Այսօր պատրաստելու ենք անչափ համեղ Մսով Պիրոգ 10 րոպեում ամենապարզ բիսկվիթի խմորով՝ հեշտ, համեղ և արագ ընթրիք։ Սիրելի ուտեստների ցանկին ավելացրեք ևս մեկը, այս պիրոգը, որը մատուցվում է և տաք վիճակում, ինչպես նաև սառը նախուտեստ։
Մսով Պիրոգ Բաղադրատոմսը
- Ձու — 2 հատ
- Սոդա -0․5 թ․գդ․
- Մածուն — 200 գր․
- Ալյուր — 400 գր․
- Ձիթայուղ — 6 ճ․գդ․ /4-ը խմորի համար, 2-ը միսը տապակելու համար/
- Աղ, պղպեղ
- Տավարի փափկամիս — 300 գր․
- Սոխ — 1 գլուխ
Պատրաստման եղանակը
- Մսով պիրոգի պատրաստումը սկսենք մսի՝ խճողակի նախապատրաստմամբ, մինչ նա կսառչի մենք կհասնենք նաև խմորը պատրաստել, դրա համար մեկ գլուխ սոխը մանր կտրատում ենք
- Գազօջախի վրա թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում
- Տավարի աղացած փափկամիսը լցնում ենք թավայի մեջ և վրան ավելացնում ենք սոխը
- Սկսում ենք տապակել՝ պարբերաբար խառնելով, մոտ 3-5 րոպե, հետո անջատում և կողքի ենք դնում, անցնում ենք խմորի պատրաստմանը
- Ձուն հարում ենք
- Ավելացնում ենք ձիթայուղը
- 0․5 թեյի գդալ աղ ենք լցնում՝ այս բաղադրատոմսում բնականաբար շաքարավազը փոխարինում ենք աղով
- Այնուհետև սոդան մարում ենք մածունի մեջ և խառնելով ավելացնում զանգվածին
- Հարիչով խառնում
- Այժմ ալյուրի հերթն է՝ ավելացնելում ենք մի բաժին ալյուր, այնուհետև հարելով այնքան ենք ավելացնում մինչև ստացվի այս խտության խմոր, խմորը պետք է բավականաչափ խիտ լինի, քանի որ պետք է դեռ վրան ավելացնենք մսի զանգված, եթե ցանկալիից քիչ ալյուր լցնեք և խմորը թույլ լինի, ապա բիսկվիթը չի բարձրանա
- Ջեռոցի ապակյա տարայի հատակին ձիթայուղ կամ կարագ քսելու կարիք չկա, քանի-որ բավականաչափ ձիթայուղ արդեն կա իր մեջ, պարզապես խմորի մես մասը դատարկում ենք մեջը
- Վրան լցնում ենք մեր մսով պատրաստված խճողակը, եթե խմորը մի փոքր թույլ է կարելի է լրացուցիչ ալյուր ցանել խմորի վրա մինչև միսը ավելացնելը, հետո նորից մի փոքր խմոր մի շերտ միս
- Վերջին մսի շերտի վրա խմորի մնացած մասն ենք լցնում, ծածված պետք է լինի խմորով
- Վրան քունջութ ենք ցանում, սովորաբար քունջութը թխվածքների հետ շատ է սազում
- Ուղարկում ենք ջեռոց 180 աստիճանում մոտ 30 րոպե թխվելու
- Հանում ենք ջեռոցից, հիանում բույրից, կտրում՝ տաք-տաք համտեսում, հետո նոր միայն հյուրասիրում։
Մսով պիրոգի պատրաստման Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ:









