Պեսոչնի Պեչենիներ բերանում հալվող խրթխրթան քաղցրավենիք

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ողջույն, այսօր արագ կպատրաստենք պեսոչնի պեչենիներ՝ բերանում հալվող, խրթխրթան քաղցրավենիքը հաշված րոպեների ընթացքում կլինի ձեր սեղանին։

Պեսոչնի Պեչենիներ բերանում հալվող խրթխրթան քաղցրավենիք

Պեսոչնի պեչենի Բաղադրիչներ

Կարագ — 400 գր․

Շաքարավազ- 200 գր․

Ձու — 1 հատ

Թթվասեր — 100 գր․

Սոդա — 0,5 թեյի գդալ

Ալյուր — 600 գր․

Վանիլ

Պեչենիներ Պատրաստման եղանակը

Անցնենք գործի

2 տուփ կարագը 400 գրամ լցնենք հարիչի մեջ

Իմ հարիչը հատուկ ոտիկ ունի, որով լավ պինդ խմորները լավ հունցում է, դա տեղադրեմ և սկսենք հարել

1 բաժակ շաքարավազը ընթացքում քիչ-քիչ ավելացնենք հարվող կարագի վրա

Ավելացնենք 1 ձու և շարունակենք հարել

Եփովի խմոր բուսական յուղով

Հաջորդը 100 գրամ թթվասերի հերթն է կես թեյի գդալ սոդայի հետ՝ խառնենք և ավելացնենք հարիչի տարայի մեջ

Լավ խառնենք

Ավելացնելու ենք մոտ 500 գրամ ալյուր

Ստանալու ենք ահա այսպիսի խմոր

Ընթացքում ալյուրի հետ նաև մի պտղունց վանիլին ենք ավելացնում

Վերջ մեր խմորը պատրաստ է

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռենք

Ափսեի մեջ շաքարավազ լցնենք դնենք սա էլ մյուս կողմում

Այժմ մատներով փոքրիկ գնդիկներ ենք ձևավորում թաթախում շաքարավազի մեջ և շարում տապակի վրա

Պեսոչնի Պեչենիներ բերանում հալվող խրթխրթան քաղցրավենիք

Ուղարկում ենք ջեռոց 180 աստիճանում 15 րոպե թխվելու

Շատ արագ են լինում ու համեղ են շատ, խրթխրթան, միաժամանակ ներսից փափուկ և շատ հագեցնող, իսկական ուրախություն փոքրիկների համար։

Դե ինչ, բարի ախորժակ։

Պեսոչնի Պեչենիներ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք