Քնքուշ բուլկիներ. Ամենաբուրավետ ու փափուկ թխուկները ձեր տրամադրությունը կբարձրացնեն

Քնքուշ բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք Քնքուշ բուլկիներ չամիչով և վայելեք համեղ թեյ կամ սուրճ:

Փափուկ և բուրավետ բլիթների համար պատրաստվում է ամենապարզ խմորը՝ ունիվերսալ և միշտ գերազանց ստացվող։

Քնքուշ բուլկիներ

Քնքուշ բուլկիներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_տաք կաթ 180 մլ

_թարմ խմորիչ 15 գ կամ չոր՝ 5 գ

_շաքարավազ 2 ճաշի գդալ

_ձու 1 հատ

_հալված կարագ 50 գ

_մի պտղունց աղ

_ալյուր՝ մոտ 400 գ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է

_ալյուր և շաքարավազ 100-ական գ

_կարագ 70 գ

_չամիչ 50 գ

_վանիլին

Բուլկիներին քսելու համար վերցնել 1 դեղնուց

Քնքուշ բուլկիներ Քնքուշ բուլկիներ

Քնքուշ բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել շաքարավազ, խառնել։

_Հարել ձուն աղով, ավելացնել հալած և սառած կարագը և խառնել մինչև հարթ զանգված լինի:

_Լցնել մաղած ալյուրը։ Հնարավոր է, որ ձեզ ավելի քիչ կամ շատ ալյուր լինի, փորձեք լավ հունցել և խմորը հարել այնքան, որ այն դառնա փափուկ, ճկուն և չկպչի ձեր ձեռքերին։

_Ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։

_Միջուկի համար խառնել շաքարավազը, վանիլինը, ալյուրն ու կարագը, զանգվածը մանրացնել և խառնել չամիչի հետ։

_Խմորի շերտը գրտնակել, միջուկի մի փոքր մաս ցանել, կիսով չափ ծալել, միջուկ ցանել, նորից ծալել, կրկին միջուկը ցանել և էլի ծալել։

_Ստացված ռուլետը կտրատել կտորներով և մատներով սեղմելով ձևավորած խխունջանման բուլկիները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

Քնքուշ բուլկիներ

_Ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե։

_Բուլկիներին քսել հարած դեղնուց։

_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե։

Քնքուշ բուլկիներ

Փարթամ, բուրավետ, քաղցր, թեթևակի շերտավոր բլիթները հիանալի նախաճաշ և նախուտեստ են, որ կարող են երեխաները տանել դպրոց:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք