Փխրուն տորթ. Հրաշալի քաղցրավենիք թեյի համար

Փխրուն տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեր ընտանիքի սիրելի փխրուն տորթն ունի շատ հարմար բաղադրատոմս այն առումով, որ  պետք է հանգստանա և որքան երկար, այնքան լավ:

Հետևաբար, այն կարելի է պատրաստել նախորդ օրը և իսկ հրավերքի օրը հանգիստ զբաղվել այլ ուտեստների պատրաստմամբ։

Փխրուն տորթ

Փխրուն տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

Շերտերի համար

_Կարագ 300 գր

_Ալյուր 450 գր

_Ձվի դեղնուց 4 հատ

_Շաքարավազ 150 գր

_Վանիլային շաքարի տուփ 1 հատ

_Մի պտղունց աղ

Կրեմի համար

_Թթվասեր 33% 500 մլ

_Շաքարի փոշի 5 ճաշի գդալ

_Մանր կտրատած ընկույզ 1,5 բաժակ

_Լիկյոր 2 ճաշի գդալ

Փխրուն տորթ

Փխրուն տորթ

Փխրուն տորթ. Պատրաստման եղանակը

_Կարագը շաքարավազի հետ հարել հարիչով, մինչև փարթամանա՝ 7-10 րոպե։

_Հարելու ընթացքում ավելացնել դեղնուցները (մեկ առ մեկ)։

_Խառնել բոլոր չոր բաղադրիչները, ավելացնել ձվի զանգվածին և արագ հունցել խմորը։ Դնել սառնարանը 30-40 րոպե։

_Պատրաստի խմորը բաժանել 6 մասի։

_Խմորը ավելի լավ է անմիջապես գրտնակել յուղաթղթի վրա, թեթև ալյուր ցանել և 22 սմ տրամագծով շրջաններ կտրատել, որոնք պետք է անպայման պատառաքաղով ծակծկել։

_Կտրված խմորի ավելորդ մասերը պետք փշրել ձևավորելու համար

_Թխել 200 ° C-ում մինչև բաց ոսկե դարչնագույնը (5-10 րոպե):

_Շերտերը թողնել, որ սառչի հենց թղթի վրա։ Դրանք շատ փխրուն են:

_Եթե  նույնիսկ կոտրվեն, կարող եք դրանք թաքցնել տորթի մեջտեղում, մի փոքր հնարամտությունը կօգնի։

_Թթվասերը հարել մինչև թանձրանա՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշի։

_Վերջում ավելացնել լիկյորն ու ընկույզը։ Խառնել բահիկով։

_Յուրաքանչյուր շերտի վրա քսել կրեմի մի մասը, վերջում բոլոր կողմերն ու երեսին քսել կրեմ: Վերևում ցանել ընկույզ, իսկ կողքերին՝ մանրացված փշրանքներ։

Փխրուն տորթ

Տորթը պետք է անպայման մնա մի քանի ժամ, որպեսզի լավ ներծծվի կրեմով, մոտ մեկ օր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձվանի բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք