Համեղ քաղցր բարձր և շքեղ տորթերից հերթական համեղությունն եմ ներկայացնում տորթ Ռաֆաելլո իմ բաղադրատոմսով, գիտեմ շատերդ էիք սպասում։
Содержание
Տորթ Ռաֆաելլո Բաղադրիչներ
Ռաֆաելլո Խմոր
- Ձու — 2 հատ
- Շաքարավազ — 200 գր․
- Թթվասեր — 100 գր․
- Սոդա — 1 թ․ գդ․
- Կարագ — 100 գր․
- Ալյուր — 400-500 գր․
Ռաֆաելլո տորթ Կրեմ
- Կարագ — 350 գր․
- Շաքարավազ — 300 գր․
- Ալյուր — 200 գր․
- Վանիլին — 1 պտղունց
- Ձու — 3 հատ
- Կաթ — 800 գր․
- Էսենցիա նուշի — 1 թեյի գդալ
- Կոկոսի քերուկ — 1 բաժակ
Տորթ Ռաֆաելլո Բաղադրիչներ
- Սկսենք համեղ յուրահատուկ կրեմի պատրաստումից
- Կաթսայի մեջ լցնենք 300 գրամ շաքարավազ
- Ավելացնենք մեկ բաժակ ալյուր
- Մի պտղունց վանիլին և այս փոշի զանգվածի վրա կոտրենք 3 ձու
- Խառնենք մի փոքր համասեռ դառնան
- Ավելացնենք 4 բաժակին մոտ կաթ 800 գրամ
- Խառնենք լավ և դնենք մարմանդ կրակին եփվելու
- Ընթացքում հարկավոր է դանդաղ խառնել կրեմը, որպեսզի գնդիկներ չառաջանան
- Հենց լավ պնդանա և դժվարանա արդեն խառնելը վերցնենք կրակից
- Կերակրի թաղանթով հերմետիկ ծածկենք կրեմը կողքերից, պետք է օդ չանցնի, որ կեղև կամ չորացած կտորիկներ կրեմի վրա չձևավորվեն
- Մինչ այն կսառի կողքի դրված մենք սկսկենք հարել կարագը
- 350 գրամ արդեն փափկած կարագ լցնենք իմ օգնական հարիչի մեջ թող խառնի այն
- Շարունակենք մեր տորթ ի կրեմի պատրաստումը
- Եփովի կրեմն արդեն սառելուց հետո կհեռացնենք կերակրի թաղանթը վրայից
- Գդալ-գդալ կավելացնենք հարվող կարագի վրա
- Այո, այս տորթի կրեմը լավ առատ է ստացվում, քանի որ փափկությունը շատ բնորոշ է ռաֆաելլո կոնֆետի միջուկին
- Այս տորթի պարտադիր բաղադրիչներից մեկն էլ նուշի էսենցիան է, որը յուրահատուկ համ է տալիս կրեմին, եթե չունեք ձեռքի տակ ուրեմն հարիչով անցկացրած նուշ գոնե կես բաժակի չափով ավելացրեք
- Կոկոսի քերուկն էլ չանտեսեք, 100 գրամ կավելացնենք հարվող կրեմի վրա
- Եվ վերջ մեր կրեմն արդեն պատրաստ է
- Անցնենք շերտերի պատրաստմանը
- 2 ձու կոտրենք տարայի մեջ
- Ավելացնենք 100 գրամ շաքարավազ
- Հարիչի բարձր արագության տակ հարենք սա, մինչև փրփրի բարձրանա կրկնակի չափով զանգվածը
- Սենյակային ջերմաստիճանում լավ փափկած կարագը 100 գրամի չափով ավելացնենք զանգվածին և շարունակենք հարել
- Թխվածք թխելիս օգտագործվող բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի հասցված, այսինքն բոլոր բաղադրիչները մոտ մեկ ժամ առաջ մինչև թխելը դրեք սենյակում իրար կողք, ավելի լավ կստացվի խմորը
- Սենյակային ջերմաստիճանի հասցված թթվասեր մեջ կես բաժակ ավելացնելու ենք մեկ թեյի գդալ սոդա
- Խառնենք լուծենք այն թթվասերի մեջ և ավելացնենք խմորին
- Հարենք մի լավ
- Ալյուրն էլ մաղելով պարտադիր պետք է լցնենք
- Ընդհանուր հաշվով կօգտագործենք 500 գրամ ալյուր, պետք է ստացվի ձեռքերին չկպնող․ բայց միևնույն ժամանակ լավ փափուկ խմոր
- Կախված ձեր օգտագործած բաղադրիչներից ալյուրի պահանջվող քանակը կարող է մի փոքր տատանվել
- Ստացված խմորը տեղափոխենք կերակրի թաղանթի մեջ
- Հարմարավետ ձև տանք, բոլոր կողմերից հերմետիկ ցելոֆանապատենք և դնենք սառնարան սառելու մոտ 1 ժամ, եթե շատ եք շտապում, կարող եք և սառցախցիկում տեղավորել
- 1 ժամ անց հանենք սառնարանից
- Բաժանենք 6 հավասար մասի, կարող եք նաև 8 մասի բաժանել, եթե ձեր տապակի տրամագիծը փոքր է, ես թխելու եմ 24 տրամագծով և 6 շերտը լրիվ նորմալ է այս դեպքում
- Գրդնակով բացենք անմիջապես յուղաթղթի վրա ձեր նախընտրած տրամագծով
- Թխենք տաք ջեռոցում 180 աստիճանում վերև ներքև ռեժիմով 7-8 րոպե յուրաքանչյուր շերտը
- 6 շերտն էլ շատ արագ թխեցինք, կրեմն էլ պատրաստ է, կարող ենք հավաքել մեր տորթը
- Յուրաքանչյուր խմորի շերտին հաջորդում է կրեմի առատ շերտը
- Իսկ վերջում ամբողջությամբ առատորեն կրեմապատում ենք տորթի շուրջբոլորը
- Կոկոսի քերուկն էլ առատորեն շաղ տալիս վրան և հիանում այս շքեղ, բարձր ճոխ տորթով
- Այն պետք է սառնարանում թողնենք առնվազն 2 ժամ, լավ կլինի մի ողջ գիշեր
- Իսկ առավոտյան արդեն հիանանք այս գեղեցկությամբ, շքեղությամբ, կտրենք
- Համտեսենք և բոլորին պատմենք, որ շատ համեղ տորթի բաղադրատոմս եք գտել իմ ալիքում
Դե ինչ, բարի ախորժակ։










