Տորթ Մրջնաբույն․ 2 Համեղ տարբերակ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տորթերի և քաղցր աղանդերների շարքից, այսօր պատրաստելու ենք Տորթ մրջնաբույն, իսկ մատուցելու ենք 2 համեղ և տարբերակով։

Տորթ Մրջնաբույն

Տորթ Մրջնաբույնի բաղադրատոմս — Խմոր

_Ձու — 4 հատ

_Շաքարավազ — 150 գր․

_Կաթ — 5 ճ․ գդ․

_Սոդա — 1 թ․ գդ․

_Կարագ — 100 գր․

_Ալյուր — 4- 5 բաժակ

Կրեմ

_2 ժամ եփած խտացրած կաթ — 1 բանկա

_Կարագ — 100 գր․

_Մեղր — 5 ճ․ գդ․

_Դարչին — 1/3 թեյի գդալ

Գլազուր

Մրջնաբույնի Պատրաստման եղանակը

_Խմորն պատրաստելու համար վերցնում ենք 4 ձու, վրան ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ , մի փոքր խառնում իրար

_Ավելացնում եմ նաև 1 թեյի գդալ սոդա

_5 ճաշի գդալ կաթ ենք լցնում

_Վերցնելու ենք 100 գրամ կարագ

_Ընդ որում սննդաբանները պնդում են կամ խնդրում են մարգարինի օգտագործումը խմորեղեններում բացառել, բացառապես կարագ օգտագործել

_Կարագը փափուկ պետք է լինի, որպեսզի կարողանանք ձեռքի հարիչով հնարավորինս տարրալուծել

_Ալյուր պետք է վերցնենք, օգտագործելու ենք մոտավորապես 3-4 բաժակ, ավելացնելու ենք պարբերաբար, անընդհատ խառնելու ենք

Տորթ Մրջնաբույն

_Արդեն խմորանման պնդության պահին սեղանին կդատարկենք և անհրաժեշտ քանակությամբ ալյուր ավելացնելով  կհունցնենք

_Արդեն խմորն ամբողջության ձևավորվեց, այն բաժանում են 5 կամ 6 գնդի, ըստ ձեր հարմարության

_Երկարավուն ձև տանք, որ հարմար լինի հետո քերիչով անցկացնելը

_Ցելոֆանապատենք և ուղարկենք սառցախցիկ մոտ 1 ժամով, որպեսզի լավ պնդանա

_Իսկ այդ ընթացքում մենք կպատրաստենք կրեմը 100 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը հարիչով կխփենք, որպեսզի լավ սպիտակի

_Հարկավոր նախապես մեկ բանկա խտացրած կաթը առանց թղթե թաղանթի եփել մոտ 2 ժամ, ես սովորաբար 1 ժամ եմ եփում, որպեսզի չմգանա, այս տարբերակի համը կրեմում ինձ ավելի է դուր գալիս

_Այն լցնենք կարագի վրա և հարենք կրկին

_Ավելացնելու ենք մեղր մոտ 5 ճաշի գդալ, այն պարտադիր է, որպեսզի խմորի կտորտանքներին անհրաժեշտ կպչունություն հաղորդի

_Ավելացնում ենք նաև 1/3 թեյի գդալի չափով դարչին

_Կրեմն արդեն պատրաստ է, միառժամանակ դնենք կողքի

_Արդեն կարող ենք սառցախցիկից հանել խմորները

_Հարկավոր է առանձին առանձին հանել, որպեսզի մնացածները չհալչեն այդ ընթացքում

_Փորձում ենք ալյուրի մեջ թաթախելով քերիչով անցկացնել հնարավորինս արագ ենք գործում, որպեսզի փշրանքները չհալվեն սենյակային ջերմաստիճանում և իրար չկպչեն

_Յուրաքանչյուր մեկ գունդը եփելու ենք մեկ տապակի մեջ

_Քերիչով անցկացնելուց հետո մաղով ենք անցկացնում լրացուցիչ ալյուրից ազատվելու համար և արդեն խմորը տարածում ենք տարայի մեջ

_Այն պետք է թխենք մոտ 5-7 րոպե տաք ջեռոցում 160-180 աստիճանում

_Հենց վարդագունեն արագ անհրաժեշտ է հանել տապակը և այն փոխարինել հաջորդ տապակով

_Այդպես 5 գունդը առանձին եփելուց հետո ամբողջ խմորը լցնում ենք մեծ տարայի մեջ

Տորթ Մրջնաբույն

_Վրան ավելացնում ենք արդեն մեզ պատրաստ սպասող կրեմը

_Մի լավ խառնում իրար և արդեն սկսում ենք կերտել մրջնի բնիկներ

_Քանի որ խոստացել ենք 2 մատուցման տարբերակ ցույց տալ, ապա նաև տորթ կպատրաստենք

_Իսկ առայժմ վերցնում ենք լայն սուրճի բաժակ, անպայման պատերը թրջում ենք ջրով, որպեսզի մեզ ապահովվագրենք պատերին կպչելուց

_Գդալով խմորային զանգվածը սեղմելով լցոնում ենք բաժակի մեջ

_Ինչու՞ ենք սեղմում, որպեսզի մրջնի բունը հնարավորինս խիտ լինի իրար վրա նստած և չփշրվի հանելուց կամ կծելուց

_Ապա հանգիստ շուռ ենք տալիս, մի փոքր թափահարում ենք և վերջ ինձ սա իսկապես մրջնաբույն է հիշեցնում

_Վրան մատուցելիս կարող ենք և գլազուր լցնել, և շաքարի փոշի շաղ տալ, և իհարկե ինձ նման կարող եք շոկոլադ քերել

_Այս տարբերակով մատուցեցինք, իսկ հիմա անցնում ենք առաջ

_Մնացած խմորակրեմային զանգվածը պետք է վերածենք տորթի

_Վերցնում ենք ահա այսպիսի տարա, որի հատակին և կողքերին կրկին ջուր ենք քսում

_Զանգվածը լցնում ենք մեջը մաս մաս, գդալով սեղմելուց և լավ նստացնելուց հետո հաջորդ մասնաբաժինն ենք ավելացնում

_Վերջացնելուց հետո դնում ենք կողքի և պատրաստում այլընտրանքային գլազուր

Տորթ Մրջնաբույն

_Ընդամենը շոկոլադի կտորները կաթի հետ եփելուց հետո ստանում ենք խիտ համեղ գլազուր, այն լցնում ենք մեր մրջնատորթի վրա

_Եվ դնում ենք կողքի մեկ ժամով, որպեսզի վերջնական կպնեն իրար կտրոները

_Սուրճն եփելուց հետո, կտրում ենք հիանում և իհարկե համտեսում, գովաբանում տանտիկնոջը, գնահատում նրա ջանքերն ու սերը, որ ներդրեց այս քաղցրավենիքը ձեզ համար պատրաստելու համար

Տորթ Մրջնաբույն․ 2 Համեղ տարբերակ Դիտեք Տեսանյութում

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք