Տորթ Քնքուշ կամ Ոզնի

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք տորթ Քնքուշ կամ Ոզնի, իսկապես քնքուշ մի տորթ, որը հալվում է բերանում։

Իմ համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքի կոճակին սեղմեք, նաև մեկնաբանությունների բաժնում ձեր կարծիքը գրեք։

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

Տորթ Քնքուշ Բաղադրիչներ

Տորթի ոզնի քնքուշ Խմոր

_Կարագ — 325 գրամ

_Շաքարավազ — 2 բաժակ

_Ձու — 6 հատ

_Ալյուր — 2,5 բաժակ — 500 գրամ

_Փխրեցուցիչ — 2,5 գդալ

_Վանիլին

Կրեմ

_Կարագ — 200 գր․

_Խտացրած կաթ — 1 բանկա

Տորթ Ոզնի պատրաստման եղանակը

_Պատրաստենք խմորը

_325 գրամ կարագ է մեզ հարկավոր

_Ցանկալի է փափկած լինի կարագը, որպեսզի հարիչով հեշտ լինի հարելը

_Հարեցինք սպիտակեց փրփեց կարագը

_Ավելացնենք 2 բաժակ շաքարավազ անդադար հարելով

_Այնուհետև պետք է ձու ավելացնենք

_Հատիկ առ հատիկ ավելացնում ենք հարում, լուծվեց հաջորդն ենք ավելացնում

_6 հատ ընդհանուր հաշվով

_2,5 բաժակ ալյուր պետք է լցնենք

_Սկզբում երկու բաժակը կլցնենք մաս-մաս հարելով

_Վերջում կես բաժակ ալյուրի մեջ 2,5 թեյի գդալ փխրեցուցիչ կավելացնենք կմաղենք, վրան էլ մի պտղունց վանիլին կլցնենք և վերջնական կհարենք հարիչով

_Ահա այս խտության խմոր պետք է ստանանք

_Լցնենք տապակի մեջ

_Իմ տապակի տրամագիծը 35 սմ է

_Տարածենք

_Թխելու ենք 180 աստիճանում միայն ներքևից միացված ջեռոցում նախապես տաքացված

_Մոտ 30-40 րոպե, չոփիկով ստուգում ենք, եթե լրիվ չոր է դուրս գալիս ուրեմն թխված է

_Ժամանակն է ջեռոցից հանելու, տակից յուղաթուղթը հեռացնելու և կտրատելու

_Պետք է վերցնենք կլոր բաժակ կամ հատուկ կտրող չափիչ

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

_Բաժակի չափը դուք եք որոշում

_Նախապես ասեմ, որ շատ հագեցնող խմոր է, կարելի է և փոքր տրամագծով բաժակ ընտրել

_Ամբողջ տապակից ինձ մոտ ստացվեցին 12 շրջաններ

_Մնացած եզրակտորներն էլ հարկավոր է մանրացնել փշրել

_Առավել թեթևացնելու և լրացուցիչ համ տալու համար կարելի է նարինջ կամ կիտրոն վերցնել և ջրքամել, դրանով էլ ցողել մեր մնացորդներից ստացած փշրանքները

_Սրանք կողքի դնենք և կրեմը պատրաստենք

_200 գրամ փափուկ կարագը հարենք լավ սպիտակեցնենք

_Սովորական կրեմ է

_Ավելացնենք վանիլին

_Մեկ բանկա խտացրած կաթն էլ լցնենք կարագի վրա և լավ հարենք

_Կրեմն էլ արագ պատրաստեցինք

_Այժմ հավաքենք մեր տորթ քնքուշ կամ ոզնին

Տորթ Քնքուշ կամ Ոզնի

_Իսկապես այնքան քնքուշ խմոր է նուրբ, ուղղակի հենց ձեռքերում էլ հալվում

_Շերտերը զույգ դարձնենք առատ կրեմով պատենք երկշերտ խմորները և թաթախենք փշրանքների վրա

_Ինձ մոտ ստացվեցին 6 խոշոր քնքուշ տորթիկներ

Ոզնի էլ են անվանում այս տորթին մի խոսքով համտեսենք

Տեսեք ինչ հալվող խմոր է, քնքշանք

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Քնքուշ կամ Ոզնի Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք