Տորթ Սնիկերս․ Իսկական Սնիկերսից էլ համեղ և փափուկ

Այսօր պատրաստելու ենք տորթ Սնիկերս․ իսկական սնիկերսից էլ համեղ և փափուկ բնականաբար։ Ուրախացրեք ձեր փոքրիկներին սեփական ձեռքերով պատրաստած տնական քաղցրավենիքով․ Սնիկերս տորթ ով։

Տորթ Սնիկերս․ Իսկական Սնիկերսից էլ համեղ և փափուկ

Տորթ Սնիկերս Բաղադրիչներ

Տորթ Սնիկերս խմոր

  • Ձու — 4 հատ
  • Շաքարավազ 2 բաժակ -400 գր․
  • Թթվասեր — 350 — 400 գր․
  • Սոդա — 2 թ․ գդ․
  • Կարագ — 100 գր․
  • Ձեթ — 6 ճ․ գդ․
  • Կակաո — 4 ճ․ գդ․
  • Ալյուր — 3 բ․ — 600 գր․

Տորթ Սնիկերս կրեմ 

  • Շաքարի փոշի -1 բաժակ
  • 2 ձվի դեղնուց
  • Կարագ — 250 գր․
  • Կակաո — 2 ճ․ գդ․
  • Վանիլին — 1 պտղունց

Տորթ Սնիկերս միջուկ

  • Եփած խտացրած կաթ — 2 բանկա
  • Գետնանուշ — 0,5 կգ․

Տորթ սնիկերս Գլազուր

  • Կաթ — 10 ճ․ գդ․
  • Կակաո — 3 ճ․գդ․
  • Շաքարավազ — 3 ճ․ գդ․
  • Կարագ -50 գր․

Տորթ Սնիկերս․ Իսկական Սնիկերսից էլ համեղ և փափուկ

Տորթ Սնիկերս Բաղադրիչներ

  • Սկսենք գետնանուշը բովելուց
  • Կես կիլոգրամ գետնանուշ է մեզ պետք, բովենք այն ջեռոցում կամ գազօջախի վրա մանրացնենք դնենք կողքի
  • 2 բանկա եռացրած խտացրած կաթ պետք է լցնենք տարայի մեջ
  • Վրան ավելացնենք մեր մանրացրած գետնանուշը
  • Կարող ենք մի քանի հատ թողնել վերջում զարդարելու համար
  • Խառնենք զանգվածը դնենք կողքի
  • Խմորի պատրաստման համար՝ 4 ձու կոտրենք սկսենք հարել
  • Հարելու ընթացքում քիչ քիչ լցնենք 2 բաժակ շաքարավազ
  • Պետք է ավելացնենք 350-400 գրամ թթվասեր
  • Մեջը լցնենք 2 թեյի գդալ սոդա խառնենք նոր լցնենք խմորի մեջ
  • Շարունակենք հարել

Տորթ Սնիկերս․ Իսկական Սնիկերսից էլ համեղ և փափուկ

  • 100 գրամ կարագ է մեզ պետք գալու անպայման սենյակային ջերմաստիճանի, ավելացնենք հարենք
  • 6 ճաշի գդալ ձեթ ենք լցնելու, այն կապահովի մեր խմորի լրացուցիչ փափկությունը
  • 3 բաժակ ալյուրին խառնենք կակաո և անպայման մաղով անցկացնենք՝ լցնելով խմորի վրա
  • Սնիկերս տորթի մեկ այլ համեղ տարբերակ կառաջարկեմ բեզեով, եթե այս տեսանյութը հավաքի գոնե 500 լայք
  • Ստացանք արդեն այսպիսի խտության խմորի զանգված
  • Բաժանենք այն 2 մասի և առանձին առանձին թխենք 180 աստիճանում ջեռոցի վերև-ներքև ռեժիմում, մոտ 15-20 րոպեն լրիվ բավարար է
  • Ջեռոցի տապակի մեջ նախ լցնենք առաջին բաժինը, սրան կհաջորդի երկրորդ շերտի թխելը
  • Հանենք ջեռոցից
  • Կալկայի կամ որևէ համապատասխան հարթակի վրա շրջենք, հեռացնենք տակի կալկան և դնենք խմորները կողքի սառեն
  • Անցնենք տորթ սնիկերսի արդեն համեղ և յուրահատուկ կրեմի պատրաստմանը
  • 2 ձվի դեղնուցը առանձնացնենք
  • Այն պետք է գոլորշու վրա 1 բաժակ շաքարի փոշու հետ անընդմեջ խառնենք այնքան մինչև լրիվ լուծվեն բաղադրիչները
  • Այստեղ շատ կարևոր է շաքարի փոշու որակը, առավել հարմար է օգտագործել պատրաստի փոշի, այլ ոչ թե տնային պայմաններում ստացվածը
  • Այն դնենք կողքի մի փոքր թող սառչի
  • 250 գրամ կարագը հարենք
  • Վրան ավելացնենք կակաո 2 ճաշի գդալ
  • Մեր ձվի դեղնուցով և շաքարի փոշով պատրաստված զանգվածը ավելացնենք հարած կարագի և կակաոյի վրա
  • Վանիլին կավելացնենք մեկ պտղունց
  • Արդեն ամեն ինչ պատրաստ է, սկսենք հավաքնել մեր տորթ սնիկերս ը
  • Առաջին շերտը բնականաբար խմորի մեկ շերտն է
  • Վրան պետք է քսենք մեր կրեմի մի մասը
  • Ապա կրեմին կհաջորդի մեր գետնանուշով և եփած խտացրած կաթով զանգվածը
  • Հաջորդ շերտը կրկին պետք է կրեմ լինի, որպեսզի դա հեշտությամբ գլուխ բերենք կրեմը կքսենք խմորի վրա, ապա նոր կշրջենք այն ահա այսպիսի հմտությամբ
  • Վրան ևս մեկ բարակ շերտ կրեմ կքսվի
  • Զարդարման համար գետնանուշ շաղ տանք վրան
  • Եվ ջնարակ պատրաստենք հատուկ սնիկերսի համար
  • 10 ճաշի գդալ կաթին կավելացնենք 50 գրամ կարագ

 

Տորթ Սնիկերս․ Իսկական Սնիկերսից էլ համեղ և փափուկ

  • 3 ճաշի գդալ կակաո
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • Դնենք այն մարմանդ կրակին թող եփվի չմոռանանք անընդհատ խառնել
  • Ջնարակն արդեն պատրաստ է
  • Թողնենք մի փոքր սառի նոր լցնենք վերջնական մեր սնիկերս տորթ ի վրա
  • Հիանանք, կտրատենք, համտեսենք և վայելենք

Բարի ախորժակ։

Տորթ Սնիկերս Պատրաստման տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք