Տորթ Սպարտակ ամենահաջողված և համեղ բաղադրատոմսը

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք տորթ Սպարտակ․ ամենահաջողված և համեղ բաղադրատոմսը կներկայացնենք հենց հիմա։ Այս տորթի կրեմը մի յուրահատուկ նրբություն է, որը իր մեջ քաշելով շերտերը դառնում են եթերային, ուղղակի հալվում բերանում։

Տորթ Սպարտակ ամենահաջողված և համեղ բաղադրատոմսը

Տորթ Սպարտակ Բաղադրիչներ

Տորթ Սպարտակ խմոր

  • Կաթ — 6 ճ․ գդ․
  • Կարագ — 50 գր․
  • Ձու — 2 հատ
  • Մեղր — 2 լիքը ճ․ գդ․ սառած կամ 4 ճ․ գդ․ հալած
  • Քացախ — 1 ճ․ գդ․
  • Շաքարավազ — 1 բաժակ — 200 գր․
  • Ալյուր — 2,5 բժ — 500 գր․

Տորթ Սպարտակ Կրեմ

  • ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 1 բժ․
  • Գոլ կաթ — 0․5 լ
  • Ալյուր — 2 ճ․ գդ․
  • Կարագ — 400 գր․

Տորթ Սպարտակ պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Խմորը պատրաստելու համար վերցնենք կաթ 6 ճաշի գդալ կլցնենք տարայի մեջ
  • Վրան կավելացնենք 50 գրամ կարագ սենյակային ջերմաստիճանի
  • 2 ճաշի գդալ մեղր կավելացնենք վրան և կդնենք գոլորշու վրա հալվելու
  • 2 ձուն առանձին կոտրենք տարայի մեջ և հարենք հարիչով
  • Ընթացքում ավելացնենք շաքարավազը 1 բաժակ
  • Արդեն ժամանակն է գոլորշու վրայից վերցնել մեր հալված խառնուրդը և ավելացնել մեր հարած ձվի և շաքարավազի վրա
  • Մեկ ճաշի գդալ քացախը հարկավոր է մարել 1 թեյի գդալ սոդայով և ավելացնել այս զանգվածի վրա
  • 3-4 ճաշի գդալ կակաո կավելացնենք
  • Կհարենք

Տորթ Սպարտակ ամենահաջողված և համեղ բաղադրատոմսը

  • Ալյուրը պետք է լինի 2,5 բաժակ, մոտ 500 գրամ, դա էլ մաղելով ավելացնենք
  • Հենց հարիչով դժվար կամ անհնար է դառնում հարելը անցնեք ձեռքով հունցելուն
  • Հավաքենք հունցելով և բաժանենք շերտերը 8-9 գնդի
  • Գնդերի վրա թաց սրբիչ փռենք, որպեսզի չչորանան մինչ կգրդնակենք ու կթխենք յուրաքանչյուրը
  • Տապակի վրա ձեթ քսենք և հենց նրա վրա սկսենք գրդնակել բացել 25 սմ տրամագծով
  • Շատ փափուկ հաճելի խմոր է
  • Շերտերը շատ արագ են եփվում մոտ 5 րոպեից պատրաստ է լինում, ուշադիր կլինեք չվառեք
  • Մինչ մենք սա կվերջացնեք, դուք բաժանորդագրվեք այս համեղ բաղադրատոմսերով ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջիկա համեղ թխվածքներն ու ուտեստները
  • Խմորի շերտերը պատրաստեցինք, դնենք մի կողմ անցնենք կրեմի պատրաստմանը

Տորթ Սպարտակ ի հատուկ համեղ Կրեմ պատրաստելու համար

  • Պետք է կաթսայի մեջ կես լիտր կաթ լցնենք դնենք կրակին թող գոլանա
  • Այդ ընթացքում 2 ձուն կոտրենք տարայի մեջ վրան ավելացնենք 1 բաժակ շաքարավազ հարենք
  • Արդեն կաթը գոլացավ բավարար չափով
  • Գդալ-գդալ այս ստացված զանգվածը լցնենք մեջը
  • 2 ճ․ գդալ ալյուր վրան ավելացնենք նաև և հարիչով լուծենք ամբողջը
  • Վերադարձնենք կրակի վրա և շարունակենք եփել մինչև այսպիսի ամուր խյուս դառնա
  • Վերցնենք կրակից դնենք թող սառչի մի փոքր
  • Այդ ընթացքում կհասցնենք մի լավ հարել 400 գրամ կարագը
  • Կփրփրի, կսպիտակի, կբարձրանա, այդ ժամանակ էլ ահա կավելացնենք գդալ գդալ մեր սառած կրեմը
  • Սա հատուկ Սպարտակի տորթի կրեմ է, յուրահատուկ նուրբ համ ունի
  • Արդեն կարող ենք հավաքել շերտերը
  • Մի փոքր կրեմ կարող եք հարթակի վրա քսել
  • Ապա հաջորդաբար շերտ առ շերտ իրար կհաջորդեն խմորի շերտն ու կրեմը
  • Դե իսկ վերջում փառահեղ տեսքը ապահովելու համար ջնարակ կպատրաստենք
  • 10 ճաշի գդալ կաթին ավելացնենք 50 գրամ կարագ, 3 ճաշի գդալ կակաո և 3 ճաշի գդալ շաքարավազ։
  • Խառնելով եփեք լցնենք տորթի վրա

Տորթ Սպարտակ ամենահաջողված և համեղ բաղադրատոմսը

  • Երկու ժամ սառելուց հետո նոր Տորթ Սպարտակ ը կտրենք և սրճենք

Դե ինչ բարի ախորժակ։

Տորթ Սպարտակ տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք