Այսօր կներկայացնեմ բարձր չնստող ձվանի բիսկվիթ թխելու գաղտնիքը, այսինքն բոլոր մանրամասները կտեսնեք հիմա տեսանյութում։
Содержание
Ձվանի Բիսկվիթ Բաղադրիչներ
- Ձու — 6 հատ
- Շաքարավազ — 200 գր
- Ալյուր — 200 գր
- Փխրեցուցիչ — կես թեյի գդալ
- Վանիլ
Ձվանի Պատրաստման եղանակը
- Ընտիր ձվանի բիսկվիթ ստանալու համար շատ կարևոր են ընտրված բաղադրիչների որակը
- Առաջնային է ալյուրի ճիշտ ընտրությունը
- Ես վերցնում եմ Մառանիկի բարձր տեսակի սպիտակ ալյուր, միշտ այս ալյուրով իմ թխվածքները ընտիր են ստացվում
- Եթե ալյուրը հաջող է, բարձրորակ է, ապա բիսկվիթ ն էլ միանշանակ կստացվի բարձր, ծակոտկեն և թեթև
- Ալյուրն ընտրելիս սա հաշվի առեք
- 200 գրամ ալյուրը լցնենք տարայի մեջ
- Կես թեյի գդալ փխրեցուցիչ կավելացնենք, սոդան կամ օգտագործվող փխրեցուցիչն էլ ցանկալի է որակյալ վերցնել
- Մի պտղունց էլ վանիլինի փոշի կարող ենք այստեղ ավելացնել
- Փոշի բաղադրիչները խառնենք դնենք կողքի
- 6 ձվի դեղնուցները առանձնացնենք սպիտակուցներից
- Ձուն թարմ լինելու դեպքում ավելի լավ կբարձրանա բիսկվիթը
- Բացի այդ հարկավոր է նախապես սառնարանից հանել ձուն և սենյակային ջերմաստիճանի հասցնել
- Մեկ բաժակ շաքարավազը կիսով չափ լցնենք դեղնուցի վրա, մյուս կեսը սպիտակուցների
- Առանձին առանձին պետք է հարենք
- Այնքան պետք է հարենք յուրաքանչյուրը մոտ 7-8 րոպե մինչև երկուսն էլ բարձր ու սպիտակած փրփուրի վերածվեն
- Հարիչից այժմ կհրաժարվենք
- Պետք է միացնենք բեզեն և դեղնուցի զանգվածը
- Քիչ-քիչ պետք է իրար խառնել, միանգամից չշտապեք չլցնեք իրար վրա
- Բահիկը պետք է հիմնականում հատակից դեպի վեր բարձրացնել
- Մի փոքր քմահաճ խմոր է ձվանին, բայց այս մանր խորհուրդները հաշվի առնելով անպայման լավ արդյունք կստանաք, կլուսանկարեք և կուղարկեք ինձ ֆեյսբուքյան մեր էջին, կամ ինստագրամով կարող եք ձեր հաջողված փորձարկումներով կիսվել ինձ հետ, ես միայն ուրախ կլինեմ
- Փոշի բաղադրիչներն էլ կխառնենք մեր զանգվածին նույնկերպ նուրբ շարժումներով
- Եվս մեկ կարևոր նրբություն, այս խմորը շատ չենք խառնում, հնարավորինս արագ համասեռ դարձրեցինք վերջ պետք է արագ անմիջապես թխենք, հակառակ դեպքում կնստի խմորը
- Լցնենք տապակի մեջ, իմ տապակի տրամագիծը 21 սմ է
- Տակը անպայման յուղաթերթ եմ փռում
- Դնելու ենք լավ տաքացած ջեռոցում, թխվելու է 180 աստիճանում վերև ներքև ռեժիմով մոտ 20-30 րոպե, եթե 3 կամ 4 ձվով եք պատրաստել ապա 15 րոպեից կթխվի
- Նույնը կարելի է և գազօջախի վրա թխել մարմանդ կրակի վրա, ցանցե տակդիրով, կափարիչով տապակում, սրբիչով վրան ծածկած, առավել երկար ժամանակով
- Արդեն թխվեց մեր բիսկվիթ ը
- Չոփիկով պարտադիր ստուգեք հանելուց առաջ
- Հեռացնենք տապակն ու յուղաթերթը
- Դնենք լավ սառի
- Եթե տաք տաք փորձեք կտրել, լրիվ կքանդվի խմորը, կարիք կա 2 ժամ առնվազն թողնել սառնարանում, անգամ սառցախցիկում
- Նոր միայն կտրել կամ շարունակել տոնական տորթ ձևավորել
- Տեսեք ինչ բարձր չնստող ձվանի բիսկվիթ թխեցինք
- Ձեր մոտ նույնպես այն հաջողելու է, համոզված եմ։
Դե ինչ, բարի ախորժակ։










