Այս Փոքրիկ պոնչիկները մեզ մոտ եկան հնդկական խոհանոցից։ Այն շատ պարզ է և այնուամենայնիվ, հարմար է ամեն օրվա համար: Դրա պատրաստումը շատ ժամանակ չի պահանջում, սակայն և՛ երեխաները, և՛ մեծերը հիացած կմնան։
Ունիվերսալ պոնչիկները կարելի է պատրաստել ցանկացած միջուկով:

Փոքրիկ պոնչիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բուսական յուղ 100-150 մլ
_Սպիտակաձավար 200 գր
_Աղ մի պտղունց
_Ալյուր 40 գր
_Ջուր 125 մլ
_Օշարակ, մեղր կամ ջեմ՝ ըստ ճաշակի

Փոքրիկ պոնչիկներ. Պատրաստման եղանակը
_Սպիտակաձավարը խառնել ալյուրի հետ, ջուրը նախապես տաքացնել, մի քիչ աղ անել և խառնել 5-7 րոպե:
_Ստացված խմորը ծածկել թաղանթով և թողնել 20 րոպե սենյակային ջերմաստիճանում։
_Երբ խմորը պատրաստ լինի, հարկավոր է գրտնակել շերտով և կտրել 4-4,5 սմ տրամագծով շրջանակներ, խորհուրդ ենք տալիս դա անել գինու համար նախատեսված բաժակով:
_Թավայի մեջ լցնել բուսայուղ և սպասել, մինչև լավ տաքանա։
_Խմորի կտորներն իջեցնել ձեթի մեջ և սպասել, մինչև ոսկեգույն դառնան երկու կողմից։
_Երբ գնդիկները պատրաստ լինեն, դնել մեղրով կամ օշարակով ափսեի մեջ։
_Կարելի է պարզապես թաթախել կամ լցնել դրանց վրա:

Արդյունքում ստացվում են խրթխրթան գնդիկներ, որոնք կարելի է մատուցել թեյի հետ կամ որպես խորտիկ։ Բացի քաղցրից, կարելի է գնդիկները լցնել այլ միջուկներով։ Օրինակ՝ խավիար կամ պանիր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ







