Աղացած մսով լցոնած սմբուկ կարտոֆիլի պյուրեով

Աղացած մսով լցոնած սմբուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով լցոնած սմբուկ կարտոֆիլի պյուրեով

Որոշ ժամանակ առաջ ընթրիքից հետո շատ խավարտներ՝ կողմնակի ուտեստներ մնացին, իսկ ես չեմ սիրում դեն նետել մթերքները: Ուստի որոշեցի մի համեղ բան պատրաստել: Բացեցի սառնարանը, իսկ այնտեղ դրված էին սմբուկները:

Այդ օրը ես առաջին անգամ պատրաստեցի աղացած մսով սմբուկ: Այդ ժամանակվանից սկսած ես դիտմամբ ավելի շատ պյուրե կարտոֆիլ եմ պատրաստում, որպեսզի մնա նաև իմ սիրած ուտեստի համար:

Աղացած մսով լցոնած սմբուկ

Ես ձեզ հետ կիսում եմ բաղադրատոմսը, քանի որ ուտեստը ստավում է աներևակայելի համեղ և օրիգինալ: Սա իսկական աստղ կլինի ձեր սեղանին: Ջեռոցի մեջ աղացած մսով սմբուկը նուրբ է և հյութեղ: Խորհուրդ ենք տալիս անպայման փորձել:

Աղացած մսով լցոնած սմբուկ

Աղացած մսով լցոնած սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլի պյուրե 700 գ
  • Սոխի փոշի 2 թեյի գդալ
  • Ուրց 1 թեյի գդալ
  • Սխտորի փոշի 2 թեյի գդալ
  • Աղ 2,5 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 0,8 թեյի գդալ
  • Աղացած տավարի միս 300 գ
  • Պապրիկա 0,5 թեյի գդալ
  • Սոխ 50 գ
  • Մաղադանոս 20 գ
  • Սմբուկ 2 հատ
  • Լոլիկի հյութ 250 մլ
  • Պարմեզան 50 գ

Աղացած մսով լցոնած սմբուկ

Աղացած մսով լցոնած սմբուկ. Պատրաստման եղանակը

  1. Պյուրե կարտոֆիլին ավելացնել 1 թեյի գդալ չորացրած սոխ, ուրց, չոր սխտոր, 0.5 թեյի գդալ պղպեղ, աղի կեսը և խառնել:
  2. Աղացած տավարի մսին ավելացնել մնացած չորացրած սոխը, աղը, պղպեղը, պապրիկան, մանր կտրատած սոխը, մաղադանոսը և խառնել:
  3. Սմբուկները կտրատել երկայնքով, իսկ դրսից յուրաքանչյուր կեսի վրա անել լայնակի կտրվածքներ, այնուհետև կտրել դրանք մեջտեղից՝ հարմոնի նման բացելու համար: Յուրաքանչյուր անցքի մեջ լցնել աղացած մսի միջուկ:
  4. Լցնել կարտոֆիլի պյուրեն ջեռոցի ձևամանի մեջ և վրան շարել սմբուկի համոնները:
  5. Լցնել լոլիկի հյութը և ցանել պարմեզանով: Թխել 180 ° C տաքացրած ջեռոցում 45 րոպե:

Աղացած մսով լցոնած սմբուկ

Կարելի է որպես առանձին ուտեստ մատուցել, որովհետև ստացվում է հագեցնող ու գեղեցիկ կերակուր և ոչ մի հավելում չի պահանջում: Ճաշի կամ ընթրիքի հիանալի լուծում է:

Աղացած մսով լցոնած սմբուկ

Աղացած մսով լցոնած սմբուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գառնի յարախ

Խնդրում ենք Գնահատեք