Աղացած մսով Համեղ ճաշ կամ ընթրիք պատրաստեք և գոհացրեք ընտանիքի անդամներին:
Եթե ունեք մի քիչ աղացած միս և մտածում եք, թե ինչ կարելի է պատրաստել ճաշի համար՝ կարող եք օգտվել մեր առաջարկած բաղադրատոմսից:
Քանի որ միսը արագ է հագեցնում, իսկ ուտեստները համեղ են ստացվում, ընտանիքի համար կարող եք պատրաստել այս գեղեցիկ, օրիգինալ ու հագեցնող ուտեստը:

Աղացած մսով Համեղ ճաշ կամ ընթրիք. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ջուր 150 մլ
_ալյուր 370 գ
_բուսական յուղ 2 ճաշի գդալ
_ձու 1 հատ
_աղ
Լցոնը պատրաստելու համար հարկավոր է
_ցանկացած աղացած միս 300 գ
_սոխ 1 հատ
_գազար 1 հատ
_կանաչիներ
_աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_ըստ ցանկության՝ կարտոֆիլ

Աղացած մսով Համեղ ճաշ կամ ընթրիք. Պատրաստման եղանակը
_Լուծել աղը տաք ջրի մեջ, լցնել բուսական յուղը և ավելացնել ձու:
_Ալյուրը մաղել և մասերով ավելացնելով՝ խմորը հունցել: Այն պետք է ստացվի մոտավոր այնպիսին, ինչ պելմենի դեպքում: Ծածկել խմորը և թողնել 30 րոպե:
_Մանր կտրատել սոխը, քերել գազարը քերիչով և տապակել բուսական յուղի մեջ:
_Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, ավելացնել ձեր նախընտրած համեմունքները և լավ խառնել:
Խորհուրդ. Աղացած մսին կարող եք շատ կանաչիներ ավելացնել, կծվության բոլոր սիրահարների համար կարող եք սխտոր ավելացնել ըստ ճաշակի:
_Աղացած մսի մեջ ավելացնել տապակած բանջարեղենի կեսը և խառնել:
_Ցանկության դեպքում կարտոֆիլը կտորներով կտրել և լցնել բանջարեղենով տապակի մեջ:
_Խմորը բարակ շերտով գրտնակել, աղացած միսը տարածել հավասար շերտով և գոլորել ռուլետ:
_Կտրել գլանափաթեթը կտորներով և դնել տապակի մեջ կարտոֆիլի շերտի վրա:
_Լցնել ջուր, մոտ 200 մլ և ծածկել կափարիչով:
_Երբ ջուրը սկսի եռալ, թուլացնել կրակը և եփել 30 րոպե:
_Մատուցելիս վրան ցանել կտրատած կանաչիներ:

Այս անուշահոտ և ախորժելի ուտեստը կատարյալ է ճաշի կամ ընթրիքի համար: Դուք կարող եք այն պատրաստել նաև խնջույքի ժամանակ:
Աղացած մսով Համեղ ճաշ կամ ընթրիքը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Պիրոգ Քիշ Լորեն







