Քաղցրաբլիթ առանց ալյուրի. Համեղ նախուտեստ

Քաղցրաբլիթ առանց ալյուրի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Քաղցրաբլիթ առանց ալյուրի. Համեղ նախուտեստ

Առանց ալյուրի խմորեղենը հիանալի այլընտրանք է նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում օգտագործել այս բաղադրիչը իրենց նախընտրած ուտեստների մեջ:

Անգամ առանց ալյուրի, դուք կստանաք շատ համեղ և առողջ թխվածք, իսկ շաքարի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած քաղցրացուցիչ: Առանց ալյուրի պատրաստված խմորեղենը բաղկացած է պարզ բաղադրիչներից իսկ պատրաստման եղանակը չափազանց արագ է:

Քաղցրաբլիթ առանց ալյուրի

Քաղցրաբլիթ առանց ալյուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 2 հատ
  • Եգիպտացորենի օսլա 2,5 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
  • Կաթնաշոռ 170 գ
  • Դարչին 0,5 թեյի գդալ
  • Մեղր՝ ըստ ճաշակի

Քաղցրաբլիթ առանց ալյուրի

Քաղցրաբլիթ առանց ալյուրի

Քաղցրաբլիթ առանց ալյուրի. Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից:
  2. Դեղնուցները հարել օսլայի հետ (կարող եք վերցնել եգիպտացորենի օսլա) և գդալով խառնել մինչև որ համասեռ դառնա:
  3. Սպիտակուցներն առանձին հարել հարիչով մինչև ամուր գագաթները: Զգուշորեն խառնել սպիտակուցներն ու դեղնուցները բահիկով՝ ներքևից վերև:
  4. Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և այն յուղել:
  5. Տարածեք խառնուրդը թղթի վրա՝ կազմելով փոքրիկ շրջանակներ: Դնել ջեռոցում՝ 8-10 րոպե:
  6. Լցոնի համար կաթնաշոռը խառնել մեղրի հետ, ավելացնել դարչին և շաքար՝ ըստ ճաշակի: Պատառաքաղով լավ տրորել:
  7. Լցնել կաթնաշոռային կրեմը մի շրջանակի վրա, իսկ մյուսով ծածկել այն: Ըստ ճաշակի կարող եք աղանդերը զարդարել քնջութի սերմերով և լցնել հալված մեղր:

Քաղցրաբլիթ առանց ալյուրի

Խմորին կարող եք ավելացնել շաքար, եթե ցանկանում եք այն ավելի քաղցրացնել: Մեկ այլ տարբերակ` դիետիկ տորթիկների վրա կարելի է լցնել թանձր ազնվամորու ջեմ:

Քաղցրաբլիթն առանց ալյուրի պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք