Սիրո՞ւմ եք արագ պատրաստվող, փքուն կեքս, ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ համար է:
Այս քաղցր խմորեղենի պատվին տոներ են անցկացվում: Օրինակ, «National Cupcake Week»-ը իրական օր է, երբ բրիտանացիները թխում են տարբեր կեքսեր:
Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ցանկություն կա ջեռոցում թխելու: Այնպես որ եկեք ծանոթանանք թավայի մեջ կեքս պատրաստելու շատ պարզ բաղադրատոմսի մասին:

Փքուն կեքս. Բաղադրիչները
_ հավի ձու — 2 հատ
_ աղ — 1 պտղունց
_ շաքարավազ — 120 գ
_ կիտրոնի կեղևի քերուկ
_ բուսական յուղ — 80 գ
_ վանիլին — 1 պտղունց
_ կաթ — 115 գ
_ փխրեցուցիչ — 15 գ
_ ալյուր — 200 գ

Փքուն կեքս. Պատրաստման եղանակը
_ Ձվերը կոտրել ամանի մեջ և ավելացնել աղը: Ձվերի վրա լցնել շաքարավազը և հարել այնքան, մինչև մթերքները դառնան սպիտակ հեղուկ զանգված։
_ Ստացված զանգվածի մեջ լցնել արևածաղկի ձեթը և կաթը, ավելացնել վանիլին և մի քիչ կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի։
_ Ձվի զանգվածին խառնել ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը, շաղախել խմորը։
_ Տապակը յուղել մի կտոր կարագով, վրան փռել յուղաթուղը, որը նույնպես պետք է յուղել։
_ Խմորը լցնել տապակի մեջ, հավասարաչափ տարածել մակերեսով։
_ Կեքսը եփել 25 րոպե ցածր ջերմության վրա՝ կափարիչով ծածկված:
_ Այնուհետև հարկավոր է կեքսի վերևը ծածկել յուղաթղթով և շրջել՝ չեփած կողմը դնելով ներքև։
_ Շարունակել թխել ևս 10 րոպե, առանց կրակն ուժեղացնելու։

Կեքսի պատրաստ լինելը ստուգելու համար այն ծակեք փայտե չոփիկով։ Եթե չոփիկը չոր դուրս գա, ուրեմն կեքսը պատրաստ է։ Մնում է զարդարել շոկոլադով, սերուցքով կամ շաքարի փոշիով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս. Շոկոլադե մաֆիններ







