Այսօր կթխենք Ամենահեշտ ձևով ռուլետ 3 բաղադրիչից, երբեք չճաքող նրբություն ը հաշված րոպեների ընթացքում ձեր սեղանին կհայտնվի։
Ռուլետ Բաղադրիչներ
_Ձու — 4 հատ
_Շաքարավազ — 100 գր․
_Ալյուր — 1 բաժակ
_Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
_Ջուր — 50 մլ․
Ռուլետ Քայլ առ քայլ
_4 ձուն կոտրենք տարայի մեջ
_Վրան ավելացնենք կես բաժակ շաքարավազ և տեղադրենք հարիչի տարան իմ օգնական հարիչի մեջ և միացնենք թող հարի հարիչը
_Լավ փրփրեց, սպիտակեց հանենք տարան ալյուր լցնելու համար
_Մեկ բաժակ ալյուրի վրա լցնենք 1 թեյի գդալ սոդա և մաղենք
_Այլևս հարիչով չենք հարելու
_Բահիկով մեկ երկու շարժումով խառնենք և վերջ
_Աշխարհի ամենապարզ ռուլետի խմորը պատրաստ է
_Լցնենք արդեն ջեռոցի տապակի վրա, որի վրա պարտադիր յուղաթերթ փռեք
_Տարածենք այն և ուղարկենք ջեռոց թխվելու
_Թխվելու է 180 աստիճանում վերև-ներքև ռեժիմով մոտ 15-20 րոպե
_Որքան արագ խմորն ենք սարքում, այնքան արագ էլ այն թխվում է
_Հանեցինք ջեռոցից, շրջենք սրբիչի վրա, հեռացնենք յուղաթերթը
_Սրբիչը ես չոր եմ վերցրել, կարելի է և թաց սրբիչով անել
_Իրականում այնքան հաջող խմոր է, որ թաց սրբիչի կարիք էլ չունենք
_Այժմ ոլորենք այն և մի տաս րոպեով թողնենք հանգստանա
_Հետո բացենք
_Քսելու ենք ազնվամորու մուրաբա, կարելի է ցանկացած ջեմ կամ կրեմ քսել, դա արդեն ինչ-որ ունեք ձեռքի տակ
_Քսելուց հետո գեղեցիկ ոլորենք և սրբիչով այսպես փաթաթած մի կես ժամ դնենք թող սառի, հետո էլ մի կես ժամ սառանարանում ցանկալի է սառեցնել, որպեսզի ուղիղ կտրվի
_Բայց դե մենք երկար չենք սպասելու, հենց հիմա էլ կկտրենք
_Մինչ այդ շաքարի փոշի մաղենք վրան
_Ազնվամորին իր գույնով բազմերանգ ռուլետ է դարձրել մեր համեղությունը, յուրահատուկ տեսք հաղորդելով նրան
_Բայց նրա փափկությունն, նրբությունը, համն ու պատրաստման արագությունը այն հաստատ ձեր սիրելին է դարձնելու
Համոզված եմ։
Դե ինչ, բարի ախորժակ։









