Փքաբլիթներ եփովի կրեմից. Ամենահամեղ նուրբ քաղցրավենիքը կհիացնի փոքրիկներին ու մեծիկներին

Փքաբլիթներ եփովի կրեմից ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փքաբլիթներ եփովի կրեմից պատրաստելու եղանակը ձեզ դուր կգա իր պարզությամբ ու համով: Այս  համեղ փքաբլիթները ներսից շատ փափուկ են, իսկ դրսից՝ խրթխրթան կեղևով:

Անգամ դրսում ամենատհաճ եղանակի դեպքում, եթե պատրաստեք կակաո և վայելեք այս փքաբլիթները՝ օրը կթվա ավելի պայծառ ու տաք:

Անմիջապես սկսեք պատրաստել սրանք, հաճելի պահերը նախավայելելով:

Փքաբլիթներ եփովի կրեմից

Փքաբլիթներ եփովի կրեմից. Անհրաժեշտ բաղադրիչները

— ջուր 250 մլ

— կարագ 100 գ

— մի պտղունց աղ

— ալյուր 250 գ

— ձու 3 հատ

— կիտրոն 1 հատ

— շաքարավազ 150 գ

— շաքարի փոշի

— բուսական յուղ

Փքաբլիթներ եփովի կրեմից

 

 

Փքաբլիթներ եփովի կրեմից. Պատրաստման եղանակը

_ Կիտրոնի կեղևը դանակով քերել։

_ Ջուրը դնել կրակին, աղ անել, լցնել կիտրոնի կեղևը, ավելացնել շաքարավազը և եռացնել։

_ Կարագը դանակով կտրատել կտորների։

_ Ջրից հանել կեղևը և կարագը լցնել կաթսայի մեջ։

_ Ալյուրը մաղել և աստիճանաբար ալյուրն ավելացնել եռացող զանգվածին։

_ Փայտե գդալով հունցել՝ անընդհատ խառնելով։

_ Եփել միջին ջերմության վրա, մինչև խմորը թավայի կողքերից և հատակից հեռանա: Հովացնել 5 րոպե։

_ Ձուն կոտրել խմորի մեջ, լավ խառնել բահիկով։ Ավելացնել երկրորդ ձուն և խառնել։

_ Կարող եք խառնել ձեռքերով կամ սիլիկոնե բահիկով:

_ Ավելացնել երրորդ ձուն և հունցել թանձր խմոր։

_ Թավայի մեջ առատորեն լցնել բուսական յուղ։

_ Թղթե սրբիչներով ծածկել ափսեն։

_ Մեկ գդալ խմոր լցնել եռացող յուղի մեջ և շուռ տալ բլիթները, երբ դրանք կարմրեն:

Փքաբլիթներ եփովի կրեմից

Տապակված փքաբլիթները դնել թղթե սրբիչների վրա, որ ավելորդ յուղը քամվի, ապա պոնչիկների վրա ցանել շաքարի փոշի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ

Խնդրում ենք Գնահատեք