Անմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր հետաքրքիր ուտեստ կմատուցենք՝ Լավաշով համեղ ռուլետ լցոնած ձկով։ Զարմացա՞ք, այո նոր, հետաքրքիր, շատ յուրահատուկ համեղ, կարելի է ասել նույնիսկ տոնական ուտեստ է, որը կհիացնի ձեզ, կզարմացնի հյուրերին և սեղանից ամենաարագը կվերջանա։

Անմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք

Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով Բաղադրիչներ

  • Ձուկ — 1 հատ — Իշխան
  • Լավաշ — 1 հատ
  • Սոխ — 4-5 գլուխ
  • Գազար — 1-2 հատ
  • Լոլիկ — 1 հատ կամ տոմատի մածուկ
  • Ձու -1 հատ
  • Համեմունքներ՝ չոր աջիկա, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի
  • Բալզամիկ քացախ, եթե չունեք ապա սովորական քացախ — 2 ճ․ գդ․

Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով Պատրաստման Եղանակը

  • Սկսենք լցոնի պատրաստումից, որի համար մեզ պետք է 4-5 գլուխ սոխ
  • Հարկավոր է սոխը կիսալուսնաձև կտրատել
  • Լցնել տապակի մեջ, ձիթայուղ ավելացնել և սոխառած անել
  • Այդ ընթացքում մենք կքերենք գազարը մեկ կամ երկու հատ, մանր քերիչով անցկացնենք
  • Լցնենք տարայի մեջ
  • Սոխառածն արդեն ոսկեգույն կեղև է կապել, պատրաստ է, կավելացնենք քերած գազարի վրա
  • Այս ուտեստը ես համտեսել եմ հայկական ռեստորաններից մեկում և փորձել եմ վերարտադրել այն, երևի թե ավելի համեղ է ստացվել ինձ մոտ, դուք էլ այս ուտեստը դարձրեք ձեր սեղանի զարդը, չեք փոշմանի
  • Մեկ լոլիկը միջին խոշորության կկտրատենք և կավելացնենք մյուս բաղադրիչներին և համեմենք
  • Կարմիր չոր աջիկա եմ ես լցնում, համեմունքների ցանկը դուք եք ձեր համար որոշում, ես իմ սիրելիներն եմ լցրել
  • Կարմիր քաղցր պղպեղ կավելացնեմ
  • Սխտորի փոշի կավելացնեմ, կարելի է և թարմ սխտոր ճզմել
  • Սոյայի սոուս կլցնենք 2 ճաշի գդալ
  • Քացախ 1 ճաշի գդալ
  • Արդեն համեմված է, մի լավ կխառնենք և կդնենք առայժմս կողքի
  • Սննդային թաղանթով պատենք տարածքը քանի որ ձուկ ենք մաքրելու
  • Մեկ խորհուրդ կենցաղն հեշտացնող, այս սննդային թաղանթները շեֆ-խոհարարների նման սառնարանում պահեք, ավելի ենթարկվող և հեշտ կտրվող կդառնան
  • Կարմիր իշխան ձուկ ենք վերցրել այսօր, այն լրիվությամբ բավարարում է կոնկրետ այս ուտեստի պահանջներին, այն խոշոր, մսոտ, փշերը հեշտ է հանվում և իհարկե, համեղ է
  • Թեփուկները մաքրենք, գլուխն ու պոչը մեզ պետք չէ, հեռացնենք
  • Բացենք ձուկը կտրելով գլխից պոչ հատվածից ողնաշարի, արդյունքում հեշտությամբ ահա այսպես ողնաշարը կկարողանանք հեռացնել
  • Ողնաշարի հետ նաև բոլոր խոշոր փշերը դուրս կգան, իսկ մանրները ձեռքով շոշափելով կզգաք, այսինքն մի տաս րոպեի ընթացքում ամբողջ ոսկորներն ու փշերը կհանենք, լավ կլվանանք և կստանանք մաքուր ձկան ֆիլեն, կաշին չենք հանելու, հակառակ դեպքում կքանդվի այն, լավ լավանալուց և թեփուկահանելուց հետո կարելի է ուտել այն

Անմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք

  • Ֆիլեն աղ ու պղպեղ անենք առատորեն
  • Մեր պատրաստած լցոնը լցնենք ձկան մեջ, փակենք կերակրի թաղանթով հնարավորինս իրար մոտեցնելով ձկան եզրերը, դնենք մի կողմ  և փռենք ամբողջական լավաշը երկայնքով
  • Ձուկը սկզբնամասում տեղավորենք, հեռացնենք ցելոֆանը բնականաբար և լավաշը ռուլետի նման փաթաթենք ձուկը ամուր սեղմելով ներսում, որպեսզի լցոնը չթափվի կամ քանդվի
  • Ջեռոցը արդեն տաքացնենք այս ընթացքում
  • Տապակի վրա փայլաթիթեղ ցանկալի է փռենք և վրան տեղադրենք մեր ռուլետը
  • Ձուն հարել և քսել ռուլետի վրա, որպեսզի լավ կարմրի
  • Փայլաթիթեղը կողքերից վրա բերենք, բայց վերևի մասը կարելի է բաց թողնել
  • Ջեռոցի 150 աստիճանում հարկավոր է եփել մոտ 30 րոպե, կեղևն էլ կարմրեց, վերջ, պատրաստ է, ձուկը իրականում շատ շուտ է եփվում, առանձնապես եփելու համար ժամանակ երկար հարկավոր էլ չէ

Անմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք

  • Երևի դուք էլ ինձ նման հիացած եք, իսկ եթե կարողանայի այս նուրբ բույրն էլ ձեզ փոխանցել, հաստատ կոգևորվեք և հանգստյան օրերին հենց այս ուտեստը կպատրաստեք
  • Այն պետք է համտեսել, նկարագրելն անիմաստ է
  • Եթե պատրաստեք լուսանկարեք և տեղադրեք ձեր նկարը մեր բաց խմբում, որի անունն է Մեր անկրկնելի համեղ խոհանոցը, լինքը կգտնեք տեսանյութի տակ։

ԱՆմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք (Տեսանյութ)

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք