Շքեղ տարբերակներ Գաթայի Կտրվածք․ Շերտավոր խմորով և Համեղ խորիզ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր վերջապես կպատրաստենք իմ խոստացած Շքեղ տարբերակներ Գաթայի Կտրվածք․ Շերտավոր խմորով և Համեղ խորիզ ով։

3 Գաթայի Կտվածք․ Շքեղ տարբերակներ Շերտավոր խմորով․ Համեղ խորիզ

Շերտավոր  խմոր գաթայի կտրվածք անհրաժեշտ բաղադրիչներ

Համեղ Խորիզ ձեթով

Ալյուր — 1,5 բաժակ

Շաքարավազ — 1,5 բաժակ

Ձեթ — 100 գր․ — կես բաժակ

Վանիլինի մեկ պտղունց

Շերտավոր խմորի բաղադրատոմս

Ձվի դեղնուց — 3 հատ

3 բաժակ գոլ ջուր — 200 գր․

Ձիթայուղ — 1 բաժակ — 200 գր․

Քացախ — 1 ճ․ գդ․

Լիմոնի աղ — 0,5 թ․ գդ․

Աղ — 1 թ․ գդ․

Ալյուր — 1կգ․ 100 գր․ մոտավորապես այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր, ընթացքում ևս ալյուր կօգտագործենք ամեն գրդնակելուց

Որպես միջուկ 3 տուփ կարագ, յուրաքանչյուր գնդին կես տուփ ենք օգտագործելու

Գաթայի կտրվածք քայլ առ քայլ

Համեղ անուշաբույր խորիզի նոր տարբերակ եմ առաջարկելու, որը շատ ավելի թեթև է և մատչելի, պարզապես հալվում է բերանում

Մեկուկես բաժակ ալյուրին կավելացնենք մեկուկես բաժակ շաքարավազ

Կես բաժակ ձեթ կլցնենք

3 Գաթայի Կտվածք․ Շքեղ տարբերակներ Շերտավոր խմորով․ Համեղ խորիզ

Մեզ հայտնի հայկական խորիզի բաղադրատոմսը, որի տարբերակը նույնպես մեր ալիքում կա, կարագով կամ յուղով ենք պատրաստում

Բայց այս ձեթով տարբերակը առավել թեթև և նուրբ խորիզ է դառնում՝ չծանրացնելով շերտերը

Մի պտղունց վանիլին կավելացնենք և կխառնենք

Խորիզն ու խմորը ձեռքեր են սիրում․ ասում են հմուտ խոհարարները

Անցնենք ձեռքով խառնելուն և անուշ բուրող խորիզին նաև մեր սերն ու ջերմությունը փոխանցելուն, որը առավել համեղ կդարձնի մեր գաթաները

Ձեռքով խառնելուց պետք է ստացվի փշրվող խորիզ, այսպես բուռ անելուց լավ հավաքվող, բայց արագ էլ քանդվող զանգված պետք է դառնա՝ պարտադիր անուշ բույրով

Խորիզն արդեն պատրաստ է, խմորն էլ իր հերթին է սպասում

Սա հենց այն խմորն է ձեթով, որը չստացվելու տարբերակ չունի, ինքներդ էլ շատ եք գրել ձեր գոհունակության մասին

Եթե որևէ մեկը կա որ դեռ չի օգտվել այս շերտավոր խմորի բաղադրատոմսից, ապա անցեք իմ ալիքի այս հղումով և անմիջապես դիտեք

Մեկ գունդը հանենք ալրոտ հարթակի վրա սկսենք բացել

Նախ շերտավոր խմորները ցանկալի է մատներով կողքի տալ, որ ավելի լավ պահպանվեն կողքից շերտերը, հետո գրտնակելուն անցնել

Գրդնակենք հնարավորինս բարակ և տարածական շերտ ստանալուվ

Մեկ կարևոր նրբություն ևս

Շերտավոր խմորների գունդը ցանկալի է միշտ դնել այն ուղղությումբ որ ուղղությամբ որ փակվել է, և գրդնակելիս շուռ ու մուռ չտալ, այլ սկզբնական դիրքում ստանալ այդ լավ բացված շերտը

Մեզ նման, ահա այսպես

Վրան ամբողջ երկայնքով պետք է խորիզ շաղ տանք և մատներով տարածենք

Այսօր ես ձեզ ցույց եմ տալու երեք կտրվածքի տարբերակ, դրանց տարբերակները իհարկե շատ բազմազան են, ես կներկայացնեմ ամենագեղեցիկներն ու միաժամանակ պարզերը

Գեղեցիկ կտրվածքի առաջինը տարբերակի համար հարկավոր է խմորը գլանակաձև փաթաթել խմորի եզրը թողնելով գլանակի տակ

Մի փոքր հարթեցնում ենք սկզբում ձեռքերով հետո գրդնակով

Լավ կտրվածք ստանալու համար հարկավոր է ունենալ լավ սուր դանակ առանց ատամների, որը հստակ շերտեր կձևավորի

Հնարավորինս շեղակի կտրում ենք մեր գլանակը, եթե ուզում եք առավել շատ փռված շերտեր, ապա կտրեք ավելի շեղ և ավելի բարակ կտորների վերածեք յուրաքանչյուր հատիկ գաթան

Այժմ պետք է շարենք ջեռոցի տապակի յուղաթղթի վրա, իրարից հեռու, որպեսզի թխվելու ընթացքում բացվեն և չկպնեն իրար

Վրան գաթայի պետք է ձու քսենք պարտադիր գեղեցիկ գույնն ու փայլը ապահովելու համար, երբեմն նաև այս ձվին մածուն կամ կաթ են ավելացնում

Շքեղ տարբերակներ Գաթայի Կտրվածք․ Շերտավոր խմորով և Համեղ խորիզ

 

Այս ընթացքում հարկավոր է ջեռոցը լավ տաքացնել, որպեսզի ջեռոց դնելուց անմիջապես հետո շերտերը միանգամից փքվեն

Շերտավոր խմորի շերտերի որակը ուղիղ համեմատական է լավ ջեռոցի հետ, որին ճանաչում եք և հասկանում

Այսինքն երբ հարցնում եք ինչպես ընտրել ճիշտ ջերմաստիճան, դժվարանում եմ պատասխանել հստակ

Օրինակ իմ ջեռոցը ընտիր թխվածքներ է թխում, 180-190 աստիճանում

Գաթան կթխենք 190 աստիճանում, որն իդեալական է կոնկրետ այս բրենդի և այս մոդելի ջեռոցի դեպքում

Մնացած դեպքերում էլ կարծում եմ այս ջերմաստիճանը լրիվ նորմալ է բարձրացող լավ շերտեր ստանալու համար, մոտ 20-25 րոպեի ընթացքում

Բազմաթիվ ռեժիմներից կընտրեմ վերև-ներքև տարբերակը, որը բոլորդ էլ կունենաք

Գաթաներ թխելիս վերջում նաև կարող եք կոնվեկցիոն ռեժիմ միացնել, գաթաները օդով հագեցնելու և առավել խրխրթան դարձնելու համար

Կախված արդեն ձեր ջեռոցից դուք կկողմնորոշվեք, հանելուց առաջ պետք է ահա այսպիսի կարմրաթուշ գաթաներ ունենանք

Առաջին կտրվածքը սա է՝ արդյունքը շատ գեղեցիկ է իմ ամենասիրելի ձևվածքներից մեկն է

Խորիզը լրիվ հալվել է մեջը, նաև ձեթի շնորհիվ, գաթան սառելուց հետո չի գնդվի մեջը

Մինչ կսառեն, մենք անցնենք երկրորդ տարբերակին

Նույն սկզբունքով և ուղղությունը պահպանելով բացենք հաջորդ գունդը

Խորիզը նույնությամբ տարածենք ողջ շրջանի տրամագծով

Այս կտրվածքի համար խմորը պետք է վրա բերենք այս լայնությամբ

Երկու անգամ այս կողմից երրորդը արդեն եզրը վրա կտանք

Եզրը հնարավորինս կպցնենք խմորին

Ցանկության դեպքում կարող եք ավելի նեղ ծալել՝երկու անգամի փոխարեն ասենք 4 անգամ՝ առավել շատ շերտեր ստանալու համար

դրոժով խմոր

Դիմենք մեր սուր դանակին կրկին

Ուշադրություն դարձրեք կտրվածքի նրբությանը

Ոչ թե պարզապես եռանկյունիների ենք վերածում, այլև յուրաքանչյուր հաջորդը ոչ թե հենց անկյունից ենք կտրում այլ մի փոքր կես սանտիմետր ներքևից, որպեսզի մեր եռանկյունու քիթը բացվի թխվելու ընթացքում

Եթե հենց գլխից կտրեք, հնարավոր է խմորի փոքրիկ հատված պահի և գաթայի եզրային մասը չի բացվի

Սկզբունքը սա է

Վրան չենք մոռանում ձուն քսել և ուղարկել ջեռոց

Նույն կերպ և նույն ջերմաստիճանում 20-25 րոպե թխվելուց հետո հանում ենք

Ահա սա էլ բադիկի կտուց կտրվածքն է

Անցնենք երրորդ տարբերակին, իհարկե շատ ավելի շատ թվով ոչ պակաս գեղեցիկ կտրավածքներ էլ կան, հենց այս տեսանյութը հավաքի 10000 լայք, ես խոստանում եմ ձեզ ևս 3 հետաքրքիր գաթայի կտրվածք ներկայացնել

Երրորդ գունդը բացենք

Այն պետք է կտրատենք մոտավորապես այս չափսի քառակուսիների

Խոհանոցում իրենց առաջին քայլերը անող աղջիկներին ցանկանում եմ վստահեցնել, որ խմորից պետք չէ վախենալ, այլ պետք է նրան ընդամենը հունցել, հետո գնդել, հետո գրդնակել և թխել

Այսքան պարզ է ամեն ինչ, անգամ շերտավոր խմորով չափազանց բարդ թվացող կտրվածքները

Այս քառակուսիների ներքևի ձախ անկյունում փոքրիկ կտրվածք անենք, որտեղից վերևի աջ եզրն ենք կպցնելու

Երկայնքով խորիզ լցնենք յուրաքանչյուր կտորի մեջ

Մեկական գդալը բավարար է

Շքեղ տարբերակներ Գաթայի Կտրվածք․ Շերտավոր խմորով և Համեղ խորիզ

Այնուհետև վերևի աջ անկյունը քառակուսու մտցնում ենք ներքևի ձախ անկյան կտրվածքի մեջ

Ահա այսպես

Չենք մոռանում նաև ձու քսելու մասին

Դե արդեն ուղարկում ենք ջեռոց նույն սկզբունքով ու ժամկետներում թխվելու

Այս կտրվածքը շատ գեղեցիկ է մատուցել շաքարի փոշով

Սա էլ շարենք նախորդների կողքին և հավաքենք բոլորին թեյի մտերմիկ սեղանի շուրջ երեկոն անցկացնելու

Դե եթե շատ հավանողներ կլինեն և բաղադրատոմսը կխնդրեն գաթայի, կարող եք իմ ալիքի մասին պատմել, որտեղ դեռ շատ հեետաքրիքր բաղադրատոմսեր եք գտնելու

Դե ինչ, բարի ախորժակ։

Շերտավոր խմոր Գաթայի կտրվածք 3 տարբերակով տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք