Քաղցրավենիք ենք պատրաստում 2 րոպեում․ Արագ և Նրբահամ Կաթնաշոռով Դեսերտ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամառվա շոգ եղանակին սառնարանից հանված այս թեթև և նրբահամ քաղցրավենիքը մեծագույն հաճույք կպարգևի ձեզ և ձեր հյուրերին։

Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 2 րոպե՝ իր պարզ բաղադրիչները խառնելու համար։

Քաղցրավենիք

Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ բաղադրիչներից․

  1. Կաթնաշոռ -200 գր․
  2. Թթվասեր -100 գր․
  3. Կակաո — 50 գր․
  4. Թխվածքաբլիթներ վանիլային և կակաոյով
  5. Չամիչ
  6. Բալ՝ զարդարելու համար, ելակ էլ կարող եք վերցնել:

Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ հաջորդականությամբ․

Սկսենք հավաքել մեր քաղցրավենիքը։ Վերցնում ենք համապատասխան թվով թափանցիկ բաժակներ  կամ պաղպաղակի հատուկ տարաներ։ Սկսում ենք շերտերով բաղադրիչները լցնել։

Քաղցրավենիք

  • Ներքևի շերտը սկսում ենք փշրված թխվածքաբլիթներից։ Թխվածքաբլիթները երկու գույնի ենք վերցնում, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի մեր դեսերտի վերջնական տեսքը,
  • Հաջորդիվ լցնում ենք մեր կակաոյի փոշով հարված խառնուրդը,
  • Ընթացքում շերտերի մեջ չամիչ ենք լցնում քաղցրություն հաղորդելու համար, քանի որ շաքարավազ ընդհանրապես չենք օգտագործելու,
  • Շերտերի արանքում նաև դնում ենք ամբողջական թխվածքաբլիթների շերտեր,
  • Վերջում շերտի վրա ավարտում ենք փշրանքներով և զարդարում ցանկացած մրգով և հատապտղով։

Դնում ենք սառնարան և 2 ժամից հանում ու վայելում։

Քաղցրավենիք ենք պատրաստում 2 րոպեում․ Արագ և Նրբահամ Կաթնաշոռով Դեսերտ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք