Գազավորված ջրով Փարթամ թխվածքաբլիթներ պատրատելու այս եղանակն ինձ սովորեցրել է մորաքույրս, որ յուրահատուկ ու անսովոր բաղադրատոմսերի սիրահար է:
Պատկերացնու՞մ եք համեղ ու փարթամ խմորեղեն առանց մի գրամ խմորիչի, ձվի, սոդայի կամ փխրեցուցիչի։ Ես էլ չէի պատկերացնում, բայց պարզվում է որ դա հնարավոր է: Ամբողջ գաղտնիքը սովորական գազավորված հանքային ջրի մեջ է։ Հենց նա է խմորին տալիս յուրահատուկ թեթևությունը։ Փորձե՛ք անպայման։
Ես սիրում եմ պատրաստել այս դիետիկ թխուկները քաղցր միջուկով: Հատկապես համեղ է ստացվում հատապտուղների մուրաբայի և մանրացված ընկույզով։
Իսկ մսով կամ պանրով լցոնման դեպքում ստանում եք լիարժեք խորտիկ ցանկացած ընտանեկան խնջույքի համար: Փորձեք նաև աղի կաթնաշոռը խառնել կանաչիի հետ՝ լցոնի շատ համեղ տարբերակ է:

Փարթամ թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ
_ Ցորենի ալյուր 600 գ
_ Գազավորված ջուր 200 գ
_ Արևածաղկի ձեթ 200 մլ

Փարթամ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_ Խորը ամանի մեջ խառնել գազավորված ջուրը և արևածաղկի ձեթը։
_ Ցորենի ալյուրը մաղել։ Եթե ցանկանում եք ավելի դիետիկ տարբերակ, օգտագործեք եգիպտացորենի կամ տարեկանի ալյուր:
_ Խմորը պետք է լինի փափուկ, առաձգական և ոչ շատ կպչուն։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելի շատ ալյուր ավելացնել:
_ Խմորը փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե։
_ Ապա բարակ շերտով գրտնակել և մանր եռանկյուններով կտրատել։
_ Լցոնը կարող է լինել բացարձակապես ցանկացած տարբերակով, ձեր նախընտրությամբ:
_ Հատկապես համեղ է կակաչի սերմերով, ընկույզով, ջեմով և կաթնաշոռով։
_ Լցոնը դնել յուրաքանչյուր եռանկյունու մեջ և ամուր փաթաթել ռուլետներ։
_ Ցանկության դեպքում վրան քսել ձվի դեղնուց և շաքար ցանել, որպեսզի ոսկե դարչնագույն դառնան:
_ Թխվածքաբլիթները թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում կես ժամ։

Պատրաստի խմորեղենին կարող եք շաքարի փոշի ցանել։
Սա, թերեւս, ամենապարզ, ամենահեշտ և մատչելի տնական թխվածքն է: Դուք կտեսնեք, թե որքան արագ են դրանք անհետանում, այնպես որ, անմիջապես պատրաստեք կրկնակի բաժին:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հեշտ բուլկի կրուասաններ








