ՓԱԽԼԱՎԱ. Համեղ Ընտիր Հատուկ փախլավայի Խմոր Հայկական Տոնական Սեղանի Զարդ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք ՓԱԽԼԱՎԱ. Համեղ ընտիր խմորով, յուրաքանչյուր հայկական տոնական սեղանի զարդն ու պանծանքը։

Ծագումնաբանության մեջ չընկնենք՝ ընդամենը նշենք, որ փախլավա շատ են սիրում պատրաստել Անդրկովկասյան ժողովուրդները։ Դրանից էլ կախված, փախլավայի պատրաստման բազմազան տարբերակներ կան, անգամ հայկական խոհանոցում ըստ մարզերի տարբեր կերպ են պատրաստում։

Բնականաբար, նույնիսկ նույն բաղադրիչներով տարբեր տնտեսուհիների պատրաստած փախլավայի համերը տարբեր են լինում։

Այսօր ներկայացնելու ենք փախլավայի պատրաստման բազմազան տարբերակներից կոնկրետ մեր հայկական տարբերակը, այն ինչ համեղ է և փորձված։ Շատ  հնարավոր է այն տարբերվի կամ համընկնի ձեր պատրաստման եղանակին։

Պատրաստելու ենք հենց փախլավայի խմոր, հենց նրանից էլ կսկսենք։

ՓԱԽԼԱՎԱ. Համեղ, Ընտիր Հատուկ փախլավայի Խմոր

Փախլավայի Բաղադրիչները

Փախլավայի Խմոր

Ձու — 5 հատ

Թթվասեր -250 գր․

Շաքարավազ — 50 գր․

Աղ

Սոդա

Կարագ — 250 գր․

Ալյուր — 800 գր․

Միջուկ

Ընկույզ — 450 գր.

Շաքարավազ — 200 գր․

Մեխակ, հիլ — ըստ նախասիրության չափերը մի քանի հատիկը առաջին անգամ փորձելու համար, եթե ձեզ այդ նուրբ համը դուր գա, հաջորդ անգամները ավելի շատ լցրեք

Դարչին — 30 գր․

Փախլավա Օշարակ

Ջուր — 200 գր․

Շաքարավազ — 200 գր․

Լիմոնի աղ — մեկ պտղունց

Վանիլին — 30 գր․

Մեղր — 250 գր․

Փախլավա Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

Սկսում ենք տնական փախլավայի խմորի պատրաստումից՝ 4 ձվի դեղնուցներն ենք վերցնելու, զգուշությամբ առանձնացնում ենք դեղնուցը սպիտակուցից և լցնում տարբեր տարաների մեջ։ Իհարկե առավել հեշտ տարբերակ է խանութից գնել շերտավոր խմորներ պատրաստի և առավել կարճ ժամանակում պատրաստել այս քաղցրավենիքը, բայց եթե իսկապես ցանկանում եք տնական, համեղ փախլավա ուտել, կամ հյուրասիրել, կամ տոնական, հատկապես ամանորյա սեղանը փախլավայով զարդարել, ապա խորհուրդ կտամ խմորը ինքերդ պատրաստեք, որպեսզի շատ համեղ և տեղը-տեղին փախլավա ստացվի։

Դեղնուցների վրա թթվասեր ենք լցնում, իսկ սպիտակուցները միառժամանակ կողքի ենք դնում

Ավելացնում ենք 3 թ․ գդալ շաքարավազ նաև խմորի մեջ և մի պտղունց աղ ենք լցնում խմորի մեջ

1 թ․ գդալ սոդա ենք ավելացնում և սկսում ենք խառնել

Նախապես սենյակային ջերմաստիճանում կարագը մոտ կես ժամ թողնելով կստանանք ահա այսպիսի փափկությամբ կարագ, որը կդնենք խմորի մեջ և կշարունակենք գդալով այն տարրալուծել խմորի մեջ

Ալյուրը պետք է ավելացնենք, կարելի է նախատեսված չափաբաժնի մեծ մասը լցնել, քանի որ պինդ խմոր պետք է ստանանք։ Սովորաբար ցանկացած խմոր պատրաստելուց ճիշտ է չոր փոշի բաղադրիչները խառնել իրար բոլորը՝ ալյուր, սոդա աղ, շաքարավազ, վանիլ եթե նախատեսվում է, հետո նոր այդ ամբողջը մաղելով լցնել խմորի մեջ, որպեսզի ցանկացած խմոր լինի առավել թեթև, ծակոտկեն։ Ընթացքում հարկավոր է ըստ խմորի պնդության կողմնորոշվել և ավելացնել ալյուր։ Արդեն շատ դժվար է դառնում գդալով խառնելը անցնենք ձեռքերին, իսկ խմորը սիրում է ձեռքեր, փորձենք այս անգամ ձեռնոցներ չօգտագործել, որպեսզի ամբողջ սերն ու ուժը փոխանցենք մեր խմորին։

ՓԱԽԼԱՎԱ. Համեղ, Ընտիր Հատուկ փախլավայի Խմոր

Խմորը հունցելու ընթացքում արդեն պարզ է դառնում, որ ալյուրը բավականաչափ լցված է, ձեռքերը չեն կպչում խմորին, խմորն էլ սեղանին, ուրեմն հարկավոր է արդեն բաժանել խմորը փոքր գնդերի և շարունակել դրանցից յուրաքանչյուրը ձեռքերով հունցելով վերածել հավասարաչափ գնդերի։ Գավառի դասական փախլավան թխում են տասնյակ թղթանման բարակ շերտերով, բայց մենք այսօր կթխենք երեք շերտով, կբացեմ հնարավորինս բարակ իհարկե։ Եթե ձեր ջեռոցի տապակը մեծ է կարող եք հենց երեք գնդի էլ վերածել, ինձ ավելի փոքր գնդեր են հարկավոր, ուստի ես չորս գունդ պատրաստեցի։

Պոլիէթիլային մեկանգամյա օգտագործման տոպրակները ալյուրոտելով յուրաքանչյուր գունդը դնում են առանձին տոպրակների մեջ և դնում կողքի հանգստանալու մոտ մեկ ժամ,  մինչև մենք պատրաստենք միջուկը

Միջուկը սկսենք պատրաստել ընկույզը միջին խոշորության կտրտատելով՝ առանց կեղևահանման, կան տատիկիններ, որոնք ընկույզը նախապես թրջում են գոլ ջրի մեջ և կեղևահանում, նոր միայն կրտատում, իսկ կան տնտեսուհիներ, որոնք էլեկտրական հարիչով են մանրացնում, գրեթե փշրում, իսկ մենք առաջարկում ենք պահել ընկույզի կեղևները, դրանք օգտակար են, իսկ միջին խոշորությամբ կտրատելու դեպքում, փախլավայի մեջ ուտելու ընթացքում ընկույզը հաճելիորեն խրթխրթում է, ուստի հաջորդ անգամ փորձեք այսպես առանց կեղևահանման կտրատել, եթե այլ կերպ եք անում

Փախլավան ենթադրում է քաղցրավենիքային կոնկրետ համեմունքներ, ինչպիսիք են մեխակը, հիլը, դարչինը։ Մեխակն ու հիլը ես առատ եմ վերցնում, քանի-որ նրանց հատուկ համը ինձ շատ դուր է գալիս, եթե առաջին անգամ պետք է պատրաստեք վերցրեք յուրաքանչյուրից 2-3 հատիկ և լավ ծեծում ենք, մանրացնում, որպեսզի բույրը ամբողջությամբ բացվի և ավելացնում ենք կտրտված ընկույզի վրա

Կես թեյի գդալ դարչինն էլ ենք ավելացնում այստեղ

Ձվի սպիտակուցները, որոնք սկզբում էինք առանձնացրել, ավելացնում ենք այստեղ

Ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ և խառնում ենք, կարելի է այստեղ նաև վանիլին ավելացնել, բայց ես ավելացնում եմ վերջում մեղրի հետ, կան մարդիկ, որ վանիլին ընդհանրապես չեն լցնում, քանի որ արդեն դարչինն ու մնացած համեմունքների բույրը բավարար են համարում

ՓԱԽԼԱՎԱ. Համեղ, Ընտիր Հատուկ փախլավայի Խմոր

Միջուկն արդեն պատրաստ է, դնում ենք մի կողմ և սկսում ենք հավաքել փախլավան

Պոլիէթիլենային տոպրակից հանում ենք մեկ գունդը, նախապես ալրոտում սեղանը և գրտնակը։ Հարկավոր է խմորի շերտերը լավ բարակ բացել, երեք շերտ ենք անելու, պետք է փորձենք երեքն էլ նույն հաստության անել, մոտավորապես ջեռոցի տապակի չափսերով

Տապակը առավել մաքուր պահելու համար կալկա կարող եք փռել թավայի տակ և արդեն լավ բարակ բացված խմորը պետք է զգուշությամբ գրդնակի օգնությամբ

Առաջին շերտը փռելուց հետո նրա վրա պետք է փռենք մեր պատրաստած միջուկի կեսը և հավասարաչափ տարածենք

Մինչ կտարածենք խնդրում եմ դրեք լայք տեսանյութի տակ, իսկ եթե դեռ բաժանորդագրված չեք, ապա բաժանորդագրվել կոճակին սեղմեք, որպեսզի բաց չթողնեք մեր համեղ բաղադրատոմսերը

Այժմ կբացենք նույն սկզբունքով և հաստությամբ երկրորդ գունդը և կփռենք առանջին շերտի վրա

Խմորի երկրորդ շերտը փռելուց հետո հարկավոր է երկու շերտերը իրար կպցնել, որպեսզի միջուկը հալելուց չծորի

Միջին շերտի վրա լցնում ենք միջուկի երկրորդ կեսը և լավ տարածում դնում ենք կողքի, որպեսզի նույն կերպ բացենք վերևի երրորդ շերտը, ցանկության դեպքում կարող եք մի քանի շերտ անել, 5-6, նույն խմորի չափաբաժնով, առավել բարակ շերտեր բացելով

Երրորդը շերտը փռելուց հետո վերջնական եզրերը հավաքում ենք իրար վրա

1 ձուն հարկավոր է խոհարարական վրձնով քսել փահլավայի երեսին

Այժմ ամենագեղեցիկ մասը, հարկավոր է դանակով փահլավաձև կտրատել մեր փախլավան, բայց ոչ մինչև տակի առաջին շերտը, ընդամենը կտրտում ենք առաջին շերտը, մինչև վերջ կկտրատենք վերջում

Դանակը կարելի է կտրատելու ժամանակ անընդհատ սառը ջրով թրջել կամ ալյուրով։ Նախ տանում ենք ուղղահայաց գծեր, այնուհետև շեղակի, ուզում եք մեծ կամ փոքր կտորներ՝ կարգավորում եք ձեր նախասիրությամբ, կարևորը հավասարաչափ լինեն

Յուրաքանչյուր կտորի վրա դնում ենք ընկույզ, չամիչ գեղեցկացնելու համար, կարելի է և առանց դրանց

ՈՒղարկում ենք ջեռոց 200 աստիճանում 40-50 րոպե թխվելու

Իսկ մինչ այդ մենք կպատրաստենք օշարակը, գազօջախի վրա 200 գրամ ջուր ենք եռացնում և վրան ավելացնում ենք 250 գրամ շաքարավազ և եռացնում մի քանի րոպե, կան տարբերակներ երբ օշարակի մեջ լիմոն են ճզմում, բայց մենք ընդամենը մի փոքր լիմոնի աղ կլցնենք վերջում, որպեսզի չշաքարակալի

Եռալուց հետո անջատում ենք գազը, դնում կողքի սառելու, ես նաև ջրի մեջ մի քանի հատիկ մեխակ եմ գցում վերջում և հիլ

Սառելուց հետո մեջը պետք է լուծենք մեղրը

Մեղրը երբեք ջերմամշակման չենթարկեք, այն բարձր ջերմաստիճանից քայքայվում է և ոչ միայն ամբողջությամբ որակազրկվում, այլև փոխում է բաղադրությունը

Օշարակը սառելուց հետո, ինչպես նշեցի արդեն աննշան լիմոնի աղ ենք ավելացնում և վանիլին՝ լրացուցիչ անուշաբույրի համար, խառնում ենք, ջրից հանում մեխակն ու հիլը

Մեղրի համից կախված է փախլավայի համը, մեղրը լցնում ենք օշարակի մեջ և խառնում մինչև այն լուծվի ամբողջությամբ

Նշված ժամանակահատվածն անցնելուց հետո փախլավան հանում ենք ջեռոցից, հարկավոր է վերջնական կարմրելուց 5 րոպե շուտ հանել ջեռոցից, նշված գծերը ևս մեկ անգամ դանակով մինչև վերջ բացել արդեն և օշարակը լրիվությամբ լցնել փախլավայի վրա, կան տնտեսուհիներ, որոնք նաև կարագ են այս կտրվածքներում լցնում, բայց ես լրացուցիչ յուղայնությունից խուսափելու համար չեմ լցնում կարագ

ՓԱԽԼԱՎԱ. Համեղ, Ընտիր Հատուկ փախլավայի Խմոր

Օշարակը ամբողջությամբ փախլավայի վրա լցնելուց հետո դնում ենք ջեռոցը ևս մի 5 րոպե ամբողջությամբ ներծծվելու և վերջնական կարմրելու համար

Ահա հանում ենք ջեռոցից, հրաշալի բույր, իհարկե դժվար է համբերելը, բայց փախլավան տաք տաք չեն կտրատում, թողնում ենք այն լավ սառի հետո նոր միայն կտրատում

Ահա տեսեք ինչ հրաշալի թխվածք ունենք, թվում է բարդ թխվածք է, բայց այս պարզ հաջորդականությամբ այն թխելու դեպքում, շատ հեշտությամբ կհաղթահարեք այս փորձությունը, չստացվելու ոչ մի տարբերակ չկա։

Լավագույն բաղադրատոմսն է և  հնարավորությունը տոնական սեղանները զարդարելու հարուստ փախլավայով, հյուրերին գոհացնելու և պարծենալու համար պարզ միջոց։

Փախլավա Հատուկ փախլավայի Խմոր Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք