Տորթ Վանականի խրճիթ. Հարմար աղանդեր է այն դեպքերի համար, երբ ցանկանում եք հյութալի և թեթև բան

Տորթ Վանականի խրճիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթ Վանականի խրճիթ. Այս նրբագեղությունը պատրաստելու համար հարկավոր է  թխել բալերով լցոնված ձողիկներ և պատրաստել կրեմ: Սովորաբար նման տորթի համար պատրաստվում է թթվասերով կրեմ, բայց դուք կարող եք օգտագործել սովորական խտացրած կաթով և կարագով ունիվերսալ կրեմը:

Հիշեք, որ բալերը պետք է նախապես կորիզահան անել: Ի դեպ, կարող եք վերցնել և սառեցված պտուղներ, և մուրաբայի հատիկներ: Երկու դեպքում էլ պետք է լցնել փլավքամիի մեջ, որ հնարավորինս քիչ հեղուկ մնա:

Այս տորթի հետ կապված ամենադժվարը բանը սպասելն է, որ այն վերջապես լավ ներծծվի, որպեսզի արագ համտեսեք այս համեղ հրաշքը:

Տորթ Վանականի խրճիթ

Տորթ Վանականի խրճիթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 2,5 բաժակ

_Բալ 2 բաժակ

_Կարագ 500 գ

_Թթվասեր 850 մլ

_Շաքարի փոշի 200 գ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Վանիլային շաքար 1 թեյի գդալ

Տորթ Վանականի խրճիթ

Տորթ Վանականի խրճիթ

Տորթ Վանականի խրճիթ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը խառնել կարագի (200 գ) և թթվասերի (250 մլ) հետ: Ավելացնել վանիլային շաքար: Խմորը հունցել և կես ժամ թողնել սառնարանում:

_Խմորը բաժանել մոտ 10 հավասար մասերի և յուրաքանչյուր կտոր բացել ժապավենի նման, մի կողմում շարելով բալերը: Դրանից հետո խմորը գլորել խողովակի նման և ամրացնել եզրերը: Խողովակը պատառաքաղով ծակծկեք մի քանի տեղից:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և 10 րոպե թխել ձողիկները:

_Կրեմի համար 600 մլ յուղալի թթվասերը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել 300 գ փափկեցրած կարագ և կիտրոնի հյութ, լավ հարել ամբողջը:

_Շարել արդեն սառած բալով ձողիկները շերտերով, յուրաքանչյուր շարքն առատորեն ծածկել կրեմով, աստիճանաբար պակասեցնելով ձողիկների թիվը, մինչև վերջում մնա միայն մեկ ձողիկ, որ ստացվի խրճիթի տանիքի պես բուրգ:

_Պատրաստի տորթը ծածկել կրեմի հաստ շերտով և զարդարել ըստ ցանկության: Տորթը գիշերը թողեք սառնարանում՝ ներծծվելու համար:

Տորթ Վանականի խրճիթ

Տորթ Վանականի խրճիթ

Տորթ Վանականի խրճիթը պատրաստ է, կարելի է մատուցել և վայելել հաճելի թեյի հետ:

Եթե ​​ձեզ դուր է գալիս բաղադրատոմսը, խնդրում ենք, կիսվեք այն ձեր ընկերների հետ սոցիալական ցանցերում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Այս տորթի պատրաստման մի ուրիշ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք