Փխրուն Մեղրով թխվածքաբլիթ․ Նոր շատ հեշտ Բաղադրատոմս

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով թխվածքաբլիթ ենք այսօր պատրաստում՝ նոր, պարզ և արագ բաղադրատոմսով։

Ստացվում են փխրուն, բերանում հալչող և արագ վերջացող թխվածքաբլիթներ, իսկ բաղադրիչները յուրաքանչյուր տնտեսուհու խոհանոցային պահարանում հաստատ կգտնվեն։

Մեղրով թխվածքաբլիթ

Թխվածքաբլիթի համեղ բաղադրատոմսի բաղադրիչները

  • 3 ձու
  • 3 ճ․ գդ մեղր
  • 3 ճ․ գդ․ շաքարավազ
  • 3 սուրճի բաժակ ձեթ
  • Ալյուր ըստ խմորի -200-250 գր․
  • Վանիլին
  • Քունջութ՝ ըստ ցանկության

Թխվածքաբլիթի պատրաստման եղանակը

  • Ձուն կոտրում ենք տարայի մեջ և մի փոքր հարում,
  • Ավելացնում ենք շաքարավազը,
  • Հաջորդը մեղրը,
  • Վանիլինը,
  • Ձիթայուղը լցնում և լավ խառնում ենք, ի դեպ այս թխվածքաբլիթը պատրաստելիս հարիչ ընդհանապես չենք էլ օգտագործում,

Մեղրով թխվածքաբլիթ

  • Սկսում ենք ալյուրը լցնելով խառնել այնքան, որ ստացվի շատ փափուկ, բայց ձեռքերին չկփչող խմոր։
  • Ջեռոցի տապակի վրա կալկա ենք փռում, ձեռքերով խմորը կլորիկների վերածում և շարում տապակի վրա, որքան խմորը քիչ ալյուր վերցնի այնքան ավելի թեթև և փխրուն կստացվի,
  • 1 ձուն հարել և խոհարարական վրձինով ձուն քսել թխվածքաբլիթներին,
  • Վերջում, ցանկության դեպքում քունջութ շաղ տալ թխվածքաբլիթների վրա,
  • Դնել նախապես տաքացված ջեռոցը 180 աստիճանի տակ մոտ 25-30 րոպե պետք է թխվի։

Հանում ենք ջեռոցից, մի փոքր սառելուց հետո մատուցում։ Ստացվում ենք շատ փխրուն և ախորժելի թխվածքաբլիթներ։

Մեղրով թխվածքաբլիթ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք