել․ լավ սառելու և շերտերը իրար կպնելու համար
  • Տորթ Պլոմբիր ը մատուցում ենք պարտադիր սառը վիճակում։

Դե ինչ բարի ախորժակ։

Տորթ Պլոմբիր իմ մանկության համը Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք