Տորթ Պրագա Աննկարագրելի համեղ, նուրբ և քնքուշ տորթ և կրեմ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք այդքան սպասված տորթ Պրագա ն կամ տորթ Պրահա ն։ Կներկայացնեմ ամենամատչելի ձևով, որը անգամ սկսնակների մոտ առաջին իսկ անգամից կհաջողի։ Դե ինչ սկսենք խմորը պատրաստել, եթե իհարկե դուք արդեն հասցրել եք բաժանորդագրվել մեր համեղ ալիքին։

Տորթ Պրագա Աննկարագրելի համեղ, նուրբ և քնքուշ տորթ և կրեմ

Տորթ Պրագա բաղադրատոմս

Տորթ Պրագա խմոր

  • Ձու — 6 հատ խոշոր
  • Շաքարավազ- — 190 գրամ
  • Ալյուր — 120 գրամ
  • Կակաո — 30 գրամ
  • Փխրեցուցիչ — 0,5 թ․ գդալ
  • Սոդա — 05, թ․ գդալ
  • Ձեթ — 50 գրամ

Տորթ Պրագա Կրեմ

  • Կարագ -250 գր․
  • Խտացրած կաթ — 1 բանկա
  • Ջուր — 50 գր
  • Ձվի դեղնուց  — 2 հատ
  • Կակաո — 12 գր․
  • Վանիլ մեկ պտղունց

Տորթ Պրահա Օշարակ

  • Ջուր — 100 գր․
  • Շաքարավազ — 100 գր․
  • Կոնյակ — 1 թ․ գդ․

Տորթ Պրահա Գլազուր

  • Շոկոլադե սալիկ — 2 հատ
  • Սերուցք 10% — 200 գր․

Տորթ Պրագա պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Խմորի պատրաստման համար 6 խոշոր ձվի դեղնուցները հարկավոր է առանձնացնել սպիտակուցներից
  • Բայց եթե ձեր գնած ձուն էլ փոքր չափի է՝ 1 համարի, ինչպես մեր դեպքում, ուրեմն պետք է 7 ձու օգտագործեք մեզ նման շեղվելով դասական բաղադրատոմսից
  • Դեղնուցները դնենք մի կողմ առայժմս և սկսենք սպիտակուցները հարելուց
  • Ընդ որում նշեմ, որ ձուն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի
  • Մեկ պտղունց աղ լցնենք սպիտակուցի վրա
  • Խմորի համար նախատեսված 190 գրամ շաքարավազի ուղիղ կեսը քիչ քիչ ավելացնելու ենք սպիտակուցների վրա, մյուս կեսը դեղնուցների հետ ենք հարելու

Տորթ Պրագա Աննկարագրելի համեղ, նուրբ և քնքուշ տորթ և կրեմ

  •  Սկսենք հարել սպիտակուցները, սկզբում դանդաղ հետո կամաց-կամաց արագացնելով
  • Մի քանի րոպեից լավ պինդ բեզե կստանանք
  • Դնենք կողքի որպեսզի անցնենք դեղնուցները հարելուն
  • Նախ մնացած շաքարավազի մեջ կես թեյի գդալ վանիլին ավելացնենք և սկսենք դեղնուցները հարելու ընթացքում ավելացնել շաքարավազի այդ մնացած մասը ևս
  • Այնքան պետք է հարենք, որ կրկնակի չափով բարձրանա, փրփրի, սպիտակի, իսկ շաքարավազն էլ լրիվ լուծվի
  • Այսպիսի բաղադրություն պետք է ստացվի, հենց այդ ժամանակ էլ դեղնուցները պետք է արդեն ավելացնենք մեր հարած բեզեի վրա և շարունակենք հարիչով խառնելով լուծել իրար
  • Ստացվեց այպիսի նուրբ զանգված, կարելի էր իհարկե միանգամից հարել ամբողջը առանց անջատելու դեղնուցը սպիտակուցից, բայց լավ արդյունքի համար իհարկե մի զլացեք, մի փոքր ավելի ջանք թափելով
  • ԱՅժմ փոշի բաղադրիչները միացնենք իրար
  • 120 գրամ ալյուրի հետ պետք է խառնենք 30 գրամ կակաո
  • ավելացնելու ենք կես թեյի գդալ փխրեցուցիչ
  • Նաև կես թեյի գդալ սոդա ենք ավելացնում
  • Լավ խառնում ենք այս փոշի բաղադրիչները և մաղի մեջ լցնում

Եփովի կրեմ օսլայով

  • Պարտադիր է փոշի բաղադրիչները մաղելով ավելացնել խմորին, որպեսզի թթվածնով հագենա խմորը և առավել օդային բիսկվիտ ստանանք արդյունքում
  • Հարիչը դնում ենք կողքի և խառնում ենք արդեն սիլիկոնե բահիկով
  • Խմորից մի փոքրիկ հատված ենք առանձնացնում, որպեսզի վրան ավելցնենք 50 գրամ ձիթայուղ, խառնելու ենք այն առանձին և ավելացնենք հիմնական խմորի վրա
  • Ձեթվ խմորըն էլ լուծենք ամբողջ խմորի մեջ և նախապատրաստենք տապակը
  • Ցանկալի է առատ ձեթով պատել տապակը, ինչպես նաև երկու կողմերից ձեթոտել կալկան
  • Մեր խմորը ամբողջությամբ դատարկենք տապակի մեջ
  • Վերջում թափ տանք, որպեսզի հավասարվի երեսը և դնենք ջեռոց
  • 160-180 աստիճանում պետք է եփվի մոտ 40 րոպե
  • Հանենք ջեռոցից և տապակից
  • Մի փոքր սառելուց հետո պետք է բաժանենք երեք հավասար մասերի
  • Հիմա ձեզ ցույց կտամ ամենահեշտ և պարզ տարբերակը բիսկվիթը հավասար շերտի բաժանելու
  • Եթե ձեր բիսկվիտը 6 սմ է, մեր բիսկվիտի նման, ուրմեն քանոնի օգնությամբ կամ աչքաչափով 2 սմ բարձրությամբ երկու շարքով իրարից հեռու շարում ենք ատամի չոփիկներ հավասար շերտեր ստանալու համար
  • Ընդ որումն բիսկվիտը պետք է արդեն լավ սառած լինի, որպեսզի չքանդվի
  • Երկար դանակով զգուշությամբ հնարավորինս ուղիղ գծով միացնում ենք բոիսկվիթի առաջին շարքի չոփիկները և հեշտությամբ ստանում այսպիսի հավասար շերտ, նույնկերպ երկրորդ շերտն ենք առանձնացնում
  • Եվ միաժամանակ բիսկվիտը դնում ենք կողքի կրեմը պատրաստելու համար

Տորթ Պրագա յի համեղ ԿՐԵՄ

  • Կրեմի համար կաթսայի մեջ լցնենք 2 թարմ ձվի դեղնուց
  • Վրան ավելացնենք 50 գրամ գոլ ջուր
  • Խառնենք որպեսզի ջուրն ու դեղնուցը լուծվեն

 

Տորթ Պրագա Աննկարագրելի համեղ, նուրբ և քնքուշ տորթ և կրեմ

  • Սա հենց Պրագա տորթի կրեմ է, շատ համեղ տարբերակ է, միայն այս տեխնոլոգիայով պետք է պատրաստեք, որ ստանաք համեղ Պրագա տորթ
  • Մեկ բանկայից մի փոքր քիչ մոտավորապես 150 գրամ խտացրած կաթ ավելացնենք  և խառնենք լուծենք
  • Այժմ պետք է դնենք մարմանդ կրակին, անընդհատ խառնելով, հասցնելով եռման աստիճանի, բայց չթողնելով, որ եռա
  • Ահա պատրաստ է, սա պետք է դնենք մի կողմ սառելու, մինչ այդ կհարենք կարագը
  • Սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը 250 գրամ սկսենք հարել, այնքան մինչև փրփրի և համասեռ դառնա
  • Արդեն սառած մեր կրեմի առաջին բաժինը պետք է գդալ գդալ ավելացնենք
  • Պետք հաճույքով և մեծ համբերատարությամբ հարենք
  • Ավելացնելու ենք 1/3 թեյի գդալ վանիլին
  • Եվ մեկ լիքը թեյի գդալ կակաո, սա էլ հարենք
  • Ցանկության դեպքում հարելու ընթացքում այս կրեմի մեջ կարող եք ավելացանել 1 բանկա խտացրած կաթի մնացած մասը ևս
  • մի փոքր բաժին կրեմից առանձնացնենք, վրայի շերտի համար, մնացածը կիսենք և դնենք կողքի
  • Արդեն Պրագա տորթի կրեմն էլ է պատրաստ
  • Խմորները թրջելու համար օշարակ-թացան պետք է պատրաստենք
  • 100 գրամ գոլ ջուրը 100 գրամ շաքարավազի հետ մարմանդ կրակի վրա պետք է եփենք, շաքարավազը լուծվի
  • Սա էլ դնենք կողքի սառելու
  • Արդեն կարող ենք հավաքել մեր իսկապես շատ համեղ և նուրբ տորթ Պրահա ն
  • Խմորի յուրաքանչյուր շերտի վրա լցնում ենք մեր պատրաստած օշարակը, որի մեջ ըստ ցանկության կարելի է ավելացնել թունդ հայկական կոնյակ 1 թեյի կամ ճաշի գդալ ըստ նախասիրության
  • Իսկ կրեմն էլ արդեն երկու հավասար մասին ենք բաժանել, համապատասխանաբար շերտերի արանքում դա էլ կքսենք հաստ շերտով
  • Վերջին շերտը կարող եք շրջած դնել, որպեսզի հատկապես հարթ լինի տորթը
  • Անպայման վրայի շերտն էլ ենք օշարակապատում
  • Մեկ խորհուրդ․ մեր պահած կրեմից այն փոքր մասը բարակ շերտով քսում ենք խմորի արտաքին շերտին, սա կարող եք իհարկե չանել, բայց որպեսզի գլազուրը լավ նստի, ճիշտ տարբերակը սա է
  • Տորթը կթողնենք սառնարանում մոտ մեկ ժամով սառելու մինչ մենք կպատրաստենք ջնարակը՝ գլազուրը
  • Ներկայացնում ենք նոր արագ և համեղ տարբերակ ջնարակ պատրաստելու
  • Հարկավոր է 200 գրամ սերուցք 10 %-անոց
  • Այն պետք է մարմանդ կրակի վրա տաքացնենք, հասցնելով եռման աստիճանի, բայց չեռացնել
  • Երկու սալիկ դառը շոկոլադը մանրացնենք և տաք սերուցքը լցնենք վրան
  • Խառնենք այնքան մինչև հալվի և համասեռ ջնարակի վերածվի
  • Իսկ հաջորդ քայլն արդեն տորթի գլազուրապատելն է, հենց այսպես տաք վիճակում սահեցնում ենք ջնարակը և տարածում ամբողջ տորթի վրայով
  • Մի փոքր ջնարակից խոհարարական պարկի մեջ լցնենք և տորթի վրա գրենք Պրագա բառը, Չեխիայի մայրաքաղաք Պրահա քաղաքի պատվին
  • Թեպետ ըստ տարածված կարծիքի չեխական խոհանոցին պետք է որ պատկանի այս տորթը, բայց զարմանալի է, որ իրենց խոհանոցում բացակայում է նման քաղցրավենիքի բաղադրատոմսը
  • Իրականում իսկապես շքեղ տորթ է, շքեղ արտաքին և նուրբ համ ունի, աննկարագրելի է, պետք է ընդամենը պատրաստել, փորձել, նոր հասկանալ թե ինչ հրաշք պատրաստեցինք

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Պրագա տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք