Օրիգինալ տորթ. Ախորժելի և գեղեցիկ աղանդեր

Օրիգինալ տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Օրիգինալ տորթը շատերի կողմից սիրված Նապոլեոն տորթի դասական բաղադրատոմսով չէ, սակայն դրա օգնությամբ դուք ստանում եք նույն համեղ և նուրբ աղանդեր՝ եթերային կրեմով։

Օրիգինալ տորթ

Օրիգինալ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 200 գր

_Բուսական յուղ 30 մլ

_Ալյուր 400 գր

_Մի պտղունց աղ

_Մի պտղունց շաքար

_Քացախ 9% 1 ճաշի գդալ

_Սառը ջուր 100 մլ

Կրեմ պատրաստելու համար

_Կաթ 500 մլ

_Դեղնուցներ 2 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Կարագ 100 գր

Գանաշ պատրաստելու համար

_Սպիտակ շոկոլադ 100 գր

_Սերուցք կամ կաթ 70 մլ

Օրիգինալ տորթ

Օրիգինալ տորթ

Օրիգինալ տորթ. Պատրաստման եղանակը

_Կրեմի համար դեղնուցները խառնել շաքարավազի, վանիլինի, ալյուրի, օսլայի հետ և լցնել մի քիչ կաթ։

_Հարել հարիչով, մինչև հարթ լինի և զանգվածը լցնել կաթով կաթսայի մեջ, խառնել։

_Եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև թանձրանա, թողնել սառչի։

_Ալյուրը մաղել, խառնել աղի ու շաքարավազի, վանիլինի և կարագի քերած կտորների հետ։

_Զանգվածը ձեռքերով կամ բլենդերով մանրացնել, բաժանել մասերի։

_Լցնել բուսայուղը, քացախը, ջուրը և խմոր շաղախել։

_Զանգվածը պետք է լինի փափուկ և պլաստիկ։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը շերտով գրտնակել, ծրարի նման ծալել, ալյուր ցանել։

_Դնել տոպրակի մեջ ու 30 րոպեով դնել սառցարան։

_Խմորը բարակ շերտով գրտնակել և ուղղանկյունների կամ շրջանակներ կտրատել՝ կախված է ձևամանից:

_Ծակծկել շերտերը:

_Թխել 200 աստիճանով՝ մինչև ոսկե դարչնագույնը ու թողնել սառչի:

_Հարել կրեմը փափկած կարագով։

_Շերտերին կրեմ քսել և տորթ ձևավորել։

_Շոկոլադի կտորները խառնել ըստ ճաշակի սերուցքի հետ և հալեցնել, խառնելով՝ մինչև հարթ լինի և լցնել տորթի վրա։

_Ցանկության դեպքում զարդարել այլ գույնի շոկոլադով։

_Դնել սառնարանը 4 — 6 ժամով։

Օրիգինալ տորթ

Օրիգինալ տորթ

Ստացվում է շատ նուրբ տորթ, որը ձեզ անպայման դուր կգա և այն հաճախ կպատրաստեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Տղամարդու իդեալ

Խնդրում ենք Գնահատեք