Ֆիթնես Կոնֆետներ․ Առողջ Քաղցրավենիք Սուրճի հետ
Այսօր պատրաստելու ենք դիետիկ օգտակար տնական կոնֆետներ, որոնք սուրճի հետ հրաշալի քաղցրավենիք են, իսկ եթե բալիկներն էլ սիրեն այս կոնֆետները, ուրեմն դուք էլ ինձ նման այլևս կոնֆետ չեք գնի։
Ֆիթնես Կոնֆետներ. Բաղադրիչներ
_Նուշ կամ ընկույզ — 100 գր․
_Հերկուլես — 100 գր․
_Սերմեր ըստ ցանկության լրացնելու համար օգտակարությունը — 100 գր․
_Սալորի չիր -100 գր․
_Ծիրանի չիր — 100 գր․
_Մեղր — 1-2 ճաշի գդալ
_Վանիլին — 0,5 թեյի գդալ
_Կակաո — 0,5 թեյի գդալ
_Դարչին մեկ պտղունց
Ֆիթնես կոնֆետներ. Քայլ առ քայլ
_Նուշը կամ ընկույզը մանրացնում ենք հարիչով
_Փշրված զանգվածի մի մասը կառանձնացնենք վերջում կոնֆետները մեջը թաթախելու համար, եթե սիրում եք նաև կարող եք այս փշրանքների փոխարեն կոկոսի քերուկի կամ կակոյի փոշու մեջ թաթախել
_Նուշի մի մասը թողնենք կոնֆետի մեջ մնա, որի վրա պետք է ավելացնենք գերկուլեսի փաթիլներ, այն երկար կուշտ լինելու զգացողություն կառաջացնի
_Լրացնելու համար օգտակարությունը մենք կավելացնենք քունջութ և տարբեր սերմերի խառնուրդ, դա ըստ ցանկության է իհարկե
_Սալորի չիրը պարտադիրների շարքից է
_Ծիրանի չիրը նույնպես
_Տնական համեղ մեղր ենք ավելացնում ամրության, համի և օգտակարության համար
_Կես թեյի գդալ վանիլին
_Կես թեյի գդալ կակաո
_Դարչին մեկ պտղունց
_Ամբողջ զանգվածը հարում ենք հարիչով, ահա ստացանք կոնֆետների հիմքը
_Սառը ջուր մեզ հարկավոր կլինի, որի մեջ ձեռքերը պարբերաբար պետք է թաթախենք, որպեսզի չկպչի մատներին
_Մեկ չամիչ վերցնենք, մի փոքր էլ կոնֆետի հումքից կենտրոնում չամիչը տեղավորենք և գնդիկ ստանանք այսպիսի, որն էլ պետք է թաթախենք մեր նախատեսած փշրանքի մեջ, նուշի ընկույզի կոկոսի, ինչ որ կուզենք
_Բոլոր կոնֆետները պատրաստ են, այս ամբողջից ստանում ենք 15-20 կոնֆետ մեծությունից կախված
_Կարելի է և փաթեթավորել կոնֆետները, կալկայի և փայլաթիթեղի ուղղանկյուն կտորներով
_Սուրճն էլ արդեն կարելի է եփել և հանգստանալ վայելելով կոնֆետ առանց խղճի խայթի և ափսոսանքի՝ մարզասրահում անցկացրած ժամերի համար
_Կոնֆետները պահում ենք սառնարանում։
Ֆիթնես Կոնֆետներ պատաստման տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։









